Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հուլիսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը: Նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2005թ. սեպտեմբերի 7-ի N1986-Ն և սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումները: Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության մասին նշվել է, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ պետական բուհերի և շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում, նպատակահարմար է համարվել նպաստի և կրթաթոշակի կարգերում կատարելու որոշակի խմբագրական աշխատանքներ, որոնց արդյունքում կարգերի որոշ դրույթներ ավելի հստակեցվել են: Արդյունքում՝ երկու կարգերը ներկայացվել են մեկ ընդհանուր կարգով:


Հաշվի առնելով պատերազմական իրավիճակի հետևանքով Լիբանանի Հանրապետությունում ստեղծված մարդասիրական ճգնաժամը և Լիբանանում ստվար հայ համայնքի առկայությունը, ընդառաջելով Լիբանանի կառավարության՝ Լիբանանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջազգային հանրությանն ուղղված կոչերին, ինչպես նաև նկատի ունենալով տարածաշրջանում կայունության և խաղաղության արագ վերականգնման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշել է ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել 20 մլն դրամ՝ դեղորայքի, վիրակապային նյութերի և այլ պարագաների ձեռք բերման նպատակով:


Գործադիրը հավանություն է տվել անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման ծրագրին և այդ համակարգի ներդրման ժամանակացույցին ու ապօրինի հատումների և անտառանյութի անտառից դուրսբերման մոնիտորինգի չափորոշիչներին: Ծրագիրը նպատակաուղղված է ՀՀ-ում անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման և մոնիտորինգի իրականացման պայմանների ապահովմանը, անտառներում ապօրինի հատումների կանխարգելմանը, անտառների և անտառային հողերի արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման աջակցմանը, անտառի ազգային ծրագրի իրականացմանը, տվյալների շտեմարանի ստեղծմանը, ոլորտում տիրող իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների թափանցիկության ապահովմանը: Նախագծի հետ կապված նշվել է նաև, որ չունենալով անտառային պետական մոնիտորինգի համակարգ՝ Հայաստանը լիարժեք մասնակցություն չի կարող ունենալ անտառների վրա ներգործության մոնիտորինգի միջազգային համատեղ ծրագրերին, տեղեկատվության՝ փոխանակման համաշխարհային (գլոբալ) և տարածաշրջանային միասնական համակարգերի ձևավորման ու զարգացման գործընթացներին:


Լոռու մարզի Նեղոց գյուղում քարաթափման գոտում գտնվող 4 բնակելի տների և Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում սողանքային գոտում գտնվող 9 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար, գործադիրը որոշել է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել համապատասխանաբար Լոռու մարզպետարանին՝ 16 մլն դրամ, Տավուշի մարզպետարանին՝ 45 մլն դրամ: Նույն որոշմամբ հաստատվել է Նեղոց գյուղում քարաթափման գոտում գտնվող բնակելի տների անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացող բնակիչների և Ներքին Ծաղկավան գյուղում սողանքային գոտում բնակելի տների անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացող բնակիչների ցուցակները: Մեկ այլ որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն. դրամ է տրամադրվել Արագածոտնի մարզպետարանին՝ Արագածավան և Արտենի գյուղական համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արագածավան և Արտենի համայնքների Քարակերտ-Արագածավան 18 կմ միջհամայնքային սնուցող գազատարի, որից 10 կմ նոր կառուցվող հատվածի Քարակերտ-Արտենի և 8 կմ Արտենի-Արագածավան գազատարի վերականգնման համար առաջացել է ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, և կառավարության աջակցությամբ հնարավոր կլինի նշված խնդիրը հնարավորին արագ լուծել:


Կառավարությունը որոշում է ընդունել նաև 2006թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներին ավելացնելու, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհուրդն առաջարկել է «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» առաջին ծրագրով իրականացված «Մալիշկայի շրջանցիկ ճանապարհ» կառույցի երաշխիքային ժամկետի ընթացքում առաջացած թերությունները վերացնելուց հրաժարված «Դավիթ» ՍՊԸ-ից պահված 10 մլն 997 հազար 700 դրամ տուգանքը «Ճանապարհաշինություն ԾԻԳ» ՊՀ-ի համար Կենտրոնական բանկում բացված հաշվից փոխանցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ վերոհիշյալ կառույցում առաջացած թերությունների վերացման աշխատանքների իրականացման համար: Նշվել է, որ նախագծի ընդունումը հնարավոր է դարձնում վերոհիշյալ հարցի կարգավորումը: Նախագծով առաջարկվում է ՀՀ 2006թ. պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 10 մլն 997 հազար 700 դրամով, միաժամանակ նույն չափով ավելացնելով ՀՀ 2006թ. պետական բյուջեի ծախսերի ընդհանուր գումարը և «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:


Նիստում գործադիրը որոշել է հանրակրթական դպրոցներին հատկացնելու նպատակով «Հայերեն-անգլերեն բառարանի» բարեփոխված տարբերակի վերահրատարակման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 50 մլն դրամ:


Կառավարությունը հավանություն է տվել Ոստիկանության պետական ավտոտեսչության 2007-2009 թթ. նյութատեխնիկական միջոցների վերազինման, ճանապարհային երթևեկության անվտանգության հսկողության տեխնիկական ապահովման և տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, համարանիշների հատկացման կենտրոնների տեխնիկական հագեցվածության մասին ծրագրին: Հանձնարարվել է Ոստիկանության պետին՝ համագործակցելով ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, բանակցություններ վարել Համաշխարհային բանկի հետ՝ վերոհիշյալ ծրագիրն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ:


Կառավարությունը որոշում է կայացրել նաև տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին: Այն նպատակ ունի որոշակիորեն սահմանելու ՀՀ տարածքում գործածվող տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները, համարանիշների խմբերն ու տեսակները, համարանիշներում կիրառվող տառերի, թվանշանների և մակագրությունների տեսակները, համարանիշների, առանձնացված համարանիշներում կիրառվող ՀՀ դրոշի և Ամենայն Հայոց կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերների և ժամանակավոր համարանիշներում ժամկետի նշման դաշտի եզրաչափերը, համարանիշների դաշտերի, տառերի, թվանշանների և մակագրությունների գույները:


Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել կառավարության 2006թ. ապրիլի 13-ի N 614-Ն որոշման մեջ: Նախագիծը կարգավորում է ընտանիքում բռնության ենթարկված, թրաֆիքինգի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին ժամանակավոր օթևան տրամադրելու, նրանց սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու և խախտված իրավունքները վերականգնելուն աջակցելու հետ կապված հարաբերությունները:


Որոշման նախագծի հավելվածով ներկայացված «Կյանքի դժվարին իրավիճակում գտնող երեխաներին ժամանակավոր օթևան տրամադրելու կարգը և պայմանները» նախագիծը կարգավորում է առանց ծնողական խնամքի մնալու, ընտանիքում բռնության ենթարկվելու, թափառաշրջիկության կամ մուրացկանության հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներին ժամանակավոր օթևան տրամադրելու, նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու և խախտված իրավունքները վերականգնելուն աջակցելու հետ կապված հարաբերությունները: Չորս օր ժամկետ է տրվել նախագծի որոշ խնդիրներ Երևանի քաղաքապետի հետ լրացուցիչ քննարկելու համար:


Կառավարությունը հաստատել է ՀՀ համայնքների վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է՝ երկամսյա ժամկետում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ճշտել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մասնավորեցումից ստացված գումարների մեծությունը՝ ըստ համայնքների և վերոնշյալ կարգին համապատասխան, կառավարություն ներկայացնել առաջարկություն:


Գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարարտյան 70 հասցեում գտնվող 926.4 քմ մակերեսով շենքն օտարել մրցույթով: Նույն որոշմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գեղարվեստական դաստիարարկության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 3 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի առաջին հարկից 83.1 քմ մակերեսով տարածքը որոշվել է հետ վերցնել և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Թույլատրվել է հիշյալ վարչությանը՝ այդ մասնաշենքի առաջին հարկից իր տնօրինության 83.1 քմ մակերեսով տարածքն օտարել մրցույթով: Պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության փրկարար ծառայության տնօրինության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 22ա հասցեում գտնվող նախկին հրշեջ կայանի 216 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Գագիկ Գևորգյանին, իսկ փրկարար ծառայության տնօրինության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1324.6 քմ մակերեսով քաղպաշտպանության գույքի նախկին պահեստներն ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Գագիկ Սահակյանին: Նույն որոշմամբ, թույլատրվել է պետգույքի կառավարման վարչությանը՝ Լոռու մարզպետարանի տնօրինության Մարգահովիտի հանգստի բազայի 1524.88 քմ մակերեսով շենքերը և 1831.42 քմ մակերեսով շինություններն ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Վահեթ» ՍՊԸ-ին:


Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի «ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N796-Ն որոշման կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցի 3-րդ կետը, կառավարությունը որոշել է բարեփոխման որոշումների ապահովման նպատակով ստեղծել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների քաղաքական խորհուրդ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ: Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարները, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը և ՀՀ ԿԲ նախագահը:


Նիստում հաստատվել է նաև Կոտայքի մարզի Քասախի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով այդ համայնքներին փոխանցելու մասին որոշումը:


Կառավարության որոշմամբ Արարատի մարզի Ղուկասավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 6.6 հա վարելահող փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման համար, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.1 հա այլ հողերը փոխադրվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական արտադրական օբյեկտներ կառուցելու համար:


Գործադիրը հաստատել է Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի հողերի ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.2 հա արոտավայրից 5 հա փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, բնակելի կառուցապատման համար, 5 հա՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, հանգստի գոտու կազմակերպման համար և 0.2 հա՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, հեռախոսային կապի վերահաղորդման կայան տեղադրելու համար:


Որոշվել է ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 108 մլն 750 հազար 600 դրամ, որից 4 մլն դրամ՝ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» Սևանի «Նավակ» երկրաքիմիական կայանի շենքի նկուղային հարկի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 12 մլն 153 հազար դրամ` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 6 մլն դրամ` ՀՀ Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 5 մլն դրամ` ՀՀ Վայոց Ձորի Ջերմուկի պատկերասրահի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 2,000.0 հազար դրամ` ՀՀ Արագածոտնի մարզի Ամրե-Թազայի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 5մլն 500 հազար դրամ` ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի բուժմանկաբարձական կետի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 15 մլն դրամ` ՀՀ Արարատի մարզի Ռ.Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար 51 մլն 300 հազար դրամ` ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 6 մլն 197 հազար 600 դրամ` ՀՀ Լոռու մարզի ք.Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, ՀՀ Արարատի մարզպետարանին՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղում շինություն ձեռք բերելու և հետագայում որպես դպրոց վերակառուցելու նպատակով՝ 3 մլն 173 հազար դրամ: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ հիշյալ որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված գումարները ֆինանսավորել վերոհիշյալ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և դրանց հիմնավորումների առկայության պայմաններում:


Նիստում հաստատվել է նաև Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող 11.9 հա պահուստային ֆոնդի արոտավայրերից 10 հա փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման համար, 1.19 հա՝ էներգետիկայի, կապի և տրանսպորտի ու կոմունալ ենթակառուցվաքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Նախագծով որոշվել է նաև գծային ենթակառուցվածքը այլ սեփականության իրավունքի սուբյեկտների հողամասերով անցնելու դեպքում, սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:


ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի N668-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով՝ գործադիրը 9 մլն 548 հազար դրամ է հատկացրել Հացառատ թաղամասի տարածքում Գավառագետի հունի մաքրման նպատակով:


ՀՀ մարզերի 2006թ. երաշտից տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով, կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 594.0 մլն դրամ՝ աշնանացան ցորենի սերմացու ձեռք բերելու համար: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007թ. պետական բյուջեի նախագծում նախատեսել 424.0 մլն դրամ՝ գարնանացան մշակաբույսերի սերմացուներ ձեռք բերելու համար, իսկ մարզպետներին՝ ապահովել մարզին հատկացված սերմացուի ստացումը, փոխադրումն ու բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել բաշխման գործընթացի նկատմամբ: Երաշտի հետևանքների մեղմման և պատճառված վնասների վերացման միջոցառումների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին ևս հանձնարարվել է ՝ ընտրանքային սկզբունքով վերահսկողություն իրականացնել համայնքներում սերմացուների բաշխման գործընթացի նկատմամբ:


Մեկ այլ՝ «ՀՀ 2006թ. պետական բյուջեի եկամուտները և ծախսերն ավելացնելու, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծով նախատեսվել է ՀՀ 2006թ. պետբյուջեով նախատեսված համաքաղաքային ծախսերն ավելացնել՝ դրանք ուղղելով նախագծով ներկայացված ծրագրերի ֆինանսավորմանը: Այդ ծրագրերը ներառում են մայրաքաղաքի մի շարք դպրոցների մասնաշենքերի տանիքների հիմնանորոգման, շենքի մասնակի վերանորոգման, ՀՀ Անկախության 15-ամյակին նվիրված որոշ միջոցառումների նախապատրաստման և մի շարք միջոցառումներ:


ՀՀ 2006թ. պետբյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծով, կառավարությունը ևս 40 մլն դրամ է հատկացրել Արագածոտնի մարզի «Դաշտադեմ» ամրոցի վերականգնողական աշխատանքների կատարման և նույն մարզի Իրինդ գյուղի բազմախորան եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով:


Գործադիրը որոշել է «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Կոտայքի մարզային գործակալության Եղվարդի Երևանյան 10ա հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից, որի ընդհանուր մակերեսը կազում է 257.7 քմ, 106.6 քմ մակերեսով տարածքը հետ վերցնել և այն հանձնել Եղվարդի քաղաքային համայնքին, որպես համայնքի սեփականություն:


Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրային արբիտրաժի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին, որոնց ընդունման անհրաժեշտությունը բխում է 1985թ. «Միջազգային առևտրային արբիտրաժի մասին» ՄԱԿ-ի ՅՈԻՆԻՍՏՐԱԼԻ մոդելային օրենքի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագրի» 102-րդ կետի պահանջներից:


Մեկ այլ որոշմամբ, Աշոտ Ղազարյանը նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար:


Նիստի ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանը կառավարությանը տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունն ընդառաջել է ՀՀ կառավարության խնդրանքին և թույլատրել Էրգնեթի բնակավայրի մոտակայքում գտնվող չգործող սահմանակետի մոտ հավաքված մեր հայրենակիցների տեղաշարժը Վրաստանով դեպի Հայաստան: Վարչապետը կրկին ընդգծել է ՌԴ-ում բնակվող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների շրջանում այդ անցակետի չգործելու վերաբերյալ իրազեկման կարևորությունը, որպեսզի երկու երկրների կառավարությունները նման խնդիրների առջև այլևս չկանգնեն: Փոխնախարարը զեկուցել է, որ անհրաժեշտ հանձնարարականները ՀՀ արտգործնախարարության կողմից տրված են, և այդ ուղղությամբ այժմ ակտիվ աշխատանք է տարվում:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ