Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 23 հուլիսի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուլիսի 23-ի որոշումով Վանյա Մխիթարյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետին ներկայացված՝ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի զեկուցագիրը, որում նախարարը նշել է, որ Վանյա Մխիթարյանը կտրականապես անընդունելի է համարում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) քաղաքականությունը և իր գործնական աշխատանքի ընթացքում մշտապես անհանդուրժողական դիրքորոշում է ձևավորում դրա նկատմամբ: Հաշվի առնելով, որ պետական գույքի կառավարման նախարարությունը հանդիսանում է նշված քաղաքականության իրականացման բնագավառում ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմին, իսկ Վ.Մխիթարյանն էլ պատասխանատու պաշտոն է զբաղեցնում նախարարությունում, ըստ նախարարի, աննպատակահարմար է նման իրավիճակում Վանյա Մխիթարյանի հետագա պաշտոնավարումը: Ելնելով վերոգրյալից, Դ.Վարդանյանն առաջարկել է Վ.Մխիթարյանին ազատել պետական գույքի կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ պետական գույքի կառավարման նախարարն իր ազատված տեղակալի փոխարեն այդ պաշտոնում առաջարկել է Արա Հակոբյանի թեկնածությունը, որն, ըստ նրա, ՀՀ կառավարման համակարգում և միջազգային կառույցներում ունի աշխատանքի հարուստ փորձ: Մասնավորապես, նա աշխատել է ՀՀ էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարարությունների համակարգում, ինչպես նաև Ժնևում տեղակայված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: Ըստ նախարարի, իր աշխատանքային կենասագրության ընթացքում պրն Ա.Հակոբյանը ցուցաբերել է բարձր մասնագիտական պատրաստվածություն, կառուցողական նախաձեռնություն, ինչպես նաև արդյունավետ կառավարման և աշխատանքային համագործակցության ունակություններ: Այդ ամենը նկատի առնելով, ՀՀ վարչապետը Արա Հակոբյանին նշանակել է պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ