Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 հուլիսի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Վրաստան՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում կայանալիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:


ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արարատ Խրիմյանը, կառավարության և ԱԳՆ-ի աշխատակազմերի վարչությունների պետեր, պաշտոնական այլ անձինք: Վարչապետին ուղեկցում են նաև ԱԺ պատգամավորներ, գործարարներ:


Ժամանումից մի քանի ժամ անց Բաթումիում Վրաստանի նախագահի աշխատակազմի շենքում կայացել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ:


Նշելով երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության բարձր մակարդակը, կողմերը գոհունակություն են հայտնել վերջին շրջանում տարբեր մակարդակի կապերի ու շփումների ակտիվացումից: Նրանք նաև վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի աշխատանքային այցի և դրա շրջանակներում անցկացվելիք Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի ընթացքում կքննարկվի տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, դրանց լուծման հնարավոր միջոցները, ինչպես նաև կմշակվեն երկու պետությունների միջև տնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված նոր առաջարկություններ:


Վարչապետները գոհունակությամբ նշել են, որ միջկառավարական հանձնաժողովի նախորդ՝ 4-րդ նիստի մի շարք որոշումներ ամբողջությամբ իրականացվել են: Մասնավորապես, արդեն իսկ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին», «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների դեմ պայքարի և դրանց վերադարձն ապահովելու գործում համագործակցության մասին» համաձայնագրերը, բացվել է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երկաթուղային երթուղին:


Զրուցակիցներն ընդգծել են նաև հայ-վրացական պետական սահմանի ճշգրտման հարցում նկատելի առաջընթացը:


Ողջունելով Վրաստանի իշխանությունների որոշումը՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարծիք է հայտնել, որ տեղի բնակչության շրջանում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով նպատակահարմար կլիներ տեղի գործարարներին և բնակչությանը ներգրավել նախատեսված շինարարական աշխատանքներում, մանավանդ, որ, ըստ նրա, տարածաշրջանի բնակչությունը այդօրինակ աշխատանքի որակյալ իրականացման փորձ ունի:


Անդրանիկ Մարգարյանը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, մեկ անգամ ևս հավաստել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու Ջավախքի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրին: Հայաստանի կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ այս փուլում, երկու երկրների վարչապետների որոշման համաձայն, հայկական կողմը կօգնի Ջավախքի մի շարք կրթական հաստատությունների վերականգնմանը: Հետագա օժանդակության չափերն ու ձևերը, ըստ նրա, կորոշվեն տարածաշրջանի վերականգնման համալիր ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հայկական կողմին փոխանցելուց հետո:


Կառավարության ղեկավարներն ընդգծել են նաև հայ-վրացական համալսարանի հիմնման կարևորությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում դրա հետ կապված համապատասխան որոշում կկայացվի:


Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանի երկաթուղային երթուղիների վերաբացման խնդիրներին ևս: Վարչապետները պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ մասնավորապես, Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղային երթուղու վերականգնման հնարավորությունն ու շահավետությունն ուսումնասիրելու նպատակով:


Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Նողաիդելին վստահություն են հայտնել, որ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստն արդյունավետ կլինի և հաջող ընթացք կունենա:


Առանձնազրույցից հետո երկու երկրների վարչապետների համանախագահությամբ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի բացումը:


Իր ելույթում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին և Բաթումիի ամբողջ բնակչությանը՝ հայկական պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար: Նա խորհրդանշական է համարել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը Բաթումիում, քանի որ այսօր արդեն գործում է Երևան-Բաթումի ուղիղ երկաթուղային երթուղին, և Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներն իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում Աջարիայի մայրաքաղաքում:


Հայաստանի կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի նիստը կնպաստի երկու երկրների միջև կառուցողական երկխոսության շարունակմանը և կընթանա հայ ու վրաց ժողովուրդների միջև ավանդական բարեկամության ու բարիդրացիության հունով:


Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր դարձած նիստերը, անկասկած, նպաստում են երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական կապերի զարգացմանը, ինչի վկայությունն է, մասնավորապես, հանձնաժողովի նախորդ նիստի մի շարք կարևոր որոշումների իրականացումը: ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստում առաջադրված խնդիրների լուծումը հնարավորություն կտա նախանշելու հայ-վրացական տնտեսական կապերի զարգացման նոր՝ հեռանկարային ուղղություններ:


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին ևս՝ ողջունելով ՀՀ վարչապետին ու նրա գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ ուրախ է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը Բաթումիում անցկացնելու համար, քանի որ, ըստ նրա, դա թույլ կտա տեղում ավելի մոտիկից ծանոթանալու Աջարիայի հնարավորություններին՝ հատկապես տրանսպորտային հաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Գոհունակությամբ ընդգծելով, որ գնալով ավելի ու ավելի շատ հայ զբոսաշրջիկներ են նախընտրում այցելել Աջարիա, Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երկաթուղային երթուղու գործարկումը ևս կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը:


Զուրաբ Նողաիդելին խոսել է նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի, ներդրումների խրախուսման անհրաժեշտության մասին, ինչն, ըստ նրա, կարող է նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցությանը:


Նիստի բացումից հետո միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբերում շարունակվել է աշխատանքը, որտեղ քննարկվել են նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, երկկողմ տնտեսական համագործակցության ներկա վիճակին ու զարգացման հեռանկարային ուղղություններին, այդ թվում՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, մաքսային, տրանսպորտի և կապի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:


Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է Բաթումիի նավաշինարարական գործարան, համալսարան, Բաթումիի օդանավակայան, որտեղ ծանոթացել է վերանորոգման աշխատանքներին:


Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ