Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հուլիսի 2006

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Անկախության 15-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների ծրագրի նախապատրաստական աշխատանքների և միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարները, ՀՀ նախագահի օգնականը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, Երևանի քաղաքապետը, ՀՀ ԳԱԱ նախագահը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը, ՀՀ տարածքային կառավարման, առևտրի և տնտեսական զարգացման, արտաքին գործերի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարների տեղակալները, կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետկոմիտեի նախագահի տեղակալը, «Արմենպրես» գործակալության գործադիր տնօրենը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչության պետեր:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են ՀՀ Անկախության 15-ամյակին նվիրված ծրագրով նախատեսված ավելի քան 8 տասնյակ միջոցառումների շրջանակներում մինչ այժմ իրականացված միջոցառումներին, որոնց թվում են՝ հունիսի 23-30-ին անցկացված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 2-րդ փառատոնը, հուլիսի 10-15-ին անցկացված «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնը, ապրիլից մեկնարկած «Հուսո գավաթ» հանրապետական ֆուտբոլային փառատոնը, մայիսից անցկացվող Ազգային մարզաձևերի փառատոնը, մայիս-հունիս ամիսներին Երևանում անցկացված Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթը, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, մանկական փողային նվագախմբերի ստուգատեսը և այլ միջոցառումներ: Քննարկվել են նաև առաջիկայում նախատեսվող տոնական միջոցառումների ֆինանսավորման, պատշաճ լուսաբանման և կազմակերպչական հարցեր:

Անկախության օրվա տոնական միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ին՝ Եռաբլուր այցելությամբ, որին կհաջորդի Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք զորահանդեսը, Երևանի թաղային համայնքներում, մարզկենտրոններում, համայնքներում ժողովրդական տոնախմբությունն ու տոնական համերգը՝ Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Օրը կեզրափակվի տոնական հրավառությամբ:

Ի նշանավորումն ՀՀ Անկախության 15-ամյակին նվիրված տոնակատարությունների շաբաթվա մեկնարկի, աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կմատուցվի սբ. պատարագ՝ նվիրված Սուրբ Խաչի տոնին՝ սեպտեմբերի 17-ին: Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Անկախության կինեմատոգրաֆ»՝ անկախության 15 տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Տոնակատարությունների շաբաթվա ընթացքում կանցկացվեն «Անկախության 15 տարին» ֆոտոցուցահանդես, ալբոմի շնորհանդես, Անկախության 15-ամյակին նվիրված նամականիշի և փոստային ծրարի թողարկում, նամականիշների ցուցահանդես: Սեպտեմբերի 18-19-ին Երևանում կանցկացվի Հայաստան-Սփյուռք 3-րդ համաժողովը, 20-ին՝ Համահայկական տնտեսական 2-րդ համաժողովը, «Հայկական ինքնությունը. համաշխարհայնացու՞մ, թե վերադարձ դեպի արմատները» գիտական կոնֆերանս, միջազգային գիտաժողով՝ «Հայրենադարձություն. պատմություն, մշակույթ, հեռանկարներ» թեմայով՝ նվիրված հայրենադարձության 60-ամյակին, Անկախության 15-ամյակին նվիրված արծաթե հուշադրամի շնորհանդես և բազմաթիվ այլ միջոցառումներ:

Միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն ու իրականացման ընթացքը բարձր մակարդակով անցկացնելու հետ կապված՝ խորհրդակցության ավարտին համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատուներին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ