Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 հուլիսի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

 

Սիրելի հայրենակիցներ,


 


 

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Յուրաքանչյուր պետության և ժողովրդի համար անգնահատելի է Սահմանադրության պատմական նշանակությունն ու կարևորությունը: Այս գիտակցմամբ, անկախության հռչակումից հետո սկիզբ դրվեց մեր երկրի Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին, և արդեն 1995թ. համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց կարևորագույն այդ փաստաթուղթը` հիմք ընդունելով Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները:





Անցած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում կատարելով իր գլխավոր դերն ու առաքելությունը` մեր երկրի հիմնական օրենքը, անկասկած, նպաստել է նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակած հիմնական սկզբունքների կենսագործմանը, երկրի համար դժվարին ժամանակներում ցույց տվել կայունության, օրինականության գրավականը լինելու իր ներուժն ու կենսունակությունը:





Պետության զարգացմանը և ժամանակի նոր պահանջներին համընթաց անցյալ տարի կյանքի կոչված սահմանադրական բարեփոխումները ենթադրում են ՀՀ օրենսդրության մեջ ևս զգալի և արմատական բարեփոխումներ, և այդ ուղղությամբ արդեն ակտիվ աշխատանք է իրականացվում ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների կողմից:





Վստահ եմ, որ ՀՀ Սահմանադրությունը այսուհետ ևս կլինի մեր երկրի առաջընթացի, անկախ պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ