Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրեց գործարարության աջակցման խորհրդի նիստ, որտեղ քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, գործարարների կողմից բարձրացված մի շարք հարցեր և գործարարության աջակցման խորհրդի աշխատանքների եռամսյակային հաշվետվությունը: Նիստին գործարար համայնքի 6 հոգանոց ներկայացուցիչները ներկայացել էին նոր կազմով, քանի որ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, խորհրդի կազմում ընդգրկված գործարարների 6 ներկայացուցիչների անհատական կազմը ձևավորվում է հաստատված ընդհանուր ցանկից՝ ռոտացիոն կարգով, որը կատարվում է կիսամյակը մեկ անգամ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ: Ըստ այդմ, վարչապետ Ա.Մարգարյանի որոշմամբ խորհրդի կազմում իրենց գործընկերներին փոխարինել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը նաև «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի նախագահ Պիեռ Լառեչը, «Հայ թեքս» ՀՁ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Լևոն Մելիքսեթյանը, «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Վարդանյանը, «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Ալան Քուչուկյանը և «Արդշինբանկ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Ֆարմանյանը: Օրակարգի հարցերից քննության առնելով նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը՝ նշվեց, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև այդ հարկատեսակը այլ հարկով փոխարինելու նպատակահարմարության վերաբերյալ խորհրդի քարտուղարության միջոցով առաջարկ ներկայացնելու հանձնարարականի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, և հաջորդ նիստին կներկայացվի ստացված առաջարկների արդյունքում ձ—ավորված տեսակետը: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, որն ուղղված էր Զարգացման հայկական գործակալությանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից պետք էր ստանալ եզրակացություն՝ կապի ոլորտում «ԱրմենՏել» ՓԲՁ-ի մենաշնորհային դիրքի վերաբերյալ: Խորհրդի անդամներին զեկուցվեց, որ հանձնաժողովը նախնական գրություն ուղարկել է, նշելով, որ ուսումնասիրության արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն առաջիկայում: Հիշյալ նախնական գրությամբ հանձնաժողովը հայտնում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, կատարվում են նախապատրաստական աշխատանքներ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ «ԱրմենՏել» ՓԲՁ-ն, կենտրոնացված ռեգիստրում գրանցելու, ինչը հնարավորություն կտա «ԱրմենՏել»-ից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն նրա գործունեության վերաբերյալ: Հանձնաժողովը նշում է նաև, որ գնահատելով բարձրացված հարցի կարևորությունը հանրապետության ապրանքային շուկայում, «ԱրմենՏել» ՓԲՁ-ի կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման (չհիմնավորված գների պարտադրում, արտադրության արդիականացման սահմանափակում և այլն) դեպքերը կանխելու նպատակով սկսված ուսումնասիրույթունների արդյունքները, որոնք պահանջում են որոշակի ժամանակ, կներկայացվեն լրացուցիչ: ԱԱՀ-ի հետվերադարձման կարգի ներկայացման վերաբերյալ հանձնարարականի մասին զեկուցվեց, որ այն ներկայումս քննարկվում է ՀՀ պետեկամուտների նախարարությունում: Խորհրդի այսօրվա նիստում այս և մի շարք այլ հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց և քննարկելուց բացի, վերլուծվեցին նաև գործարարներից, մասնավորապես «Երևանի ոսկերչական գործարանից», «Շարան արհեստների կենտրոն» ՍՊԸ-ից, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից ստացված մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են և խորհրդի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, և գործարարությանը խոչընդոտող ներկայացված որոշակի երևույթների վերացմանը: Գործարարության աջակցման խորհրդի քարտուղարության եռամսյակային հաշվետվությունը լսելուց հետո, այսօրվա նիստին հրավիրված խորհրդի գործարար համայնքի նախկին ներկայացուցիչները ևս համառոտ անդրադարձան իրենց ակտիվ մասնակցությամբ անցած 6 ամիսներին խորհրդի իրականացրած աշխատանքներին: Ըստ նրանց, նորաստեղծ խորհրդի աշխատանքը հաջողված փորձ էր կառավարության և գործարարների միջև ի վերջո սերտ համագործակցություն, երկխոսություն սկսելու և համատեղ գործնական աշխատանքի արդյունքում երկրի տնտեսության, գործարարության առջև ծառացած խնդիրների լուծման համար փոխհաշավետ ելքեր գտնելու: Գործարարների բնորոշմամբ, ի վերջո այս աշխատանքի արդյունքում վերականգնվում է նաև պետական այրերի, իբրև երկրի տնտեսության վիճակով իսկապես մտահոգ մարդկանց նկատմամբ վստահությունը, և գործարարը համոզվում է, որ իր ձայնը լսելի է դառնում իշխանությունների կողմից: Նրանք կարևորեցին խորհրդի ընդունած որոշումների արդյունքում դրական տեղաշարժերի մասին հասարակությանը մանրամասն իրազեկելու անհրաժեշտությունը, որպեսզի կատարված դրական աշխատանքը, իսկապես, ճիշտ և համակողմանի ներկայացվի: Խորհրդի նոր անդամներին նրանք մաղթեցին հաջողություններ, որը, ըստ նրանց, և գործարարների, և պետության հաջողությունն է:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ