Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 հուլիսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր- Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 12 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2006-2008թթ. ընթացքում ՀՀ գիտական ենթակառույցների աջակցություն» ծրագիրը, իսկ «Սինոփսիս Ֆոր Արմենիա» բարեգործական հիմնադրամի կողմից 2006-2008թթ. իրականացվող «Գիտակրթական ծրագրերի իրականացում» ծրագրի նպատակն է ՀՀ ԲՈՒՀ-ում և դպրոցներում վերանորոգել ուսումնական լսարանները, տրամադրել սարքավորումներ, ստեղծել գիտակրթական կենտրոններ:


«Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական միջազգային համերաշխության հասարակական կազմակերպության կողմից, ներկայացված ծրագրի համաձայն, կիրականացվի Գավառի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները:


Հաստատվել են «Հայ ավետարանչական ընկերակցության» Հայաստանի մասնաճյուղին կից Իջևան քաղաքի բարեսիրական կենտրոնի շենքի տանիքի վերանորոգում», ինչպես նաև «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը:


Քննարկվել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի նոր կառուցվող դպրոցի ուսումնական մասնաշենքի կաթսայատան նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման, «Հեռուստամարաթոն 2006»-ի քարոզչական աշխատանքների համար 20 տեսաֆիլմերի և 40 ինտերնետային կայքերի հոդվածների պատրաստման և ԼՂՀ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության համար բիտումի ներկրման ծրագրերը:


Հանձնաժողովի անդամները հաստատել են ամերիկահայ բժշկական խնամքի բարեսիրական ընկերակցության կողմից իրականացվող «Դիլիջանի հակատուբերկուլյոզային առողջարանի գազամատակարարման միջին ճնշման գազատարի կառուցում» և փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ներքին տեղահանվածների կենսական պայմանների բարելավում, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան վարժարան» ՊՈԱԿ-ի վերակառուցում» ծրագրերը ևս:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ