Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 17 հունիսի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Երևան-Բաթումի-Երևան երկաթուղային ուղիղ հաղորդակցության բացման կապակցությամբ:


Նշելով հայ-վրացական քաղաքական և տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացումը, կողմերը կարևորել են համատեղ ընդունված որոշումների, պայմանավորվածությունների ժամանակին և արդյունավետ իրականացումը: Անդրանիկ Մարգարյանը դրա լավագույն վկայություններից է համարել, մասնավորապես, Երևան-Բաթումի-Երևան երկաթուղային երթուղու գործարկումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը, ըստ նրա, ձեռք էր բերվել անցյալ տարվա ամռանը՝ Վրաստանի նախագահի և վարչապետի հետ իր հանդիպման ժամանակ: Շնորհավորելով միմյանց կարևոր այդ իրադարձության կապակցությամբ, զրուցակիցները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավումը, անկասկած, կնպաստի Հայաստանի ու Վրաստանի տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը, համագործակցության խթանմանը:


Նախարարն ընդգծել է, որ իր համոզմամբ Բաթումի-Երևան երկաթուղային երթուղու գործարկումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների աճի համար: Ըստ նրա, Վրաստանի կառավարությունը ներկայումս Աջարիայում մեծ ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքների բարելավման՝ ճանապարհների վերանորոգման, նոր հյուրանոցների կառուցման, օդանավակայանի վերակառուցման և այլ ուղղություններով, ինչի արդյունքում անցյալ տարվա 20 հազար զբոսաշրջիկի փոխարեն այս տարի Հայաստանից նախատեսվում է ընդունել շուրջ 50 հազար զբոսաշրջիկ:


Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ջավախքի հիմնախնդիրներին: Իրակլի Չոգովաձեն ընդգծել է, որ գիտակցելով այդ տարածաշրջանում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհետաձգելիությունը, վրացական իշխանությունները արդեն իսկ որոշակի միջոցներ են հատկացնում Ջավախքի ենթակառուցվածքների, մասնավորապես ճանապարհների վերանորոգման նպատակով:


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է, որ այս տարվա հուլիսին կայանալիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կայցելի Աջարիա:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ