Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հունիսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված 895 մլն 87.2 հազար դրամ փոխհատուցման գումարի 2006թ.՝ ըստ օգոստոս-դեկտեմբեր ամիսների բաշխման ժամանակացույցը:


Նիստում հավանություն է տրվել «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման, արդարադատության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին՝ ՀՀ 2007թ. բյուջետային գործընթացի շրջանակներում ապահովել նախագծով նախատեսված ելակետային տվյալների հավաքագրումը և տրամադրումը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` վերջինիս կողմից սահմանված ելակետային տվյալների ցանկին, տվյալների ներկայացման ձևին, լրացնելու կարգին համապատասխան:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 2 մլրդ 841 մլն 335.5 հազար դրամով: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2006թ. պետական բյուջեով հաստատված համաքաղաքային ծրագրերի հետ միասին իրականացնել մի շարք լրացուցիչ հրատապ ու կարևոր ծրագրեր ևս, այդ թվում՝ Իսակովի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև օդանավակայանի խաչմերուկ տանող հատվածի վերակառուցում, Երևան քաղաքի ոռոգման ցանցի վերանորոգում և վերակառուցում, Երևանի Կոնդ թաղամասի հրդեհված տների վերականգնում (որպես պետական օժանդակություն դրանց բնակիչներին), Աճառյան-Մյասնիկյան պողոտաների հենապատերի վերակառուցում, մայրաքաղաքի մի շարք փողոցների, այդ թվում՝ Գ. Նժդեհ, Տերյան փողոցների վերանորոգում: Որոշմամբ, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին, 125 մլն դրամ է հատկացվել նաև Երևանի քաղաքապետարանին՝ «Երևան» հիմնադրամին որպես պետական օժանդակություն տրամադրելու համար, որից 35 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության տարին Ռուսաստանի Դաշնությունում միջոցառումների շրջանակներում «Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառմանը մասնակցության ծախսերն իրականացնելու և 90 մլն դրամ՝ «Երևանի օր» տոնակատարության միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ, տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերից բխող խնդիրների իրականացումն ապահովելու նպատակով, գործադիրը գագաթաժողովի ժնևյան և թունիսյան փուլերի եզրափակիչ փաստաթղթերով ընդունված տեղեկատվական հասարակության ռազմավարությունը համարել է տեղակատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միջազգայնորեն ընդունված ուղենիշեր սահմանող գերակա ռազմավարություն: Որոշմամբ նաև հավանություն է տրվել «Տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված ժնևյան գործողությունների ծրագրին» և հաստատվել է այդ ծրագրով նախատեսված գործունեության ուղղությունների համար պատասխանատու պետական կառավարման մարմինների ցանկը: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն «Տեղեկատվական հասարակության ձևավորմանն ուղղված գործողությունների ծրագրից» բխող ազգային հայեցակարգի մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:


Նիստում գործադիրը որոշել է ստեղծել նաև ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ներդրված և ներկայումս շահագործվող՝ ՀՀ մուտք (ելք) գործող անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման տեղեկատվական համակարգի հիման վրա: Հաստատվել են ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման կարգը, ինչպես նաև համակարգից օգտվողների ցանկը: Սահմանվել է, որ նշված համակարգի շահագործման հետ կապված՝ ՀՀ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների գործունեությունը համակարգող մարմին է հանդիսանում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը: Որոշման համաձայն, վերջինս իրականացնելու է նաև տվյալ համակարգից օգտվողների ուսուցումը, նրանց մուտքի իրավունքների տրամադրումը, այդ աշխատանքի վերլուծությունը, համակարգի շահագործումը և սպասարկումը: Որոշումն ընդունվել է ՀՀ պետական սահմանի պահպանությանն աջակցելու, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից շահութաբաժնի (այդ թվում՝ պետական մասնակցության դիմաց) մեծության որոշման նպատակով իրականացվող ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը: Մասնավորապես, սահմանվել է, որ ՀՀ օրենսդրության և սույն որոշման պահանջներին համապատասխան, հաշվարկված և ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ՀՀ պետական բյուջե չվճարելու դեպքերում, կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված դրույթները, ընդ որում՝ այդ գումարների մասով ընկերության նկատմամբ մեկամսյա ժամկետում պահանջը կարող է ներկայացնել ընկերության բաժնետիրոջ լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինը, իսկ նշված ժամանակահատվածում վերջինիս կողմից պահանջ չներկայացնելու դեպքում՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանել 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 14 մլն 47.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին, այդ թվում, մինչև 8 մլն 47.1 հազար դրամ՝ միջպետական նշանակության Գորիս-Քաշաթաղ մայրուղու վրա հաղթանակի առթիվ կառուցված հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման, մինչև 6 մլն դրամ՝ Ներքին Հանդ գյուղի ութամյա դպրոցի շենքի առաջնահերթ վերանորոգման աշխատանքների իրականացման համար:


Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից, ևս 300 մլն դրամ է հատկացվել Սյունիքի մարզպետարանին՝ մարզի «Զույգաղբյուր-Մուխուրթուրյան» ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտելու, 38 մլն 168 հազար դրամ ՀՀ էներգետիկայի նախարարությանը՝ մինչև «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի գումարները), 45 մլն 20.7 հազար դրամ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամիավորումների հասցեով 2005թ. ընթացքում միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի սպասարկման և օդանավակայանների տեխնիկական ծառայությունների դիմաց Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու նպատակով: ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի ՀՀ օդանավակայաններում 2006թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման համար գործադիրը, իր պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է ևս 7 մլն 256 հազար 38 դրամ:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը: Այն սահմանում է շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների շարժիչներից արտանետվող բանած գազերում պարունակվող աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակները (նորմերը)՝ ըստ ավտոտրանսպորտային միջոցների խմբերի, ենթախմբերի, էկոլոգիական դասի, օգտագործվող վառելիքի տեսակի, ավտոտրանսպորտային միջոցի թողարկման տարեթվի և բանած գազերի չեզոքացման համակարգի առկայության: Հաստատվել է նաև տեխնիկական կանոնակարգով նախատեսված նորմերը հանրապետությունում ուժի մեջ մտնելու ժամանակացույցը: Որոշումն ընդունվել է վտանգավոր արտանետումների ազդեցությունից շրջակա միջավայրի պահպանության և բնակչության առողջության պահպանության, ավտոտրանսպորտային միջոցների պետական բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացման, էկոլոգիական բնութագրերով տրանսպորտային միջոցների պարկի ստեղծման նպատակով:


ՀՀ կառավարության 2005թ. մարտի 3-ի «ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի N902 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N220-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ առանց վնասակար արտանետումների չեզոքացուցիչների ավտոմեքենաների ՀՀ մաքսային սահմանով տեղափոխման արգելքի ժամկետը 2006թ. հուլիսի 1-ից հետաձգվել է մինչև 2007թ. հունվարի 1-ը՝ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով կանոնավոր բեռնափոխադրումների ապահովման խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:



Նիստում գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի «Կոնցեսիոն վճարի չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 562-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության ու արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հանքարդյունահանման լիցենզիայի կամ հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար կոնցեսիոն վճարը սահմանվել է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է անտառի խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը: Այն նպատակաուղղված է անտառի կենսունակության և արտադրողականության բարձրացմանը, սանիտարական վիճակի բարելավմանը, տնտեսապես արժեքավոր տնկարկների ձևավորմանն ու դրանց պահպանության ապահովմանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 110 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 25 մլն դրամ՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի, 35 մլն դրամ՝ Երևանի N 170 դպրոցի հիմնանորոգման և 50 մլն դրամ՝ ՀՀ շախմատային ակադեմիայի (Երևանի N 50 դպրոցի մասնաշենքի) վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման համար: ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 9 մլն 576 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ 2006թ. սեպտեմբերի 16-ին Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի 150-ամյակը տոնելու նպատակով:


«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև ՀՀ-ում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ՀՀ-ում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի կազմը, իսկ երկամսյա ժամկետում՝ հաճախականությունների բաշխումների աղյուսակը:


ՀՀ ընտանեկան օրենսգրքին և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը»: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 6-ամսյա ժամկետում հաստատել նշված երեխաների և նրանց թվին պատկանող անձանց անձնական քարտերի, ինչպես նաև սկզբնական, տարածքային և կենտրոնացված հաշվառման մատյանների ձևերը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի N917-Ն նախորդ համապատասխան որոշումը:


Մեկ այլ որոշմամբ հաստատվել է խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը ևս, որով նշված մարմինների հիմնական խնդիրը սահմանվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների, ինչպես նաև անչափահասների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. մարտի 13-ի N 111 նախորդ համապատասխան որոշումը:


Կառավարության ընդունած որոշումներից մեկը վերաբերել է, «Սոցիալական աջակցութան մասին» ՀՀ օրենքին համապատասխան, «Բնաիրային օգնության տրամադրման կարգի» սահմանմանը: Այն սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները և չի տարածվում այլ իրավական ակտերով կարգավորվող բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:


Նիտում գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին ևս, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրինագծով առաջարկվում է, մասնավորապես, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման և գործունեության կազմակերպման լիազորությունները ՀՀ կառավարությունից փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը:


Կառավարության ընդունած որոշումներից մեկը վերաբերել է Ըտանեկան բժշկության երկրորդ կրթական կենտրոնի համար անհրաժեշտ տարածքի հատկացմանը: Այդ նպատակով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գույքի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 6 մլն 509 հազար 419 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Երևանի Նոր Նորք համայնքի Գյուրջյան 6 հասցեում գտնվող ծննդատան շենքի 1330քմ. ընդհանուր մակերեսով տարածքը, այդ թվում՝ ցոկոլային հարկից 39 քմ., առաջին հարկից 225քմ. և երկրորդ հարկից 1066քմ., և այն հանձնել ՀՀ առողջապահության նախարարության տնօրինությանը՝ համապատասխան չափով բաժնեմասերի ձեռքբերմամբ և մարմամբ նվազեցնելով հիշյալ ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Որոշման համաձայն, նշված գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներդրվի «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կանոնադրական կպիտալում՝ ՀՀ-ի և ՀԲ-ի միջև ստորագրված վարկային համաձայնագրի համապատասխան իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» (2005-2009թթ.) ծրագրով ընտանեկան բժիշկների վերապատրաստման ուղղությամբ վերջինիս առջև դրված խնդիրներն առավել արագ լուծելու նպատակով:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության Երևան քաղաքի Սարյան N 22 հասցեում գտնվող շենքի 13-րդ հարկի 346 քմ մակերեսով տարածքը հետ վերցնել և հինգ տարի ժամկետով օգտագործման իրավունքով ամրացնել « ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ վերջինիս քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի համար աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ է վերցվել նաև Երևանի Տիգրան Մեծի N 4 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկն ամբողջությամբ (620.3քմ ընդհանուր մակերեսով) և ամրացվել «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ վերջինիս միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությանը աշխատանքային տարածքով ապահովելու նպատակով:


ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, լրացում կատարելով ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի «Երևանի Աբովյան փողոցի N9 շենքը վերակառուցելու մասին» N 912-Ա որոշման մեջ, գործադիրը որոշել է դադարեցնել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող 1415 քմ. մակերեսով հողամասից 1077, 08 քմ.-ի նկատմամբ օգտագործման իրավունքը, ինչպես նաև նշված հողամասը (840,9 քմ.՝ շենքի տակ գտնվող, 236,18 քմ.՝ սպասարկման և պահպանման համար) անհատույց փոխանցել կառուցապատող «Մուլտի Գրուպ» կոնցեռն» ՍՊԸ-ին: Սահմանվել է նաև, որ օրենքով սահմանված չափով վերակառուցված շենքից ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին հանձնվող անշարժ գույքի հետ միասին վերջինիս, ինչպես նաև վերակառուցված շենքի օտարվող բնակարանների հետ միասին դրանց սեփականատերերին անհատույց կփոխանցվի հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը:


Գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 7-ի «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ՝ այն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2005թ. դեկտեմբերի 15-ի ՀՕ-12-Ն օրենքին համապատասխանեցնելու նպատակով: Փոփոխության համաձայն, մասնավորապես, ֆիզիկակամ անձը լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացնի տեղեկատվություն սոցիալական քարտի համարի վերաբերյալ:


Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Ցողամարգի գյուղական համայնքի ղեկավար Հովսեփ Տոնոյանի լիազորությունները, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այդ նպատակով, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացվել է 126 հազար 360 դրամ:


Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Տավուշի մարզի Արճիսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու վերաբերյալ: Սահմանվել է, որ ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, Արճիսի գյուղական համայնքին փոխանցվող 587.6 հա հողերից 28.49 հա-ն մասնավորեցման ենթակա չէ, իսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 141.8 հա-ն համարվում է պետական սեփականություն:



 


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ