Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հիմաչալ Սոմին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բավականին գոհացուցիչ, անգամ սպասվածից ավելին համարեց հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները՝ կարևորելով ձեռք բերված հստակ պայմանավորվածությունները: Դրանցից առանձնացնելով մի քանիսը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մի շարք ուղղություններով համագործակցությունը, թեթև արդյունաբերության՝ մասնավորապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծմունը, հայ-հնդկական գործարարների խորհրդի ձևավորումը, Երևան-Նյու Դելի չվերթի հնարավորինս սեղմ ժամկետներում վերաբեցելը, վարչապետը համարեց երկու երկրների համար փախշահավետ և հեռանկարային: Նա շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի իշխանություններին 1000 տոննա հացահատիկի օգնության տրամադրման պատրաստակամության համար, ինչին պրն Հիմաչալ Սոմը պատասխանեց, թե բարեկամներն առաջին հերթին դժվարությունների պահին պետք է միմյանց կողքին լինեն և հիշեց Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո առաջինների շարքում օգնության հասած հայ փրկարարներին: Վարչապետը նշեց, որ Հայաստանի գործարարներին և կառավարության անդամներին մեծ ուրախությամբ այսօր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի առաջին նիստում, կտեղեկացնի այդ ոլորտում մեծ առաջընթաց ունեցող Հնդկասանի հետ ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների մասին: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հիմաչալ Սոմը, բարձր գնահատելով Հայաստանի մտավոր մեծ ներուժը, կարևորեց նաև գիտատեխնիկական բնագավառում համագործակցությունը, որին, ըստ նրա, կնպաստի նաև առաջիկայում ՀՀ ԳԱԱ պրեզիդենտի այցը Հնդկաստան:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ