Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՌԴ փոխվարչապետ, տնտեսական համագործակցության հարցերով ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Իլյա Կլեբանովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշեց, որ տեղյակ է պատվիրակության հանդիպումների, այցերի արդյունքներին և կարծում է, որ տնտեսական համագործակցության մակարդակը ևս իդեալականին մոտեցնելու համար բավականին նախադրյալներ երկուստեք ստեղծվել են, մնում է գործնական ակտիվ աշխատանքով և հետևողականությամբ շոշափելի արդյունքի հասնել: Անդրանիկ Մարգարյանն իր երախտագիտությունը հայտնեց ռուսական կողմին՝ երկու պետությունների և ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման համար: Նա վստահեցրեց, որ Հայաստանը ևս ամեն ինչ կանի ընդլայնելու ու զարգացնելու համար համագործակցությունը՝ հնարավորինս ինտեգրացնելով տնտեսությունները և պահպանելով քաղաքական սերտ հարաբերությունները: ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովը պատվիրակության աշխատանքի արդյունքները գոհացուցիչ գնահատելով՝ նշեց, որ կարևորը փոխգործակցության բարենպաստ դաշտի ստեղծումն է, ինչն առաջին հերթին գործարարներին հնարավորություն կտա շուկայում ակտիվորեն աշխատել: Ըստ նրա, Հայաստանի հետ տնտեսական համագործակցության լայն եզրեր կան, որոնք ներառում են ամենատարբեր ոլորտներ՝ մշակույթից մինչև արդյունաբերություն, ենթակառուցվածքների զարգացում և այլն: ՌԴ փոխվարչապետն ընդգծեց, որ կան լուրջ նախագծեր, որոնք նույնքան լուրջ ներդրումներ են պահանջում, դրանք իրականացնելու համար կձևավորվեն առանձին աշխատանքային խմբեր՝ որոնք կգործեն ըստ որոշակի ուղղությունների: Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի մասնավորեցման մրցույթին ռուսական կողմի մասնակցությունը, ըստ պրն Կլեբանովի, անպայման կլինի: Այս հարցի հետ կապված, ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանը ևս կարևորեց ռուսական կապիտալի մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ և նշեց, որ մրցույթի համար սահմանափակումներ չկան, ավելին, գնորդների համար պայմանները հնարավորինս բարելավվել են: Ամփոփելով հանդիպումը, ՀՀ վարչապետը կարևորեց ստորագրվելիք արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների և պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվությունը և հետևողականությունը: Այս դեպքում միայն, ըստ նրա, մինչև տարեվերջ դրանց իրագործումից կարելի է որոշակի արդյունք ակնկալել: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո տնտեսական համագործակցության հարցերով ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը և Սերժ Սարգսյանը ստորագրեցին հանդիպման մասին արձանագրություն, որում նշված են քննարկված հարցերի շրջանակը և ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ արարողությունից հետո, համանախագահները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին համատեղ աշխատանքի արդյունքները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ