Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 հուլիսի 2006


Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության, բուժծառայության և բժշկագիտության նախարար Քամրան Բաղերի Լանքարանիին: Վարչապետը դրական է գնահատել երկու երկրների միջև վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի փոխայցելություններն ու հանդիպումները, որի վկայությունն է նաև ՀՀ նախագահի՝ հուլիսի 5-ին Թեհրան կատարած այցից հետո պարոն Քամրան Բաղերի Լանքարանիի այցը մեր երկիր:


Ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների քաղաքական բարձր մակարդակը, որը խարսված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա, Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին և կառավարությանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների շարունակականության ապահովման հարցում գործադրվող ջանքերի համար: Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ և ԻԻՀ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականանան՝ ընդլայնելով համագործակցությունը և լիարժեք օգտագործելով ամենատարբեր՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային և այլ ոլորտներում գործակցության առկա ներուժը: Վարչապետը, այս առումով, կարևորել է նաև միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Զրուցակիցներն անդրադարձել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը, էլեկտրահաղորդման երրորդ գծի, նաև Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի կառուցմանը, Հայաստան-Իրան ավտոճանապարհի նոր բարեկարգված հատվածի շահագործման փաստին, Հայաստանում Իրանի կողմից հողմակայանների կառուցմանը, որոնց բացումը կայացավ 2005թ., և այսօր էլ կարելի է խոսել այդ ծրագրի շարունակականության մասին:


Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլև նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Ըստ նրա հայ-իրանական տնտեսական կապերն իրենց մեջ ներառում են նաև տարածաշրջանային համագործակցության տարրեր, ուստի հնարավոր է այդ հարաբերություններում ներգրավել տարածաշրջանի այլ երկրների: Վարչապետը վկայակոչել է օրերս Վրաստանում իր հանդիպումների ժամանակ այդ երկրի իշխանությունների կողմից հետաքրքրվածությունը՝ մի շարք ոլորտներում հայ-իրանական փոխգործակցությանը միանալու առումով:


Պարոն Քամրան Բաղերի Լանքարանիի հետ հանդիպմանը, վարչապետը կարևորել է նաև առողջապահության բնագավառում երկու գերատեսչությունների միջև 2005թ. ապրիլին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը ներառում է մեծ թվով միջոցառումներ: ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել է, այդ ամենին գործնական բնույթ hաղորդելու նպատակով, կազմել հատուկ ժամանակացույց, ամրագրել կատարման պատասխանատուներին և, ըստ այդմ, ժամանակ առ ժամանակ քննարկել կատարման ընթացքը: Նախարար Քամրան Բաղերի Լանքարանին այս հարցում համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, նշելով, որ դա միանգամայն գործնական և արդյունավետ մոտեցում է: Նա ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի ողջույնները և Իրան այցելելու հրավերը: Նախարարը ևս գոհունակությամբ է խոսել հայ-իրանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ընդգծելով, որ իր հետ բարեկամ և հարևան Հայաստան է բերել համագործակցության և բարեկամության ուղերձներ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ