Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 հուլիսի 2006

 



Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Սևան» ազգային պարկի և դրա հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետի խորհրդական Գ. Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Գեղարքունիքի մարզպետը, Սևանի, Մարտունու, Վարդենիսի քաղաքապետերը և խնդրին առնչվող այլ պաշտոնատար անձինք:



Զեկուցվել է, որ «Սևան» ազգային պարկի և դրա հարակից տարածքներում վերջին ամիսներին քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման ապօրինի գործողությունների, միջավայրի ճարտարապետական տեսքի աղավաղման անթույլատրելիության, իրավասու պետական մարմինների վարչարարության թողտվության, չհամակարգված աշխատանքների մասին:



Նշվել է, որ 2006թ. հունիսի 28-ի ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում միայն Վարսեր, Սևան, Ծովագյուղ համայնքների վարչական տարածքներում, Երևան-Սևան ավտոմայրուղու հարակից գոտում հաշվառված 77 օբյեկտներից շինարարության կամ տեղադրման թույլտվություն չեն ունեցել 43-ը, 32-ը տեղադրված են 1908մ նիշից ցածր: Արդյունքում՝ ապամոնտաժվել են 36 տաղավար և վագոն-տնակներ: Սակայն իրավիճակը դեռևս մնում է անբավարար, ավելանում են անօրինական կապիտալ շինարարության կամ խախտումներով կատարվող կառույցների ծավալները:



Տարածաշրջանում և Սևանա լճի ավազանում տնտեսության զարգացման և ներդրումների խթանման ուղղությամբ պետության կողմից տարվող քաղաքականության շրջանակներում նման մոտեցումները խորհրդակցության ժամանակ գնահատվել են անբավարար և անհանդուրժելի:



Համապատասխան հանձնարարություններ են տրվել իրավասու պետական մարմիններին` օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ իրավասության հստակեցնելու խնդիրները, միջոցառումներ մշակելու և իրականացնելու ուղղությամբ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ