Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 օգոստոսի 2006


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և Ադրբեջանից բռնագաղթված փախստական ընտանիքների բնակարանային ապահովության հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:


Հանձնաժողովը քննարկել է ՀՀ 2006թ. պետական բյուջեի միջոցների հաշվին Երևանի Մոլդովական 71/1 հասցեի հանրակացարանում բնակվող 20 փախստական ընտանիքների, Գյումրի քաղաքում 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների և Կոտայքի մարզում 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված անձանց առաջնահերթ բնակարանային ապահովության ծրագրերի իրականացման աշխատանքների, ինչպես նաև Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքների կիսակառույց տների շինարարության ընթացքի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարի և համապատասխան մարզպետների ներկայացրած տեղեկատվությունը: Նշվել է, որ 2006թ. պետական բյուջեով նախատեսված 2 մլրդ 225 մլն դրամի շրջանակներում, մասնավորապես Լոռու մարզում, իրականացվում են 101, իսկ Շիրակի մարզում՝ 34 կիսակառույց տան շինարարական աշխատանքներ: Փախստական ընտանիքների համար՝ բնակարանների գնման վկայագրի ծրագրի իրականացման նպատակով հատկացված 875 մլն դրամից 775 մլն-ը տրամադրվել է Կոտայքի մարզի, իսկ 100 մլն-ը՝ Երևանի Մոլդովական 71/1 շենքի 20 ընտանիքներին: Բնակարանների գնման վկայագրի ծրագրով Գյումրի քաղաքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման համար հատկացվել է 875 մլն դրամ:


Հանձնաժողովն, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատել կատարվող աշխատանքների ընթացքը, միաժամանակ, որոշակի հանձնարարականներ են տրվել շահագրգիռ պետական մարմիններին՝ քննարկված խնդիրներն առավել հստակեցնելու և իրականացվող գործընթացը հնարավորինս արագացնելու համար:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ