Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հուլիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը: Նշվեց, որ ներկայիս համակարգը ուռճացված է, որի պահպանումը բյուջետային ֆինանսավորմամբ դարձել է անարդյունավետ: Փաստորեն, ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները նպատակաուղղվում են ոչ թե բուժօգնության ապահովմանը, այլ առավելապես առողջապահական համակարգի պահպանմանը: Օպտիմալացման արդյունքում այս մարզում մահճակալների թիվը 517-ից կկրճատվի մինչև 469, կազատվի 3656 քմ տարածք: Գործադիրը հաստատեց ՀՀ-ում կիրառվող դեղատոմսերի ձևերը: ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության կենտրոնական հիվանդանոցին կից տարածքում տուբերկուլյոզով հիվանդ կալանավորների համար կառուցվող հիվանդանոցը բուժսարքավորումներով ապահովման, կահավորման և անվտանգության կառույցների ու համակարգերի կառուցման նպատակով գործադիրը ՆԳ նախարարությանը հատկացրեց 151,1 մլն դրամ: Նիստում հավանություն տրվեց «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով: Երկու այլ որոշումներով հաստատվեցին Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման և իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանների տեղեկություններից օգտվելու կարգերը: Վերջինով սահմանվում է, որ պետական գրանցամատյանների տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը տեղեկություններ է տրամադրում միայն տվյալ տարածքային բաժնում գրանցված սուբյեկտների վերաբերյալ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով մասնավորապես նախատեսվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հաշվարկված և չվճարված հարկերի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2006 թ. հունվարի 1-ը՝ դրանց մարումն իրականացնելով 2006-2009 թթ. ընթացքում: Գործադիրը հաստատեց «ՀՀ նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալիզացման ծրագիրը»: Քննարկման ընթացքում կարևորվեց այդ հաստատություններում պետական պատվերի ձևավորման նպատակային մոտեցումը՝ այն համապատասխանեցնելով իրական պահանջարկին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ռացիոնալիզացման ծրագրի շրջանակներում, կարևորեց նաև համակարգի շենքային հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը: Այս որոշմամբ ՀՀ նախարարություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին հանձնարարվեց երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել ազատված շենքերի հետագա օգտագործման և տնօրինման մասին առաջարկություններ: Նիստում ընդունվեցին «Օդային փոխադրումներին առնչվող արարողակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ստեղծելու մասին որոշումներ: Վերջինիս հիմնադիր հանդիսացող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները վերապահվեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը: Կառավարությունը հավանություն տվեց Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Վերջինով նախատեսվում է հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ