Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 հունիսի 2006

 




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:




«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը»: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող «Թափուր աշխատատեղը համալրելու մասին» եռակողմ պայմանագրի օրինակելի ձևը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 1-ին կետը:




Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի, հաշմանդամի և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնի տնօրենի միջև կնքվող ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի, ֆինանսավորման հայտ-պահանջագրի օրինակելի ձևերը և գործազուրկին, հաշմանդամին՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ տարածքային կենտրոնի տնօրենի որոշման ձևաթուղթը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու կարգի և պայմանների մասին» N 431 որոշումը: Վերոհիշյալ երկու որոշումների հետ կապված, մեկ շաբաթյա ժամկետ է տրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ դրանք լրացուցիչ քննարկելու համար:




ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, այլ որոշումներով, սահմանվել են նաև աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի ձևը (սահմանելով, որ գրանցամատյան ստանալուց հետո գործող պայմանագրերը դրանում գրանցվում են 3 ամսվա ընթացքում), ինչպես նաև աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկի վարման և կրկնօրինակ տրամադրելու կարգը: Մեկ այլ սահմանման համաձայն, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործատուի կողմից լրացված և տրված աշխատանքային գրքույկները պահպանում են իրենց իրավական ուժը և փոխանակման ենթակա չեն, իսկ նախկինում հրատարակված և դեռևս չօգտագործված աշխատանքային գրքույկները ենթակա են օգտագործման մինչև 2007թ. հուլիսի 1-ը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է՝ մինչև տարեվերջ մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել դրանց անհրաժեշտության վերացման վերաբերյալ օրենքի նախագիծ:




Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում տեղական մալարիայի վերացման 2006-2010թթ. նպատակային ծրագրին և տեղական մալարիայի վերացման բնագավառում առաջնահերթ միջոցառումներին: Նշվել է, որ ծրագիրը մշակվել է մալարիայի դեմ պայքարի ժամանակակից մոտեցումների և համաշխարհային փորձի հիման վրա, ինչպես նաև Հայաստանի արդի սոցիալ-տնտեսական իրավիճակին և առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությանը համապատասխան: Այն նպատակուղղված է մալարիայի ներբերման և տեղական մալարիայի ծագման կանխարգելմանը, փոխանցման ընդհատմանը, տեղական տարածվածության նվազեցմանը, ինչպես նաև մինչև 2010թ. մեր հանրապետությունում մալարիայի վերացմանը:




«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 230 մլն 965.1 հազար դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությանը, Արմավիրի, Սյունիքի և Կոտայքի մարզպետարաններին հատկացված գումարներով կկազմակերպվեն մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, այդ թվում՝ ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված զորահանդես, տոնական համերգ, անկախության տարիներին նկարահանված ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ, ժողովրդական տոնախմբություններ մարզերում և այլն:




ՀՀ էներգահամակարգի պետական հատվածի կառավարման բարելավման, պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու նպատակով և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքների դրույթներով, գործադիրը որոշել է հանձնարարել ՀՀ էներգետիկայի նախարարին՝ սահմանված կարգով «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպել՝ դրանք միացնելով «Հայգազարդ» ՓԲԸ-ին: Հանձնարարվել է նաև մինչև 2007թ. սեպտեմբերի 1-ը նախապատրաստել «Հայգազարդ» ՓԲԸ-ի մասնավորեցման փաթեթ և կառավարություն ներկայացնել նշված ընկերության մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:




Մեկ այլ որոշմամբ գործադիրն ի գիտություն է ընդունել, որ ՀՀ կառավարության 1997թ. նոյեմբերի 27-ի «ՀՀ պետական ձեռնարկությունները պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու միջոցառումների մասին» N538 որոշմանը համապատասխան, պետական ձեռնարկությունը պետական ՓԲԸ-ի վերակազմավորման արդյունքում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական ձեռնարկության հաշվեկշռում հաշվառված ջերմային էլեկտրակայանի և այլ գույքի սեփականատեր է դարձել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման, ինչպես նաև «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005թ. հոկտեմբերի 4-ին ընդունված ՀՕ-199-Ն օրենքին համապատասխան, մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի գրանցումը 2004թ. նոյեմբերի 30-ին սահմանված կարգով, մշտական օգտագործման իրավունքով, Երևանի քաղաքապետի 2005թ. նոյեմբերի 7-ի N 2373-Ա որոշմամբ ճշտված 59,9 հա մակերեսով հողամասի, ինչպես նաև Երևան, Արին-Բերդի 3-րդ նրբանցք 3 հասցեում գտնվող ջերմային էլեկտրակայանի և այլ գույքի նկատմամբ: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ թույլատրել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին՝ Հայաստանի Հանրապետության (ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության) հետ 2005թ. հուլիսի 11-ին կնքված ենթավարկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ապահովման նպատակով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքել 59,9 հա հողամասի և դրանում գտնվող շենքերի, շինությունների հիփոթեքի պայմանագիր: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծման համար վարկի շրջանակներում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին ենթավարկի հատկացմանն ուղղված գործողություններն իրականացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 59,9 հա հողամասի և դրա վրա տեղակայված անշարժ գույքի գրավի պայմանագրի կնքումից և դրանից ծագած գույքային իրավունքների գրանցումից հետո: Որոշումն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի 2005թ. մայիսի 26-ի «ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար (ARM-P2) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» N Ն-202-3 որոշմամբ նախատեսված վարկային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով:




ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարելով, կառավարությունը որոշել է մինչև Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի (ՀՍՆՀ)՝ ներկայումս քննարկման փուլում գտնվող երրորդ վարկային ծրագրի ուժի մեջ մտնելը ՀԲ-ի կողմից տրամադրված 1.5 մլն ԱՄՆ դոլար կանխավճարի վարկային ծրագիրը ներառել ՀՀ 2006թ. պետական բյուջեում, բյուջեով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով ընթացիկ տարում չօգտագործված միջոցների վերաբաշխման միջոցով: Սահմանվել է, որ լրացված հատկացումների գումարներն ուղղվելու են ՀՍՆՀ երրորդ վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքների ֆինանսավորմանը:




Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2001թ. ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր» փոխառության համաձայնագրի շրջանակներում վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի, ճանապարհների և գնված գույքի շահագործումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 623 մլն 235 հազար 315 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին, 20 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, 11 մլն 19 հազար 296 դրամ արժողությամբ գույքը՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի տարածքում հորատված խորքային հորը, ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 16 մլն 639 հազար 676 դրամ հաշվեկշռային արժեքով գույք նվիրաբերել ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին, 8 մն 324 հազար 910 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, 118 մլն 355 հազար 949 դրամ հաշվեկշռային արժեքով գույք ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով: Որոշմամբ նաև 20 մլն 968 հազար 534 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և ավտոմեքենաներն ամրացվել են «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին, 33 հազար 553 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և ավտոմեքենաները՝ սեփականության իրավունքով հանձնվել են «Հանրապետական համաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ին, 1 մլն 406 հազար 702 դրամ հաշվեկշռային արժեքով «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ամրացվել է «Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշման համաձայն գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի գյուղատնտեսության զարգացման բաղադրիչով ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերում պտղատու այգիների հիմնման նպատակով ծախսված միջոցները համարվել են որպես ֆերմերային տնտեսություններին տրամադրված սուբսիդիա, հաստատվել է նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացված գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցների բաշխումը՝ ըստ ծախսերի կատեգորիաների: Թույլատրվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին, նշված ծրագրին ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներից 83 հազար 338 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ օգտագործել՝ գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի մարման նպատակով:




Նիստում, «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիթորինգի) կազմակերպման և իրականացման կարգը:




Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին ևս, որը պայմանավորված է այն խոչընդոտները հաղթահարելու անհրաժեշտությամբ, որոնց ՀՀ դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները հանդիպում են քրեական գործերով միջազգային համագործակցություն իրականացնելու բնագավառում:




ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 29 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Որոշմամբ հաստատվել է նախատեսված վերաբաշխումների հետևանքով խմելու ջրի ցանցերի և ոռոգման համակարգերի հիմնանորոգման անվանացանկը: Սահմանվել է, որ ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում և նորոգում» ծրագրից «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթների արդյունքում տնտեսված 38 մլն 734.23 հազար դրամից 18 մլն 6.21 հազար դրամն օգտագործվելու է Արարատյան հարթավայրի 20477 մ. ընդհանուր երկարությամբ Հայանիստ, Հովտաշատ, Արբաթ և Արևշատ կոլեկտոր 4-ի կոլեկտորադրենաժային ցանցերը մաքրելու և նորոգելու համար, իսկ 20 մլն 728.02 հազար դրամը կհատկացվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մելիորացիա» ՓԲԸ-ի միջոցով Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում Հրազդան-Արաքսի կոլեկտորի որոշ հատվածներում առաջացած վթարների վերացմանն ուղղված ծախսերը փոխհատուցելու նպատակով:




Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1647-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նշված տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջները մի շարք նոր ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:




Կառավարության անդամները համաձայնություն են տվել «1996թ. դեկտեմբերի 28-ի «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» համաձայնագրի արձանագրության կնքման առաջարկությանը:




ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին՝ ըստ նրանց գտնվելու վայրի, անհատույց տրամադրել համապատասխան աշխատանքային տարածքներ (Երևան քաղաքում յուրաքանչյուր հանձնաժողովին առնվազն մեկ աշխատասենյակ՝ մշտական հիմունքներով, իսկ ընտրությունների ժամանակահատվածում՝ ևս երկու ժամանակավոր աշխատասենյակ, մարզերում առնվազն երեք աշխատասենյակ՝ մշտական հիմունքներով): Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման կատարումը:




Եվրոպական Միությանը ինտեգրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման 2006-2009թթ. Ազգային ծրագրի շրջանակներում թարգմանչական աշխատանքների կատարումն ապահովելու համար, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Ազգային ծրագրի շրջանակներում թարգանչական աշխատանքների համակարգման և վերահսկման նպատակով, ստեղծել Համակարգող խորհուրդ, սահմանել դրա աշխատակարգը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում բանակցություններ վարել հնարավոր դոնորների հետ՝ Ազգային ծրագրով նախանշված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության իրավական ակտերի թարգմանությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով, ինչպես նաև առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ թարգմանչական գործառույթ իրականացնելու համար «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անհրաժեշտ գույքի ձեռքբերումը ֆինանսավորելու, թարգմանությունների կատարման պետական պատվերի և ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Որոշմամբ համապատասխան լրացումներ են կատարվել նաև 2002թ. նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման մեջ:




ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման համապատասխան, գործադիրը համաձայնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ իր տնօրինության Երևան քաղաքի Նորքի այգիներ 227 հասցեում գտնվող բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը: Սահմանվել է, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է քաղաքացիների միջոցների հաշվին:




«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կենտրոնական բանկին տրամադրել 6 000 000. 00 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես Վերականգնման վարկերի բանկի (KFW) (Մայնի Ֆրանկֆուրտ) և ՀՀ ԿԲ-ի միջև 2006թ. մարտի 23-ին կնքված «Հիպոթեքային շուկայի զարգացմանն օժանադակում. բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի ստեղծում (առաջին փուլ)» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց: Հանձնարարվել է ԿԲ-ին տրամադրել ևս 1 500 000.00 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես նշված ծրագրի շրջանակներում դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված պայմանագրից կամ դրանում նշված հատուկ համաձայնագրերից բխող պարտավորությունների չկատարման, կամ դրամաշնորհի նպատակային օգտագործման վերաբերյալ ապացույցներ չներկայացվելու դեպքում դրամաշնորհի գումարի վերադարձման պարտավորության կատարման ապահովման միջոց:




ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N765 որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրությանը համապատասխան, կառավարությունը հաստատել է «Պատվարների անվտանգության» ծրագրով անցկացված և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգության սարքավորումների տեղադրում» միջազգային շինարարական մրցույթի արդյունքները՝ 4 մլրդ 568 մլն 778 հազար 949 ՀՀ դրամ արժեքով: Մրցույթի հաղթող է ճանաչվել համատեղ գործունեության պայմանագիր կնքած «Սահակյանշին» ՓԲԸ, «Հորիզոն-95» ՍՊԸ, «Արխմոնստրոյ» ՍՊԸ կոնսորցիումը:




Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդից 6 մլն 534 հազար 200 դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ մարդասիրական օգնության չվերթեր իրականացնող օդանավերի թռիչք-վայրեջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 3 մլն 495 հազար 900 դրամ, օդանավերի վերգետնյա սպասարկման դիմաց «Զվարթնոց հեդլինգ» ՓԲԸ-ին 1մլն 947 հազար 700 դրամ և աերոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին 1մլն 90 հազար 600 դրամ գումարների փոխհատուցման համար:




«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ինֆոտենդեր» պետական ՓԲԸ-ն և «Թալինի տպարան» ՓԲԸ-ն:




Գործադիրը հավանություն է տվել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ գործող օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների իրավասությունների տարանջատման լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Օրինագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մեկ շաբաթյա ժամկետ է տրվել ՀՀ արդարադատության, առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունների ու Երևանի քաղաքապետի հետ հարցը լրացուցիչ քննարկելու և անհրաժեշտության դեպքում օրինագծերի փաթեթը լրամշակելու համար:




Կառավարությունը հավանություն է տվել «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ապահովագրության բնագավառում օտարերկրյա կապիտալի մուտքը սահմնափակող համապատասխան դրույթը, ինչը չի բխում հանրապետության կողմից որդեգրված ազատ շուկայական տնտեսության ռազմավարությունից, ինչպես նաև համահունչ չէ տնտեսական համագործակցության վերաբերյալ ՀՀ-ի կողմից կնքված մի շարք միջազգային պայմանագրերի պայմաններին: Արձանագրային մեկ այլ որոշմամբ կառավարությունը անհետաձգելի է համարել «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:




«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել՝ համաձայն ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի: Հանձնարարվել է նաև ՀՀ պետական կառավարման մարմիններին և առաջարկվել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավարին՝ ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել Ծաղկաձորի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները՝ ըստ առաջնահերթության: Մեկ այլ արձանագրային որոշմամբ հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, Կոտայքի մարզպետին՝ Ծաղկաձորի համայնքի ղեկավարի հետ համատեղ, ելնելով Ծաղկաձորի՝ որպես միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոնի կայացման, ինչպես նաև կառավարման գործառույթների արդյունավետության նկատառումներից, քննարկել և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարություն ներկայացնել առաջարկություն հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում մշակված՝ «Ծաղկաձորի հեռանկարային զարգացման ծրագրով» նախատեսված ձմեռային մարզաձևերի հետագա զարգացման համար նկատի առնված տարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու վերաբերյալ:




Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծին, որը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը և օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին: Ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին՝ օրինագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու համար: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին, Երևանի քաղաքապետին, կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին և շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ եռօրյա ժամկետում օրինագծերի վերաբերյալ իրենց առաջարկույթունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է՝ մինչև ս.թ հունիսի 20-ը պատրաստել վերոնշյալ օրինագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:




Այլ որոշումներով, հիմք ընդունելով «Երևանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի N1151-Ն որոշումը և ղեկավարվելով «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N286-Ն որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը, գործադիրը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ կառավարության կողմից նախատեսված Երևանի կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով տրամադրել պետության կարիքների համար անհրաժեշտ ճանաչված իրացման ենթակա Երևան քաղաքի 33-րդ թաղամասի «Եվրոպա» հյուրանոցի հարակից հատվածում 282.12 քմ. մակերեսով տարածք՝ «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին, ինչպես նաև նույն թաղամասի 50476.55 քմ. մակերեսով տարածքը՝ «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ին:




Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային, Տավուշի մարզի Գանձաքարի, Կոտայքի մարզի Մայակովսկի, Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և նշված համայնքների, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ