Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հուլիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը որոշեց մասնակիորեն ուժը կորցրած ճանաչել մի շարք լուծարված ընկերությունների (ձեռնարկությունների) գույքը մասնավորեցնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 8-ի N 254 որոշումը, որով լուծարված «Մարալիկի ավտոտեխսպասարկում» ԴՁ-ի գույքը և «Մասիսի ջերմոցային տնտեսություն» ՊՓԲԸ-ի գույքը որպես մեկ ամբողջական միավոր մասնավորեցվում է (ամբողջությամբ) դասական աճուրդով: Կառավարության մեկ այլ՝ 1998 թ. մայիսի 6-ի N 277 որոշման մեջ, որը վերաբերում է ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգին, լրացում կատարելով հստակություն է մտցվում մասնավորեցման առաջարկի ընդունման գործընթացում: Առաջարկված և կառավարության կողմից ընդունված այս լրացմամբ, մասնավորեցմանը մասնակցելու՝ կոլեկտիվին ներկայացված առաջարկը կհամարվի ընդունված, եթե կոլեկտիվի անդամների համապատասխան մասը համաձայնվել և կատարել է վճարներ: Այդպիսով հնարավորություն է ընձեռվում աշխատավորական կոլեկտիվի հնարավորինս մեծ մասին մասնակից դարձնելու ընկերության մասնավորեցմանը: Այսօրվա նիստում կառավարությունը որոշում ընդունեց նաև «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին, ըստ որի, հիշյալ ՓԲԸ-ն վերակազմավորվում է «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի և ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցվում են մրցույթով: «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը սահմանվում է 3170030 հազար դրամ, որը համապատասխանում է 317003 հատ բաժնետոմսի, յուրաքանչուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով: Գործադիրը հաստատեց հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա 10 «փոքր» օբյեկտների ցանկը: Հաստատվեց նաև Արարատի մարզի Դաշտավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 13,3 հա վարելահող փոխադրվեց բնակավայրի հողերի կատեգորիա: Կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ գյուղատնտեսության մելիորացիայի զարգացման միջոցառումների իրականացման մասին: Նիստում նշվեց, որ նկատի առնելով ՀՀ-ի հողային և ջրային ռեսուրսների սահմանափակությունը, գյուղատնտեսության հետագա զարգացման հիմնական ուղին մնում է գյուղատնտեսական մելիորացիան՝ ոռոգում, չորացում, ջրարբիացում և այլն: Մելիորացիայի ոչ ճիշտ կազմակերպումը առաջացնում է հողերի աղակալում, գերխոնավացում, ճահճակալում և հաճախ դրանք դուրս են գալիս գյուղատնտեության շրջանառությունից: Գործադիրը հավանություն տվեց ՀՀ գյուղատնտեսական մելիորացիայի զարգացման միջոցառումների հայեցակարգին: ՀՀ-ի և գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001 թ. ապրիլի 30-ին ստորագրված և 2001 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» կոչվող ծրագրի փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց փոխառության համաձայնագրի ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին: Նիստում որոշում ընդունվեց նաև «Դողագործ -1» ԲԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով կանոնադրական կապիտալի ավելացման, TS-INVESTMENT CORP. ամերիկյան ընկերության հետ համապատախսան պայմանագիր կնքելու և դրա հետ կապված ՀՀ կառավարության 2001 թ. փետրվարի 24-ի N 136 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Գործադիրը հավանության արժանացրեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակին և ըստ այդմ՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Այս փոփոխությունների անհրաժեշտության մասին հարցը գործարարների կողմից առաջ է քաշվել նաև գործարարության աջակցման խորհրդի նիստում: Կանանց առողջության կենտրոն ստեղծելու և առողջապահական ծրագրեր իրականացնելու համար, կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի Մ.Հերացու 5 հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ նվիրաբերվեց կանանց առողջության պահպանման ասոցիացիային: Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում կառուցված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի և հարակից 22 գյուղական ամբուլատորիաների նկատմամբ ճանաչվեց Վատիկանի Քամիլիանների միաբանության «Սուրբ Քամիլիո» բարեգործական հիմնադրամի սեփականության իրավունքը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ