Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 հուլիսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ ջրի ազգային ծրագրի սահմանման և իրականացման հետ կապված հարաբերությունները՝ ընդգրկելով ազգային ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային ռեսուրսների գնահատականները, ջրերի նկատմամբ առաջարկը և պահանջարկը, ջրային բնագավառի պահպանման և զարգացման հիմնական խնդիրներն ու հեռանկարները: Օրենքը ներառում է նաև ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումները՝ ելնելով ջրի սահմանափակ լինելու, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար հիմնական միջոցներից մեկը հանդիսանալու, դրա մատչելիության ապահովման նախապայմաններից: Օրենքի նպատակն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման և օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության, ՀՀ ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումը:


Նիստում փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ի «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 487-Ն որոշման մեջ, ըստ որի, որոշակի հստակեցումներ են կատարվել կազմակերպության կանոնանադրության մեջ: Նույն որոշմամբ, գործադիրը հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ:


«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է ՀՀ 2006թ. պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը ճանապարհային տնտեսության համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվելիք աշխատանքների գնման մրցույթների արդյունքում տնտեսված 480 մլն 644. 906 հազար դրամ գումարը կօգտագործվի վթարային՝ Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածի ուղեանցի հիմնանորոգման, ՀՀ ՊՆ վարժահրապարակների և ուղեանցի, Էրեբունի օդանավակայանի վազքուղու ասֆալտապատման նախագծային աշխատանքների համար: Որոշմամբ նաև թույլատրվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ մի շարք հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածների և Էրեբունի օդանավակայանի վազքուղու ասֆալտապատման շինարարական աշխատանքները պետական կապալի պայմանագրերի ընդհանուր արժեքների սահմաններում ամբողջությամբ իրականացնել 2006թ.-ին, պայմանով, որ 2006թ.-ին այդ օբյեկտները կֆինանսավորվեն «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գումարների չափով, իսկ մնացած մասը 2007թ. ընթացքում:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել նաև «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրինագծին, որով սահմանվում են հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության խնդիրները, ձևերը, վերահսկողություն իրականացնող մարմինները, վերջիններիս և ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, ստուգումների իրականացման կարգերը: Նույն որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս: Վերջինում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է, մասնավորապես, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքով Երևան քաղաքում հողերի պահպանման, նպատակային օգտագործման և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման գործառույթը Երևանի թաղապետերին վերապահելու անհրաժեշտությամբ:


Կառավարությունը որոշել է բարեգործական որակել Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2005թ. տարերային աղետների հետևանքները մեղմացնելու նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրված ալյուրի ու շաքարավազի ներմուծման և բաշխման ծրագիրը: Բարեգործական ծրագրի հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ են որակվել նաև նշված ալյուրի և շաքարավազի՝ հանրապետության տարածքում երկաթուղային փոխադրման, կայարանում մատուցվող ծառայությունների, սերտիֆիկացման, պահպանության գործարքները, այդ թվում՝ «Տրանս ալյանս» ՍՊԸ-ի կողմից մատուցված ծառայությունները ևս: Որոշմամբ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն 458 հազար 350 դրամ է հատկացվել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ ալյուրի և շաքարավազի երկաթուղային փոխադրումների և կայարանում մատուցված ծառայությունների դիմաց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին 1 մլն 475 հազար 150 դրամ և «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» պետական ՓԲԸ-ին 1 մլն 983 հազար 200 դրամ գումարների փոխհատուցման նպատակով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Թայլանդի Թագավորության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային և գիտական համագործակցության մասին» համաձայնագրի արձանագրության կնքման առաջարկություններին:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի «ՀՀ-ում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 262 որոշման մեջ, որը պայմանավորված է դրանով հաստատված ՀՀ-ում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգի դրույթները «Լիցենզավորման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Նիստում կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավարտված կատարողական վարույթների քննարկման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել է դրա կազմը՝ ՀՀ արդարադատության նախարարի նախագահությամբ: Հաստատվել է նաև նշված հանձնաժողովի գործունեության կարգը: Մեկ այլ որոշմամբ, լրացում կատարելով ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 25-ի «Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 926-Ն որոշման մեջ, գործադիրը դրանում նշված ցանկը լրացրել է երկրաբանություն, մանկավարժություն, էկոլոգիա, ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտություններով:


Գործադիրը հաստատել է լողամիջոցների շահագործման և վարման ժամանակավոր կանոնները, որոնցով ժամանակավորապես կանոնակարգվում են լողամիջոցների վարման և շահագործման, լողամիջոցների վարման համար ջրային տարածքներ հատկացնելու և այլ հարցերը, ինչպես նաև դրանց չկատարման համար վարչական ներգործության միջոցները: Սահմանավել է, որ հաստատված ժամանակավոր կանոնների կատարման նկատմամբ հսկողությունը համատեղ իրականացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն ե լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման մեջ, որի համաձայն, մասնավորապես, սահմանվել է, որ ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներն անցկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև «ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի և 7-րդ բանակի հրամանատարությունների միջև ՀՀ տարածքում «Փրկարար-2006» զորավարժության անցկացման վերաբերյալ» զորավարժության աջակցության համաձայնագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին հրահանգը:


ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով և լրացումներով հստակեցվել է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային» Հայաստանի Հանրապետության միացումով, ըստ որի արգելվում է սպառողին որոշակի մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Դրանով առաջարկվում է հանքային ջրերի հանքավայրերի կամ հանքահորերի շահագործման համար պետական տուրքի դրույքաչափերը տարբերակել՝ ըստ նպատակների, այդ թվում՝ պակաս շահութաբեր տեսակների (ածխաթթու գազ ստանալու, բուժական, ռեկրեացիոն նպատակներով օգտագործման) համար սահմանելով ավելի ցածր դրույքաչափ:


«Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է հեռարձակման հաճախականությունն օգտագործելու համար տարեկան ենթավճարի չափի հաշվարկման և հաստատման լիազորությունները վերապահել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա N 50 հասցեում գտնվող ինժեներական մասնաշենքի 6-րդ հարկից 127.6 քմ ընդհանուր մակերեսով տարածքը 18 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Դանիշ էներջի մենեջմենթ» ՓԲԸ-ին տրամադրելու վերաբերյալ: Սահմանվել է, որ ընկերությունը պարտավոր է իր միջոցների հաշվին իրականացնել նշված տարածքի վերանորոգման աշխատանքները:


Գործադիրը հաստատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, ինչպես նաև որոշել է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1 հա այլ հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ առողջարարական և սպորտային ճամբար կառուցելու համար:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Լոռու մարզի Շամլուղի քաղաքային և Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, ինչպես նաև այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ