Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի առաջին նիստը, որտեղ ներկայացվեց խորհրդի կանոնադրությունը, քննարկվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Խորհրդի կազմում առաջին 6 ամիսներին աշխատելու համար ընդգրկված 9 գործարարներից բացի այսօրվա նիստին ներկա էին նաև նախագահի հրամանագրով հաստատված ընդհանուր ցուցակի մյուս բոլոր անդամները: Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հակիրճ ներկայացրեց խորհրդի ստեղծման նպատակը, խնդիրները, որոնք մանրամասնված են կանոնադրության մեջ, և ընդգծեց, որ աշխատանքը կարևորվում է նաև այն առումով, որ կառավարությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը հայտարարել է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, հաստատել այդ արդյունաբերության զարգացման հայեցակարգը, և այժմ խնդիր կա գործնական քայլերով այդ ամենը կյանքի կոչել: Այս գործում, ըստ վարչապետի, մեծ է լինելու ոլորտի մասնագետների, գործարարների դերը, ակտիվ մասնակցությունը: Նրանք հիմնականում ընդգրկված են ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում, այնպես էլ ավելի վաղ ստեղծված գործարարության աջակցման խորհրդում: Ա.Մարգարյանը խնդիրը կարևորեց նաև Երևանը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դարձնելու Եվրամիության ծրագրի իրագործման առումով: Այս ծրագիրը, ըստ վարչապետի, ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում հաջողությամբ է պսակվել, որը ՀՀ-ի համար անչափ կարևոր է ճյուղի զարգացման և տարածաշրջանում առաջատար տեղ գրավելու առումով: Սա նաև տարածաշրջանային ծրագրերում որոշակի հավասարակշռություն է ստեղծում, նկատի առնելով, որ «ՏՐԱՍԵԿԱ»-ի կենտրոնը տեղակայված է Բաքվում, շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ծրագրի կենտրոնը՝ Թբիլիսիում: Խորհրդի նիստին ներկա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 10-11-ին նախատեսվում է Երևանում անցկացվել խոշոր համաժողով, որին կմասնակցեն ավելի քան 150 երկրներ, այդ թվում տարածշրջանի երկրները՝ Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, ՌԴ, Եվրամիության անդամ երկրները և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառի առաջատար երկրները: Վարչապետի առաջարկով, ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի անդամներից կկազմավորվի առանձին աշխատանքային խումբ, որը արտգործնախարարության հետ կաշխատի համաժողովի նախապատրաստման ուղղությամբ: Մեկ այլ խումբ էլ կաշխատի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հետ՝ այն ուղղություններով, որոնց շուրջ հանձնաժողովի երևանյան նիստում ՏՏ ոլորտի վերաբերյալ համագործակցության հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Խորհրդի այսօրվա նիստում 4 օր ժամկետ տրվեց խորհրդի կանոնադրության նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար, որպեսզի առաջիկա հինգշաբթի օրը այն վերջնական տեսքով, իբրև կառավարության որոշման նախագիծ, քննարկվի կառավարության նիստում: Մինչև եկող շաբաթվա վերջը ժամկետ տրվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար, որպեսզի մինչև ԱԺ ուղարկելը, այդ օրինագծերում հաշվի առնված լինեն նաև մասնագետ-գործարարների կարծիքները: Կազմակերպչական հարցերի շարքում քննարկվեցին խորհրդի անդամների աշխատանքը քարտուղարության և խորհրդի նիստերին առաջիկա 6 ամիսներին չմասնակցող, բայց ընդհանուր ցուցակում ընդգրկված մյուս գործարարների հետ, օրակարգի ձևավորման մեխանիզմը և այլն: Առաջարկվեց, ինչպես գործարարության աջակցման խորհրդի դեպքում է գործում, ստեղծել «պրոբլեմների բանկ»՝ ընդգրկելով այնտեղ ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանք դարձնել նիստերի օրակարգի առանցքը: Որոշվեց խորհրդի հաջորդ նիստը հրավիրել օգոստոսի 10-ին: Առաջին նիստից հետո խորհրդի անդամները լրգրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեցին ինչպես խորհրդի աշխատանքին, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ