Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կովկասյան տարածաշրջանի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի ղեկավար Հիլդեգարդ Գաշեկին և բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ալեքսանդր Վայթին: Վարչապետը նախ նրանց շնորհավորեց Եվրոբանկի 10-ամյա տարելիցի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ բանկի ծրագրերին ու ձեռնարկումներին, ապա վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը այսուհետ ևս Եվրոբանկի հետ շարունակելու համագործակցությունն ու ավելի հետևողական լինելու ծրագրերի արդյունավետ իրագործման հարցում: Ա.Մարգարյանը շնորհակալություն հայտնեց Եվրոբանկի ներկայացուցիչներին՝ Փարիզում դոնորների հետ հանդիպմանը Հայաստանին սատարելու համար և խոսեց վարկավորման քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն կատարելու՝ մասնավորապես, կարճաժամկետ վարկերից միջնաժամկետ և երկարաժամկետ վարկավորման անցնելու անհրաժեշտության մասին: Տիկին Հիլդեգարդ Գաշեկը բավականին տպավորիչ համարելով փարիզյան հանդիպումը, նշեց, որ Հայաստանը կարողացավ բարձր մակարդակով, մանրամասն — հիմնավոր վերլուծություններով ներկայացնել Հայաստանի տնտեսական վիճակն ու առաջիկա ծրագրերը: Նա վստահեցրեց, որ Եվրոբանկը մշտապես Հայաստանի կողքին կլինի և պատրաստ է փոխգործակցության հեռանկարային ցանկացած ծրագրի շուրջ: Տիկին Հիլդեգարդ Գաշեկը ՀՀ վարչապետին ներկայացրեց ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի նոր տնօրեն Ալեքսանդր Վայթին, որը պաշտոնավարման անցած 6 շաբաթների ընթացքում արդեն հասցրել է որոշակի աշխատանք կատարել՝ այցելել է շուրջ 30 ձեռնարկություն, հիմնականում մասնավոր, ուսումնասիրել նրանց ծրագրերը, Լոնդոնից հրավիրել է ներդրումների գծով Եվրոբանկի պատասխանատուին, նախաձեռնել հանդիպումներ գործարանների տնօրենների հետ և, ըստ պրն Վայթի, արդեն իսկ ֆինանսավորման համար առանձնացվել են մի քանի խոստումնալից ծրագրեր: Նորանշանակ տնօրենը ևս կարևորեց ՀՀ-ում բանկի նախկին ծրագրերի ուղղությամբ, որոնք իրագործման ընթացքում որոշակի խնդիրներ են ունեցել, հետևողական աշխատանք տանելը և ի վերջո, դրանք հաջողությամբ ավարտին հասցնելը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ