Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հուլիսի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Վարչապետի հանձնարարությամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը կառավարության անդամներին ներկայացրել է Լիբանանի մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության ընթացքը, նշելով, որ «Արմավիայի» հետ պայմանավորվածության համաձայն, այսօր երկու լրացուցիչ ինքնաթիռ է մեկնել Հալեպ, ևս հինգ ավտոբուս Լիբանանի դեսպանատան մոտակայքից շարժվելու է դեպի սիրիական սահման՝ տեղափոխելով 250 ՀՀ քաղաքացի, նաև՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց: Փոխնախարարի զեկուցմամբ, առաջիկա կիրակի հատուկ չվերթ կկատարվի Թել-Ավիվ՝ ՀՀ տեղափոխելով մեր ևս 128 հայրենակիցների, որոնցից 53-ը երեխաներ են: Նույն ինքնաթիռով Իսրայել կմեկնի ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ տեղում փաստաթղթային խնդիրները դյուրացնելու նպատակով:


Կառավարությունը որոշել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին նվիրաբերել Հ.Մաթևոսյանի 70-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակած Հ.Մաթևոսյանի գրքերը: Նույն որոշմամբ սահմանվել է, որ նվիրաբերած գրքերի վաճառքից գոյացած միջոցները հիմնադրամի սեփականութունն են և ուղղվում են Հ. Մաթևոսյանի գրական ժառանգության հրատարակմանը:


Գործադիրը որոշում է կայացրել նաև «Համո Բեկնազարյանի անվան» «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ վերանվանելու և կառավարության 2002թ. ապրիլի 17-ի N 417 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Նույն որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոնին» սեփականության իրավունքով հանձնվել է 13970.2 հազ. դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի: Հիշյալ ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել են Երևանի Տերյան 3ա և Տերյան 2 հասցեներում գտնվող շենքերի 47800.0, 2231.4 հազար դրամ արժողությամբ, համապատասխանաբար 147.6 և 390 քմ մակերես ունեցող տարածքները՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:


Սահմանվել է, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան և նպատակն է նաև արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացումը, ազգային կինոնկարների (այդ թվում՝ մանուկների և պատանիների համար), ինչպես նաև կինոնկար-դեբյուտների ստեղծումը, նոր ստեղծվող ֆիլմերի պահպանումը՝ օրենքով սահմանված կարգով: ՊՈԱԿ-ին թույլատրվել է նաև իրականացնել հրատարակչական գործ:


2006թ. հուլիսի 4-ին Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների վերացման նպատակով տուժած համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար, գործադիրը որոշել է կառավարության պահուստային ֆոնդից Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 18 մլն դրամ, որից Կոշի գյուղական համայնքին՝ 3 մլն դրամ, Կաքավաձորի գյուղական համայնքին՝ 3 մլն դրամ, Վերին Ագարակի գյուղական համայնքին՝ 2.5 մլն դրամ, Ավանի գյուղական համայնքին՝ 3 մլն դրամ, Կարմրաշենի գյուղական համայնքին՝ 2 մլն դրամ, Դիանի գյուղական համայնքին՝ 2 մլն դրամ, Բայսզի գյուղական համայնքին՝ 1.5 մլն դրամ և Ներքին Սասնաշենի գյուղական համայնքին՝ 1 մլն դրամ:


Կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին գործող օրենքը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Գործադիրը հաստատել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց ժամանակավոր դրամային հաշիվների վարման կարգը: Նշվել է, որ հիշյալ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով մինչ «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն» ուժի մեջ մտնելը ստեղծված և վերջինով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող պետական մասնակցությամբ ընկերությունները գտնվում են լուծարման գործընթացում: Նշված կազմակերպությունների լուծարման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով իրականացնելը և վերջիններիս դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մարման գործընթացն ապահովելու համար պետք է գոյություն ունենան համապատասխան հաշիվներ: Սակայն, քանի որ վերոհիշյալ կազմակերպությունները չունեն կազմակերպական-իրավական համապատասխան կարգավիճակ, վերջիններս չեն կարող հաշիվներ բացել բանկերում:


Նիստում որոշվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բաժնի նոր վարչական շենքը կառուցելու համար նախագծահետազոտական ծախսերը կատարելու, հողատարածքի բարեկարգման և երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանությանը հատկացնել 30 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, նիստում հաստատվել է «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը»: Այն սահմանում է հողի բերրի շերտի ու հնարավոր բերրի շերտի բաղադրությանը ներկայացվող պահանջները, հանման նորմերը և հանված բերրի շերտի պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը ներկայացվող պահանջները հողային աշխատանքներ կատարելիս՝ փոքր արդյունավետություն ունեցող հանդակների ռեկուլիվացվող հողերի բերրիությունը վերականգնելու համար:


Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն է տվել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծին, որտեղ օրենքի 2-րդ հոդվածը լրացվել է «երկաթուղային տրանսպորտի բնագավառ՝ միայն սակագների մասով» կետով:


Նիստում համաձայնություն է տրվել «ՍԾՏՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև արտակարգ իրավիճակներում աջակցություն և տարերային ու տեխնածին աղետներին անհապաղ արձագանքման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի լրացուցիչ արձանագրությանը միանալու առաջարկությանը:


«Ճանապարհային երթևեկության անտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի կատարումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշել է հաստատել ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները, ինչպես նաև ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների չափորոշիչները, այդ տրանսպորտային միջոցներով փոխադրման թույլտվություն ստանալու համար դիմումի ձևը, ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման թույլտվության ձևը և դրանցով փոխադրում իրականացնելու համար ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության կողմից տրվող անձնագրի ձևը:


Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2002թ. հոկտեմբերի 31-ի N 1929-Ն որոշման մեջ, որը վերաբերում է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրությանը: Նշվել է, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքից և «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման» կարգից բխող անհրաժեշտություն էր առաջացել բուհերի արդեն հաստատված կանոնադրություններում կատարելու համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Համաձայն ՀՀ կառավարության 15.09.2005թ. N 1719-Ն որոշման, բուհի կանոնադրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, սակայն կանոնադրությանն ամբողջական տեսք տալու համար և որոշ լրացումներ կատարելու անհրաժեշտությունից ելնելով, նպատակահարմար է հաստատել նոր կանոնադրություն:


Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գ.Նժդեհի N 1 հասցեում գտնվող՝ 13626305 դրամ հաշվեկշռային արժեքով Ճամբարակի նախկին գործկոմի շենքը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գույքի կազմից հետ է վերցվել և նվիրաբերվել Ճամբարակի քաղաքապետարանին՝ վերանորոգելու և համայնքային նպատակներով օգտագործելու համար:


Նիստում որոշում է կայացվել ՀՀ 2006թ. պետբյուջեի եկամուտները և ծախսերը ավելացնելու, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: Նշվել է, որ համաձայն «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» ՀԿ-ի 2006թ. մայիսի 4-ի N 06-37 գրության, ՀՀ 2005թ. պետական բյուջեի 07.09.04 «Ուսումնամարզական հավաքների անցկացման գծով պետական պատվեր» ծրագրով, ֆեդերացիային հատկացված ֆինանսական միջոցներից չօգտագործված մնացորդային գումարը կազմում է 8176171 դրամ: Այդ տնտեսված գումարը, օգտագործելով ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված «ՀՀ-ում մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի Աշխարհի առաջնության նպատակով պետական աջակցություն Հայաստանի շախմատային ֆեդերացիային» ծրագրի իրականացման համար, կնպաստի ավելի բարձր մակարդակով առաջնության անցկացմանը:


Կառավարությունը հաստատել է «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ», «ՀՀ սպորտի վարպետ» մարզական կոչումների և «ՀՀ առաջին կարգի մարզիկ», «Պատանեկան կարգի մարզիկ» մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները:


Մեկ այլ որոշման նախագծով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ Միացյալ հայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրատվության կարգով տրված և ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 21-ի «Գույք հանձնելու մասին» N1080-Ա որոշման համաձայն՝ ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի տնօրինությանը հանձնված՝ 2.216.035.718,75 դրամ հաշվեկշռային արժեքով խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների գույքային համալիրի կազմից առանձնացնել 1.556.665.21 դրամ հաշվեկշռային արժեքով խոր հորատման հաստոցն ու հորատման համար անհրաժեշտ օժանդակ սարքավորումները և 1000,0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) պայմանագրային գնով օտարել կանադական «Տրանսեվրո Էներջի» ընկերության ՀՀ-ում հիմնադրած «Թիմ Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, այդ նպատակով վերջինիս հետ կնքվող գույքի օտարման պայմանագրում նախատեսելով դրույթ, որ «Թիմ Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գույքի պայմանագրային գինը վճարում է անմիջապես, ընդ որում՝ գույքի գնից հաշվարկված ավելացված արժեքի հարկը (166,667 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը) փոխանցում է ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվին, իսկ գնի մնացած մասը (833,333 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամը)՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվարկային հաշվին: Նշվել է, որ կանադական «Տրանսեվրո Էներջի» ընկերությունը, որը շուրջ երկու տարի հանրապետությունում իրականացնում է նավթի և գազի որոնողական աշխատանքներ՝ ՀՀ-ում հիմնադրած «Թիմ Էներջի» ՍՊԸ-ի միջոցով, ցանկություն է հայտնել ձեռք բերել գույքային համալիրի կազմից՝ խոր հորատման հաստոցը և հորատման համար անհրաժեշտ օժանդակ սարքավորումները, ընդ որում՝ հաստոցն արտադրվել է 1980թ. և ենթակա է վերանորոգման:


Գործադիրը հաստատել է նաև Գեղարքունիքի և Տաուշի մարզերի Փոքր Մասրիկի և Այրումի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տվյալ համայնքներին փոխանցելու մասին:


Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ