Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 հուլիսի 2001

Փարիզում շարունակվում է դոնոր երկրների ու կազմակերպությունների հետ Հայաստանի խորհրդատվական հանդիպումը: Այսօր՝ հանդիպման երկրորդ օրը հանդիպումն սկսվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ՝ բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթի ներածական խոսքով: Դոնորներին հիշեցնելով, որ տնտեսության կայունացման, մակրոտնտեսական ցուցանիշների, գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև բարեփոխումների ուղղությամբ Հայաստանը շարունակում է հետևողականորեն աշխատել՝ այդ ճանապարհին որոշակի դրական տեղաշարժ արձանագրելով, այնուհանդերձ, ըստ պարոն Սաադաթի, երկիրը բավականաչափ աջակցության կարիք ունի, հատկապես երբ մեծ լարվածություն կա առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը կարևորեց նաև բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման, պարտքերի չկուտակման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը: Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը՝ ներկայացնելով արտաքին օժանդակության կարիքները և գերակա ուղղությունները: Նշելով, որ երեկ արդեն իսկ անդրադարձ է եղել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի կարևորագույն մի շարք հայեցակետերի՝ աղքատության նվազեցման ռազմավարություն, կառավարման բարեփոխումներ, հակակոռուպցիոն միջոցառումներ, առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության բնագավառներում առկա վիճակ, որտեղ ֆինանսական ապահովվածությունը կենսական նշանակություն ունի, նախարարը ներկայացրեց որոշ մանրամասներ: Դրանք ներառում էին 3 հիմնական ուղղություններ՝ ուղղակի բյուջետային օժանդակություն, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրեր և տեխնիկական օժանդակության կարիքներ: Նախարարը նշեց, որ հիմնականում 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով Հայաստանի տնտեսությունը 2000 թվական մուտք գործեց բավականին անբա-րենպաստ քաղաքական մթնոլորտում, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև տնտեսական ակտիվության վրա: 1999 թվականի վերջին եռամսյակում 1994 թվականից ի վեր առաջին ան-գամ արձանագրված տնտեսական անկմանը 2000 թվականի տարեսկզբին հաջորդեց զրո-յա-կան տնտեսական աճ, ինչպիսին ևս չէր արձանագրվել անցած վեց տարիների ընթացքում: Այս զարգացումներից անմասն չմնաց նաև պետական բյուջեի կատարումը: Թեև տարվա եր-կրորդ կիսամյակում հաջողվեց հասնել որոշակի դրական արդյունքների՝ նկատվեց տնտե-սու-թյան աշխուժացում և տարեվերջին ապահովվեց ծրագրված մակարդակը գերազանցող տնտե-սական աճ (6%); այդուհանդերձ պետական բյուջեի ցուցանիշները զգալիորեն շեղվեցին տարեկան ծրագրավորված մակարդակից: 2000 թվականի պետական բյուջեի եկամուտները շուրջ 16 տոկոսով կամ 55 մլն ԱՄՆ դոլարի չափով զիջեցին ծրագրային ցուցանիշներին: Ընդ որում, նման թերակատարման մեջ հիմնական դերը պատկանում է անուղղակի հարկերին: Վերջինս պայմանավորող գործոնների թվում են ինչպես տնտեսական աճի կառուցվածքային փոփոխությունները՝ նկատի ունենալով, որ աճի հիմնական մասն ապահովվել է շինարա-րու-թյան ճյուղի հաշվին, որը, ֆինանսավորման աղբյուրներից ելնելով, հիմնականում ազատված է հարկումից, այնպես էլ բենզինի ներկրման ծավալների անկումը: Թե-րակատարման հարցում իր որոշակի դերն է ունեցել նաև սղաճի և փոխարժեքի՝ ծրա-գրա-վոր-ված մակարդակներից ցածր լինելը: Պետական բյուջեի եկա-մուտ-ների թերակատարումը պայ-մանավորող երկու հիմնական գործոնները եղել են արտաքին՝ նախատեսված շուրջ 17 մլն դրամի չափով պաշտոնական տրանսֆերտների (գրանտների) չստացումը և 2000 թվականի ընթացքում կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկի նախատեսված 40 մլն ԱՄՆ դոլարի չափով հատկացումների ուշացումը: Ըստ նախարարի, չնայած բյուջետային առկա լարվածությանը, կառավարությունը նախորդ տարվա վեր-ջին ապահովեց շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային պարտքերի մարումը այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ընտանեկան նպաստները (շուրջ 3.4 մլն ԱՄՆ դոլար կամ ավելի քան երկու ամսվա կուտակված նպաստներ); կա-պիտալ շինարարությունը (3.6 մլն ԱՄՆ դոլար); այլ ապրանքների ու ծառայությունների (հիմ-նականում առողջապահության) գծով ծախսերը (8.2 մլն ԱՄՆ դոլար); ինչպես նաև այլ տրանս-ֆերտների (ներառյալ հա-մայն-քներին տրվող դոտացիաների) հատկացումները (3.4 մլն ԱՄՆ դոլար): Վ. Խաչատրյանը նշեց, որ այս միտումը շարունակվում է նաև այս տարվա ընթացքում, որի շնորհիվ կառավարությունն ապահովեց 20 մլն ԱՄՆ դոլարի հասնող արտաքին ժամ-կետանց պարտքերի մարումը: Այդուհանդերձ, դա, բնականաբար, բավարար լինել չէր կարող կուտակված բյուջետային բոլոր հիմնախնդիրների լուծման համար, նշեց նախարարը ու ներկայումս կառավարության առջև ծառացած է մնում նախորդ տարիներին գրեթե 80 մլն ԱՄՆ դոլարի չափով կուտակված պարտքերի մար-ման խնդիրը: Կենսական նշանակության ծախսերի գծով պարտքերը կազմում են շուրջ 49 մլն ԱՄՆ դո-լա-ր: Այս ոլորտ-նե-րում կու-տակ-ված պարտքերի մարումը կենսական կլինի սոցիալական բազմաբնույթ խնդիր-ների լուծ-ման համար: Ընդ որում, առող-ջապահության ոլորտում առկա 30 մլն ԱՄՆ դոլարի մոտեցող բյուջետային պարտքերի շուրջ կեսը առողջապահական հաստատություններում աշխատողների աշ-խա-տավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով մի քանի ա-միսների պարտքերն են, որոնց վճարումը կենսական կլինի ինչպես բնագավառի առողջացման, այն-պես էլ սոցիալական լարվածության մեղմման համար: Ըստ նախարարի, պե-տա-կան բյուջեով նախորդ տարիների պարտքերի մարման համար նախատեսված միջոցների գերակշիռ մասը՝ շուրջ 6.5 մլն ԱՄՆ դոլար, ուղղվելու է հենց առողջապահության բնագա-վա-ռում կուտակված պարտքերի մարմանը, ինչը, սակայն, դեռևս բավարար չի լինի նշված հիմ-նախնդրի լուծման համար: Ընտանեկան նպաստների գծով առկա 7.5 մլն ԱՄՆ դոլար գումարով պարտքերը նշանակում են, որ ուշացել է երեք ամսվա համար 175 հազ. նպաս-տառու ըն-տանիքների (աղքատության գծից ներքև գտնվող ավելի քան 680 հազ. անձանց) կենսապա-հովման նվազագույն կարիքները հոգալու համար նախատեսված գումար-ների վճարու-մը. հանգամանք, որը մեծապես խոչընդոտելու է աղքատության նվազեցման ռազմավա-րու-թյամբ նախատեսված հիմնական նպատակի՝ աղքատության մակարդակի նվազեցման իրա-կանացումը: Նկատի ունենալով, որ սոցիալական կարևորագույն խնդիրների լուծ-ման հարցում իրենց ուրույն դերն ունեն համայնքները, կառավարությունը առաջ-նային է համարում նաև համայնքներին տրամադրվող դոտացիաների գծով կուտակված 4.5 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտքերի վերացումը, ինչը հնարավորություն կտա ապահովել համայնքային ենթակայության հաստատու-թյուն-նե-րում (մանկապարտեզներ, կրթական և մշա-կութային օջախներ և այլն) նախատեսված ֆի-նան-սավորման (հատկապես աշխատա-վար-ձի գծով) հատկացումը: Շարունակելով ներկայացնել Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակը, Վարդան Խաչատրյանն անդրադարձավ նաև կառավարության գործունեությանն ու ձեռնարկվող քայլերին: Նա մասնավորապես նշեց, որ կառավարությունն արդեն իսկ պետական բյուջեի կատարման գործ-ընթացում ապահովում է նոր պարտքերի կուտակման բացառումը, իսկ նախկինում կուտակ-ված պարտքերի մարումը իրական նախադրյալներ կստեղծի աղքա-տու-թյան նվազեցման ռազմավարության կարևորագույն այնպիսի տարրերի կենսագործման համար, ինչպիսիք են սոցիալական հատկացումների ավելացումներն ու քաղաքացիական ծա-ռա-յության բարեփոխումները: Իհարկե, Հայաստանի Հանրապետության զգալի ֆինան-սա-կան ու տեխնիկական օժանդակությունը, որն արդեն իսկ բազմաթիվ ոլորտներում միջազ-գային հանրու-թյու-նը ցուցաբերում է՝ առկա հիմնա-խնդիրների լուծմանն օժանդակելու նպա-տա-կով: Այդուհանդերձ, ներկայացված բարեփոխումների բա-րեհաջող ընթացքը պահանջում է առնվազն ամենակենսական կարևորության բյուջետային պարտքերի մարում, ինչպիսիք կառավարությունը համարում է ընտանեկան նպաստները, ա-ռող-ջապահության բնագավառում աշխատավարձի պարտքերը, և համայնքներին տրվող դոտացիաները: Նշված միջոցների բացակայությունը, Վ. Խաչատրյանի կարծիքով, այս տարի ևս կպարտադրի բյուջետային այդ պարտքերը տեղափոխել 2002 թվականի պետական բյուջե՝ դրանով լրացուցիչ ճնշում առաջացնելով գալիք տարվա պետական բյուջեում հենց սոցիալական ուղղվածության ծախ-սերի վրա, նկատի ունենալով, որ ծախսային մյուս ուղղություններով կրճատումների հնա-րավորությունը վաղուց սպառված է: Իր ելույթում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև տնտեսական ենթակառուցվածքների ոլորտում առկա ներդրումների կարիքներին՝ խոսելով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, էներգետիկ ոլորտի, ինչպես նաև գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության (հատկապես աղետի գոտու վերականգնման) խնդիրների և ծրագրերի մասին: Տեխնիկական օժանդակության կարիքներից առանձնացվեց որակյալ փորձարկումների իրականացման համար արդիական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի արտաքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը: Խոսք եղավ նաև ներդրված պետական գնումների նոր համակարգի արդյունավետ կենսագործման համար պահանջվող ավտոմատ կառավարման համակարգի կիրառման անհրաժեշտության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության նպատակով էլեկտրոնային բանկի ձևավորման և այլ ծրագրերի մասին: Նախարար Վ. Խաչատրյանի ելույթին հաջորդեցին այդ ուղղությամբ դոնորների ելույթները և օգնության առաջարկությունների ներկայացումները: Օրվա երկրորդ կեսին՝ վերջին նիստում, քննարկվեցին դոնորների օգնության պլանավորման և համակարգման բարելավման հարցերը: Այնուհետև ՀՀ կառավարության կողմից ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց գործադիր իշխանության ձեռնարկած քայլերը, նշելով, որ գաղտնիք չէ, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը ստացել և շարունակում է ստանալ զգալի արտաքին օժանդակություն բազմաթիվ ոլորտներում՝ ուղղակի բյուջետային ֆինանսավորումից մինչև սոցիալական ու մարդասիրական առանձին ծրագրեր: Օգնության նման ծավալների արդյունավետ իրացումը պահանջում է նաև օգնության պլանավորման ու կոորդինացման հստակ համակարգի առկայություն: Ներկայացվածի շուրջ քննարկումներից հետո, խորհրդատվական հանդիպման մասնակիցները հանդես եկան ամփոփիչ ելույթներով: Այնուհետև Միջազգային համաժողովների կենտրոնում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ մամուլի ասուլիսում ամփոփվեցին խորհրդատվական հանդիպման արդյունքները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ