Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 հուլիսի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գալակտիկա» ՓԲԸ-ի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը, արդյունաբերության և առևտրի, արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, կառավարության համապատասխան վարչությունների պետեր և «Գալակտիկա» ՓԲԸ-ի իրավիճակի պարզաբանման նպատակով վարչապետի կարգադրությամբ ս.թ. մարտի 30-ին ստեղծված հանձնաժողովի նախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը: Խորհրդակցության ժամանակ հիշյալ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում են «Գալակտիկա» ՓԲԸ-ի բաժնետերերի և նախկին աշխատակիցների կողմից կառավարությանն ուղղված բողոք դիմումներում բարձրացված հարցերին և ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված հանձնաժողին տրամադրված փաստաթղթերին: Ներկայացված արդյունքները խորհրակցության մասնակիցների կողմից ընդունվեցին ի գիտություն, հանձնանժողովի գործունեությունը համարվեց ավարտված: ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարվեց օրենքով սահմանված ժամկետներում հստակեցնել «Գալակտիկա» ՓԲԸ-ի իրավական կազամակերպական կարգավիճակը՝ այն համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը: Մեկամսյա ժամկետ տրվեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ընկերության վերջին 3 տարիների գործունեության ֆինանսատնտեսական աուդիտը իրականացնելու և արդյունքները կառավարություն ներկայացնելու համար: Հանձնարարականների կատարման համակարգումը դրվեց արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ.Զադոյանի վրա:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ