Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 հունիսի 2006

 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հարավային դաշնային օկրուգում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Նշելով հայ-ռուսական քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման բնականոն ընթացքը, որի վկայությունն են նաև 2005թ. Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը և 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա բացումը, վարչապետը վստահություն է հայտնել, որ ՌԴ Հարավային դաշնային օկրուգի պատվիրակության այցը մեր երկիր ևս զգալի խթան կհանդիսանա երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար:


Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ փոխշահավետ գործակցության խթանումը Հայաստանի և Ռուսաստանի վարչական սուբյեկտների, մասնավորապես, Հարավային դաշնային օկրուգի առանձին շրջանների միջև՝ նկատի առնելով ինչպես աշխարհագրական առումով դրանց մոտ լինելը Հայաստանին, այնպես էլ մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում ևս պարբերաբար քննարկվում են ոչ միայն երկու պետությունների կառավարությունների, այլև առանձին վարչական սուբյեկտների մակարդակով արդյունավետ համագործակցության զարգացման հնարավորությունները:


Նշելով, որ 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում տարածաշրջանային մակարդակում կազմակերպված առաջին միջոցառումը Հայաստանի օրերի անցկացումն էր Ռոստովի մարզում, Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ պատվիրակության կազմում հանդիպմանը ներկա Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբին՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության, միջոցառումները բարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում հունիսին Աստրախանի մարզում և օգոստոսին Կրասնոդարի երկրամասում անցկացվելիք Հայաստանի օրերը նույնքան հաջող կընթանան՝ նպաստելով երկու երկրների միջև բազմակողմանի, ինչպես նաև ուղղակի կապերի զարգացմանը: Զրուցակիցներն ընդգծել են, որ այդ փոխգործակցության խթանմանը զգալիորեն կարող է նպաստել նաև երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավումը, մասնավորապես, Փոթի-Կավկազ երկաթուղային-լաստանավային ուղու կանոնավոր գործարկումն ու վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերաբացումը, ինչը հնարավորություն կտա մեծացնելու ապրանքաշրջանառության ծավալները: Անդրանիկ Մարգարյանը և Դմիտրի Կոզակը վստահություն են հայտնել, որ 2006թ. Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումը նոր ազդակ կհանդիսանա նաև գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ բնագավառներում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար:


Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցների նկատմամբ գործադրվող բռնությունների և սպանությունների դեպքերի կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության, այդ թվում նաև նրա առանձին վարչական սուբյեկտների ղեկավարությունը լուրջ քայլեր կձեռնարկի մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նման երևույթներն այսուհետ կանխարգելելու համար: ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակը ևս իր մտահոգությունն արտահայտելով նշված դեպքերի կապակցությամբ և դատապարտելով դրանք, հավաստիացրել է ՀՀ վարչապետին, որ դրանք ուղղված չեն հատկապես հայերի դեմ և Ռուսաստանի իշխանություններն ամեն ինչ անում են նման հանցագործությունները բացահայտելու և բացառելու համար, մանավանդ որ, ըստ նրա, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում, այդ թվում և Հարավային դաշնային օկրուգում, լավ վերաբերմունք կա հայ համայնքի նկատմամբ, որի ներկայացուցիչները լիարժեքորեն մասնակցում են երկրի քաղաքական ու տնտեսական կյանքին:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ