Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Աբդել Կադեր Կադդուրային: Ողջունելով պրն Կադեր Կադդուրայի այցը մեր երկիր, վարչապետը նշեց, որ Հայաստանն իր մերձավորարևելյան քաղաքականության առաջնային ուղղություններից է համարում արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը, որտեղ իր առանաձնահատուկ տեղն ունի Հայաստանի հետ դարավոր պատմամշակութային և բարեկամական կապեր ունեցող Սիրիան: Վարչապետը ցավով նշեց, որ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր իրականացվել են բազմաթիվ փոխայցելություններ, տարբեր ոլորտներում կնքվել համագործակցության տասնյակ համաձայնագրեր, սակայն առևտրատնտեսական հարաբերություններում արդյունքները դեռևս հեռու են գոհացուցիչ համարվելուց: Ա.Մարգարյանը հույս հայտնեց, որ կողմերը հետամուտ կլինեն ս.թ. մայիսին Դամասկոսում կայացած միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և գործնական արդյունքներ կգրանցեն երկկողմ հարաբերություններում: ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց սիրիահայ համայնքի նկատմամբ այդ երկրի կողմից ցուցաբերվող բարյացկամ վերաբերմունքի համար, նշելով, որ հայ ժողովուրդը չի մոռացել ցեղասպանությունից մազապուրծ իր բազմաթիվ հայրենակիցներին ապաստան տալու Սիրիայի պատրաստակամությունը: Ա.Մարգարյանն ընդգծեց, որ քաղաքական ասպարեզում աջակցությունը, որն արտահայտվում է նաև ԼՂՀ հակամարտության կարգավորման նկատմամբ Սիրիայի դիրքորոշմամբ, գնահատելի է: Ըստ վարչապետի, Հայաստանը ևս ուշի ուշով հետևում է արաբա-իսրայելական հակամարտության զարգացումներին և խորին ափսոսանք է հայտնում բռնությունների ու զոհերի կապակցությամբ. «Հայաստանը կողմ է խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը և պաշտպանում է Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու իրավունքը: Ցանկացած լուծում, որ ընդունելի կլինի հակամարտող կողմերի համար և կապահովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, կողջունվի մեր երկրի կողմից», - նշեց ՀՀ վարչապետը: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին, ըստ վարչապետի, իրավական հիմքեր ստեղծված են դրանք ամրապնդելու և զարգացնելու համար, մնում է ակտիվ և հետևողական աշխատանքով մինչ այժմ եղած բացը լրացնել: Ա.Մարգարյանը վերահաստատեց Հայաստան այցելելու՝ Սիրայի վարչապետին ուղղված իր հրավերը: Նա կարևորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչն իր հերթին կնպաստի երկու բարեկամ պետությունների միջև գործակցության զարգացմանը: Սիրիայի ԺԺ նախագահ պրն Աբդել Կադեր Կադդուրայը, համամիտ լինելով և տնտեսական, և քաղաքական հարաբերությունների խորացման ու ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վերաբերյալ՝ ՀՀ վարչապետի տեսակետին, միաժամանակ նշեց, որ միջազգային հարաբերություններում Հայաստանի հետ կապերն իր երկրի առաջնահերթությունների շարքում են: Շնորհակալություն հայտնելով քաղաքական ասպարեզում Հայաստանի՝ աջակցող դիրքորոշման համար, պարոն Կադեր Կադդուրայը հավաստեց, որ Սիրիան եղել և կմնա Հայաստանի կողքին նրա և հաջողությունների պահին, և դժվարին օրերին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ