Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 օգոստոսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2007թ. տարեկան ծրագրի նախագծին, որը սահմանված կարգով, «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվի ԱԺ: Նշվել է, որ ծրագիրը մշակվել է «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Տարեկան ծրագրով սահմանվում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում 2007թ. նախատեսվող միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրմանը, նրանց համար սոցիալական և հասարակական կյանքում անխոչընդոտ միջավայրի ստեղծմանն ու մատչելիության ապահովմանը իրենց կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ շեշտը դնելով հաշմանդամ երեխաների ներառական կրթության, երիտասարդ հաշմանդամների զբաղվածության ապահովման և կյանքի որակի բարելավման վրա:


Մեկ այլ որոշմամբ, 2006թ.-ին 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով, կառավարությունը՝ ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ հատկացրել է 22 մլն 356 հազար դրամ:


Գործադիրը հաստատել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կազմակերպման ու տեղաբաշխման նախագծերի և կառուցապատման սխեմաների մշակման ժամանակացույցը: Որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը նպատակաուղղված է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ապահովմանն ու դրանց հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգմանը: Որոշման համաձայն, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարածքային կազմակերպման ու տեղաբաշխման նախագծերն ամբողջությամբ և կառուցապատման սխեմաների 10 տոկոսը կմշակվի պետական բյուջեի միջոցներով, կառուցապատման սխեմաների մնացած մասը՝ համայնքային բյուջեների, կառուցապատողների և ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցներով: Միջպետական ավտոմոբիլային ճանապարհների և առանձին առողջարանային և տուրիստական ուղղվածություն ունեցող բնակավայրերին մոտեցող ճանապարհների տարածքային կազմակերպման ու տեղաբաշխման նախագծերի մշակումը կիրականացվի առաջնահերթ կարգով:


Կառավարությունը հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը բխում է ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագրի պահանջներից: Որոշման ընդունումը պայմանավորված է տրանսպորտի առանձին բնագավառները կարգավորող օրենքների ընդունման անհրաժեշտությամբ, ինչը նախատեսված է նաև տրանսպորտային համակարգի ընդհանուր հարաբերությունները կարգավորող «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Երկու օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ նախագծերում առկա ձևակերպումները հստակեցնելու համար:


Նիստում հավանություն է տրվել նաև «ՀՀ տրանսպորտային տեսչության մասին» օրինագծին, որով նախատեսվում է կարգավորել ՀՀ տրանսպորտային տեսչության գործունեության իրավական, տնտեսական և կազմակերպչական գործընթացում փոխադրումների մասնակիցների կողմից ՀՀ տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագծում նախատեսված դրույթների կատարումն ապահովելու և օրինազանցների նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու նպատակով, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:


Այլ որոշումներով կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս, որոնցով առաջարկվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը համարել լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեության տեսակ, ինչպես նաև սահմանվում է նման լիցենզիաներ տալու համար պետական տուրքի չափը: Նշվել է, որ ձեռնարկատիրական գործունեության այդ տեսակի լիզենզավորումը, լիցենզիայի պայմանների կատարման հսկողությունն իրականացնելու է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 13-ի «Համաշխարհային բանկի վարկի հաշվին ձեռք բերված գույքի մասին» N8-Ա որոշման մեջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին երթևեկության և անվտանգության ապահովմանն աջակցելու նպատակով:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշմամբ սահմանվում են ցեմենտների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը: Տեխնիկական կանոնակարգի մշակման ժամանակ հաշվի են առնվել ցեմենտներին ներկայացվող միջազգային և միջպետական ստանդարտներով սահմանված պահանջները:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունն ի գիտություն է ընդունել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տարեկան զեկույցը: Հիմնվելով կատարված վերլուծությունների վրա, զեկույցում նշվում է, որ քաղաքացիական ծառայության համակարգում 2006թ.-ին ըստ մասնագիտությունների միջին աշխատավարձը մոտ 2.1 անգամ ցածր է եղել մասնավոր հատվածում առկա նույն ցուցանիշի համեմատությամբ: Պետական և ոչ պետական հատվածներում աշխատավարձերի չափերի միջև գոյություն ունեցող տարբերությունը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգի մարմիններում աշխատավարձերի չափերի միջև առկա անհավասարությունը նվազեցնելու նպատակով, զեկույցում առաջարկվել է 2007թ. հունվարի 1-ից քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը բարձրացնել 5500 դրամով՝ այն սահմանելով 35500 դրամ, ինչը նախատեսված է նաև ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով 2006թ. հունվարի 1-ի դրությամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցված ծառայության դիմաց գոյացած 199.6 հազար դրամի չափով պարտքի մարումն իրականացնել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Զբաղվածության ծառայությունների ծրագրի շրջանակներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայությունների վճարներ» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին:


Մեկ այլ որոշմամբ, հիմք ընդունելով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ների 2004 և 2005թթ. ֆինանսական արդյունքերը, գործադիրը թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը՝ դրանք համապատասխանեցնելով 2005թ. տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքին: Որոշումն ընդունվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 2007թ. պետական գնումների գործընթացի նախապատրաստման միջոցառումների իրականացման նպատակով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ արդարադատության նախարարության և Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2007» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: Սահմանվել է, որ «2006» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել նաև «2006» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր: Սահմանվել է նաև, որ որոշման գործողությունը տարածվում է օգոստոսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N662 որոշման մեջ, գործադիրը, մասնավորապես, հաստատել է ներմուծողների մոտ առկա «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը: Մեկ այլ լրացմամբ սահմանվել է, որ 2006թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում արգելվում է ՀՀ ներմուծված «2004» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը: Որոշվել է նաև մինչև 2006թ. սեպտեմբերի 1-ը հաստատել «2004» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 1998թ. հուլիսի 31-ի «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N482 որոշման մեջ: Նկատի ունենալով «Զվարթնոց» օդանավակայանից իրականացվող չվերթների քանակների նվազումը և դրա արդյունքում ավտոկանգառների ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ օգտագործումը, ավտոկանգառներից օգտվողների քանակի կրճատումը, որոշվել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող ավտոկանգառներում հաստատագրված վճարի հաշվարկման համար «8» ուղղիչ գործակցի փոխարեն կիրառել «5» ուղղիչ գործակից:


ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման համապատասխան, գործադիրը համաձայնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության՝ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության տնօրինության Երևան քաղաքի Մոլդովական փողոցի N 70/2, Կիևյան փողոցի N8, Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի N11 և Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի N 68 հանրակացարանային կացարանների բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդություններին: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնել է նաև Երևանի քաղաքապետարանի՝ իր տնօրինության Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում գտնվող N2 հանրակացարանային մասնաշենքի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին՝ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու միջնորդությանը: Սահմանվել է, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշումներում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 150 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի տարածքում կատարվող շինարարության ընթացքում չնախատեսված լրացուցիչ շինարարական աշխատանքների համար: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նախատեսված աշխատանքների սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձագիտական եզրակացության և ֆինանսական գնահատականների հաշվարկային հիմնավորումների առկայության պայմաններում:


Նիստում որոշվել է նաև «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում՝ շինարարական աշխատանքներին խոչընդոտող ժամանակավոր շինություններում բնակվող և ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման համաձայն բնակարան ստանալու համար 2006թ. մարտի 1-ի դրությամբ հաշվառված, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց՝ Սարգսյան Օֆիկի և Եղիկյան Թամարայի բնակարանային խնդիրները լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով, ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում:


Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 27-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 582-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է կրկնություններից խուսափելու և հրապարակվող տեղեկություններն առավել կիրառելի դարձնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախատեսվել է մամուլում հրապարակել 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած առաջին 300 խոշոր ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծությունների ցանկը, իսկ 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած առաջին 1000 ապահովադիրների ցանկը հրապարակել նաև ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության Երևանի Արշակունյաց պողոտայի N 2 հասցեում գտնվող հողամասը՝ 66 քմ ընդհանուր մակերեսով և 1 մլն 673 հազար 100 դրամ կադաստրային արժեքով հետ վերցնել և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը որոշել է նաև համաձայնել Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ավագանու առաջարկությանը՝ Ա. Սարգսյան փողոցի N6 հասցեում գտնվող շենքերը և շինությունները՝ 1146 քմ ընդհանուր մակերեսով և 43740 դրամ հաշվեկշռային արժեքով, ինչպես նաև դրանցով զբաղեցված 970 քմ ընդհանուր մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու վերաբերյալ՝ այն ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնելու միջոցով: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված շենքերն ու շինությունները նախկինում օգտագործվել են Շահումյանի տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից և նախատեսվում է դրանք օգտագործել զինծառայողների բնակավորման հարցերը լուծելու համար:


Նիստում կառավարությունը նաև ի գիտություն է ընդունել հանրապետությունում ինտերնետային կապի խափանումների վերաբերյալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանի ներկայացրած տեղեկատվությունը:




Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ