Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 17 հունիսի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Ռոդրիգո դե Ռատոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը նախ ողջունել է պարոն դե Ռատոյին և պատվիրակության անդամներին՝ Երևանում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցչական տարեկան հանդիպման կապակցությամբ` նշելով, որ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների նման ներկայացուցչական պատվիրակությունների այցը Հայաստան և համագործակցության արդյունքների ու հետագա համատեղ ծրագրերի շուրջ քննարկումները, անկասկած, կնպաստեն այդ կառույցների հետ մեր երկրի գործակցության հետագա զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել մեր երկրի անկախացումից կարճ ժամանակ հետո միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ սկսված համագործակցությունը: Մի շարք ոլորտներում, այդ կազմակերպությունների աջակցությամբ իրականացված բարեփոխումները, ըստ կառավարության ղեկավարի, հնարավորություն են տվել տնտեսության մեջ լուրջ արդյունքներ ու առաջընթաց արձանագրել` վերականգնել տնտեսական աճը, ձեռնարկել աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացումը, տնտեսության մեջ ազատական հարաբերությունների ներդրման ու ամրապնդման նպատակով բարեփոխել օրենսդրական դաշտը, համաշխարհային տնտեսությանն ինտեգրման ուղղությամբ ակտիվ քայլեր իրականացնել և այլն: Վարչապետն այդ համագործակցության լավագույն արդյունքներից է համարել 2003թ. մեր երկրի անդամակցումը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչը լուրջ խթան է հանդիսացել արտաքին տնտեսական հարաբերությունների ակտիվացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Արտահանման ծավալների շարունակական ընդլայնման արդյունքում, ըստ նրա, արդեն 2005թ. արձանագրվել է ապրանքների արտահանման զգալի աճ նախորդ տարիների համեմատ: Բացի այդ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ՀԲ-ի դասակարգման համաձայն, Հայաստանը ճանաչվել է որպես բնակչության մեկ շնչի հաշվով միջին եկամուտներով երկիր, իսկ 2005թ.՝ 157 երկրների շարքում, տնտեսական ազատականացման առումով գրավել է 27-րդ տեղը և ճանաչվել որպես «հիմնականում ազատ» երկիր: Վարչապետը կարևորել է նաև ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանի կենտրոնական բանկի կողմից վարվող սղաճի մեղմանն ուղղված քաղաքականությանը: Նա ընդգծել է, որ այսօր ևս ԿԲ-ի հետ համատեղ կառավարությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների, ապահովագրության ոլորտներում, որտեղ ակնկալում է նաև ԱՄՀ-ի և ՀԲ-ի աջակցությունը:


Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել է նաև տնտեսական աճի արդյունքները հասարակության բոլոր խավերին հասանելի դարձնելու և այդպիսով` բևեռացվածության մեղմացման, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու առկա խնդիրներին: Վարչապետը ընդգծել է, որ տնտեսական կայունությունն ամուր հիմք է հանդիսանում ժողովրդի կենսապայմանների շարունակական բարելավման համար:


Շնորհակալություն հայտնելով ՀԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցչական տարեկան հանդիպումը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար, Ռոդրիգո դե Ռատոն հավաստել է, որ միջոցառումն անցնում է արդյունավետ և կառուցողական մթնոլորտում: Նա ևս գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հետ ԱՄՀ-ի համագործակցությունից, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունից, տնտեսական աճի տեմպերից, արտաքին պարտքի կրճատումից և աղքատության նվազումից՝ համարելով, որ, իր բնորոշմամբ, Հայաստանը հաստատուն քայլերով ընթանում է ճիշտ ուղղությամբ: Նա բարձր է գնահատել Հայաստանի` տնտեսական բարեփոխումներ իրականացնելու կարողությունների մակարդակը: Առաջիկա համագործակցության համար ԱՄՀ կառավարիչ-տնօրենը կարևորել է ֆինանսական շուկայի բարեփոխմանը, ուժեղ ֆինանսական հատվածի ձևավորմանը միտված ծրագրերը, ԱՀՌԾ-ի շրջանակներում գյուղական ենթակառուցվածքների բարելավման, առավել հասցեական սոցիալական քաղաքականության իրականացման, բնակչության զբաղվածության խնդրի լուծման, ծառայությունների ոլորտի զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ շահագրգիռ աշխատանքը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդ ամենը ՀՀ կառավարությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում, և ինչպես Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով, այնպես էլ «Հազարամյակի մարտահրավերներ» և այլ ծրագրերով նախատեսված միջոցների զգալի մասն ուղղվելու է նշված խնդիրների լուծմանը: Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և ԱՄՀ-ի միջև զարգացման ռազմավարական մոտեցումներում տարաձայնություններ չկան և վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հաջողությամբ իրականացնել նախանշված բոլոր նպատակները:


Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը և Ռոդրիգո դե Ռատոն մեկ անգամ ևս արտահայտվել են ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը շարունակելու և զարգացնելու օգտին, նշելով, որ նման հանդիպումները կարևոր են ինչպես անցած աշխատանքները գնահատելու, այնպես էլ ապագա քայլերը ճշգրտելու համար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ