Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 օգոստոսի 2006

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ջեյմս Թ. Մորիսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում: Վարչապետը կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներքո 1993 թվականից ի վեր, երբ ծրագիրն սկսեց գործել նաև Հայաստանում, իրականացված աշխատանքը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ անցած 13 տարիների ընթացքում ՊՀԾ-ն զգալի ավանդ է ներդրել Հայաստանի ամենակարիքավոր խմբերի, այդ թվում փախստականների պարենային դրության բարելավման, միաժամանակ, ենթակառուցվածքների և մարդկային ներուժի զարգացմանն ուղղված ներդրումների միջոցով համայնքների զարգացման գործում: Ըստ կառավարության ղեկավարի, գնահատելի այդ աջակցությունը մինչև 2006թ. առաջին կիսամյակը կազմել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողության 134 հազար տոննա մարդասիրական պարեն, որից օգտվել է տարեկան միջին հաշվով 200 հազար կարիքավոր: Վարչապետն առավել կարևոր է համարել 1999 թվականի կեսից արտակարգ օգնության ծրագրերի փոխարինումը օգնության ու վերականգնման երկարատև ծրագրերով, որոնց շնորհիվ ստեղծվում են մնայուն արժեքներ և օգտակար են դառնում համայնքների, տնային տնտեսությունների կամ անհատների համար նաև ապագայում: Առանձին ծրագրերի դեպքում, ինչպիսին օրինակ «Սնունդ՝ աշխատանքի դիմաց» ծրագիրն է, նաև ժամանակավորապես մարդկանց զբաղվածության, աշխատանքի խնդիր է լուծվում, որը հոգեբանորեն ևս կարևոր է տվյալ կարիքավորի համար:


Հանդպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև այս տարի Հայաստանի մի շարք բնակավայրերում արձանագրված երաշտի հետևանքներին: Վարչապետը խնդրել է, հնարավորության դեպքում, այդ հետևանքների մեղմման նպատակով որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Նա շնորհակալությամբ է վկայակոչել դեռևս 2000 թվականին նույն նպատակով ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տրամադրած արտակարգ օգնությունը, որը զգալի աջակցություն էր երաշտից տուժած համայնքներին:


Պարոն Ջեյմս Մորիսը գոհունակությամբ է խոսել Հայաստանում ՊՀԾ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին, նշելով, որ այցի շրջանակներում հասցրել է լինել Լոռու և Տավուշի մարզերում՝ տեղում տեսնելով իրագործվող աշխատանքը: Խոսելով ՀՀ կառավարության և ի մասնավորի, ՊՀԾ-ի գործընկեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությունից՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենն այն բավականին հաջողված է համարել: Պարոն Ջեյմս Մորիսն ընդգծել է նաև, որ տպավորված է ՀՀ տնտեսական աճով ու աղքատության հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության գործադրած ջանքերով և պատրաստակամ է շարունակել փոխգործակցությունը՝ առաջիկա տարիներին այն ավելի ընդգրկուն և ամուր հիմքերի վրա դնելու նպատակադրվածությամբ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ