Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 հունիսի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության դաշնային խորհրդի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլեն Քալմի-Ռեյին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Գոհունակությամբ նշելով վերջին տարիներին հայ-շվեյցարական քաղաքական հարաբերությունների ակտիվացման միտումը, կողմերն ընդգծել են, որ դրան կարող են նպաստել նաև տարբեր մակարդակի փոխայցելություններն ու շփումները: Այդ առումով, կարևորելով տիկին Միշլեն Քալմի-Ռեյի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը մեր երկիր, վարչապետը վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-շվեյցարական փոխգործակցության հետագա զարգացման համար: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, երկու երկրների միջև արդեն իսկ ստեղծված իրավական բազան հնարավորություն է տալիս՝ օգտագործելով առկա հնարավորությունները, խթանելու նաև երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչին զգալիորեն կարող է նպաստել քաղաքական հարաբերությունների զարգացումը: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը, ապրանքաշրջանառության ծավալները դեռևս չեն համապատասխանում կողմերի հնարավորություններին և զարգացման զգալի ներուժ ունեն: Այդ համատեքստում նա կարևորել է հատկապես Շվեյցարիայի տնտեսական նախարարությանը կից գործող ներդրումների աջակցության շվեյցարական գործակալության կողմից այս օրերին՝ հունիսի 12-13-ը Ցյուրիխում անցկացվող գործարար համաժողովը, որտեղ մեր երկրի ընդհանուր տնտեսական և ներդրումային հնարավորություններից բացի, առավել հանգամանորեն ներկայացնելու է մի շարք բնագավառներում ունեցած Հայաստանի ձեռքբերումները: Վարչապետը երկկողմ համագործակցության լավագույն օրինակներից է համարել նաև Ծաղկաձորի կայուն և համապարփակ զարգացման ծրագիրը, որն արդեն մտնում է ներդրումային փուլ:


Տիկին Միշլեն Քալմի-Ռեյն իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ Շվեյցարիայի համագործակցությունն սկսվել է դեռևս Հայաստանի անկախացումից առաջ՝ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնության ցուցաբերմամբ: Հետագայում այդ փոխգործակցությունն ընդլայնվել է, և Շվեյցարիան բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում: Ըստ նրա, գործող մի շարք՝ ներդրումների խթանման և պաշտպանության մասին, ինչպես նաև ներկա այցի շրջանակում ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ և այլ համաձայնագրերը, լավ նախադրյալներ են ստեղծում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, իսկ Ցյուրիխում անցկացվող գործարար համաժողովը, իրոք, նպաստավոր առիթ է Հայաստանը Շվեյցարիայի պետական ու մասնավոր ներդրողներին ներկայացնելու: Արտգործնախարարը նշել է, որ Շվեյցարիան մեծ կարևորություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանին և շահագրգռված է այնտեղ խաղաղության ու ժողովրդավարության հաստատմամբ: Ըստ նրա, իր երկիրը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում անվտանգության և միգրացիայի հարցերին ևս և պատրաստ է քննարկել վիզային ռեժիմի առավել պարզեցման խնդիրը: Տիկին Միշլեն Քալմի-Ռեյի բնորոշմամբ, Շվեյցարիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում կենտրոնական դիրք գրավող Հայաստանը լավ հարաբերություններ ունենա հարևան երկրների հետ: Ըստ նրա, որպես ԵԱՀԿ անդամ, իր երկիրը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և շուտափույթ կարգավորմամբ և գործադրում է բոլոր ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում դրան հասնելու համար: Նա մեկ անգամ ևս հավաստել է Հայաստանի և Թուրքիայի միջև կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված իր երկրի աջակցության պատրաստակամությունը: Նշելով, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքը վերջին շրջանում թեև որոշակի լարվածություն են ստեղծել Թուրքիայի հետ հարաբերություններում, սակայն Շվեյցարիայի իշխանությունները հաստատակամ են այդ խնդրում իրենց որդեգրած դիրքորոշման մեջ: Ընդգծելով ժողովրդավարացման գործընթացի կարևորությունը տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար, նա հավաստել է, որ իր երկիրը խրախուսում է Հայաստանի կառավարության ջանքերը՝ շարունակելու պետական համակարգի, տնտեսության և այլ ոլորտներում բարեփոխումները՝ դրանք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:


Նշելով, որ Հայաստանը ողջունում է ինչպես Հարավային Կովկասում առկա հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, այնպես էլ Հայաստան-Թուրքիա երկխոսությանն աջակցելու Շվեյցարիայի պատրաստակամությունը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է նաև, որ դրան զգալիորեն խոչընդոտում է Թուրքիայի որդեգրած ոչ-կառուցողական դիրքորոշումը, ըստ որի նախապայմաններ են առաջադրվում հայ-թուրքական սահմանի բացման, երկու երկրների միջև բնականոն հարաբերությունների հաստատման համար:


Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և արտգործնախարար Միշլեն Քալմի-Ռեյը մեկ անգամ ևս հավաստել են հայ-շվեյցարական քաղաքական և տնտեսական համագործակությունը զարգացնելու՝ երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը:



Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ