Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 հուլիսի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր բնապահպանության նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Վարդան Այվազյանին: Նա հույս է հայտնել, որ նախարարն իր կազմակերպչական և գործնական հատկանիշները կկարողանա օգտագործել համակարգի առջև դրված խնդիրների լուծման համար: Ընդգծելով, որ նախարարության աշխատանքի բարելավման՝ հատկապես էկոլոգիական խնդիրներին վերաբերող ծրագրերի շուրջ միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այլ հարցերի ուղղությամբ բավականին աշխատանք կա կատարելու, վարչապետը նշել է, որ նախկին նախարարը դրանցից մի քանիսին ավելի մեծ ուշադրություն դարձնելով և որոշակի դրական տեղաշարժ արձանագրելով, այնունամենայնիվ, ոլորտի համար ոչ պակաս կարևոր մի շարք հարցերի անհրաժեշտ չափով ուշադրություն չի դարձրել, ինչի արդյունքում նախարարության ընդհանուր աշխատանքը հեռու է բավարար լինելուց: Ըստ Ա.Մարգարյանի, բնապահպանության նախարարությունը կառուցվածքային և կանոնադրական փոփոխությունների կարիք ունի, որը կհստակեցվի ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի և նախարարության մասնագետների քննարկումների, վերլուծությունների ու եզրակացությունների արդյունքում: Այդ աշխատանքն արդեն սկսված է: Վարչապետը հիշեցրել է, որ բնապահպանության բնագավառը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում և անհրաժեշտ է հնարավորինս բաց, հրապարակային գործելաոճ որդեգրել՝ զերծ մնալով զանազան ասեկոսեներից ու ենթադրություններից: Աշխատանքում արդյունքի հասնելու համար Ա.Մարգարյանը կարևոր նախապայման է համարել նաև աշխատակազմի փոխգործակցված աշխատանքը, ընդհանուր խնդիրների լուծման համար ուժերի համախմբումը և միասնականությունը, որի բացակայությունը որոշակիորեն անառողջ մթնոլորտ էր ստեղծել նախարարությունում: Վարչապետը նոր նշանակված նախարարին և բնապահպանության նախարարության աշխատակազմին մաղթել է հաջողություններ հետագա աշխատանքում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ