Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 հունիսի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է ՀՀ 2007-2009 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը կներկայացվի ԱԺ՝ ի գիտություն:


Հանրապետության սոցիալական ոլորտի հետագա բարելավման, ինչպես նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) երրորդ վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է նշված վարկային ծրագրի իրականացման իրավասությունը վերապահել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին: Ծրագրի կառավարման իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարության 2000թ. ապրիլի 11-ի N 162 որոշմամբ ստեղծված ՀՍՆՀ հոգաբարձուների խորհրդին՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ: Հաշվի առնելով, որ հիմնադրամի երրորդ վարկային ծրագրում նոր՝ սոցիալական ծառայությունների բաղադրիչ է նախատեսվում, որոշմամբ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:


«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը համաձայնություն է տվել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի, ՀՀ կառավարության կողմից՝ կառավարության աշխատակազմի և «Հազարամյակի մարտահրավեր Հայաստան» ՊՈԱԿ-ի միջև կառավարման պայմանագրի, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի, իսկ ՀՀ կառավարության կողմից՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Հազարամյակի մարտահրավեր Հայաստան» ՊՈԱԿ-ի միջև հատկացումների պայմանագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև 2005թ. սեպտեմբերի 2-ին ստորագրված «Հայաստանի կառավարության հետ ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին» կից «ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում մարզային զարգացման ծրագրերի իրականացման համար ֆինանսական օգնություն» ծրագրային փաստաթղթի փոփոխության կնքման առաջարկությանը:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նախագծով առաջարկվում է խստացնել պահանջները ՀՀ տարածք մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի նկատմամբ՝ կիրառելով բնապահպանական վճարի ավելի բարձր դրույքաչափեր այն սուբյեկտների համար, որոնց կողմից օգտագործվող ավտոմեքենաների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի չափաքանակները:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված կլինի անվտանգ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների ներդրման, դրանց շահագործման և կատարելագործման, անվտանգության նշագծումների իրականացմանը: «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը: Որոշմամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ՀՀ ոստիկանության գույքի կազմից առանձնացվել է 58 մլն 111 հազար 629 դրամ արժողությամբ գույք և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ նախագահի 2006թ. ապրիլի 4-ի «ՀՀ ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրությանը համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները փոխանցել համապատասխան քաղաքային համայնքներին՝ համաձայն դրանց տեղաբաշխվածության: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին՝ առաջարկել քաղաքային համայնքների ղեկավարներին մինչև 2006թ. հուլիսի 1-ը գույքագրել իրենց համայնքի տարածքում առկա բոլոր ճանապարհային լուսացույցերն ու այլ տեխնիկական միջոցները, նշելով դրանց պատկանելությունը և արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրել ՀՀ տարածքային կառավարման նախարարին: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո, 20-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն ՀՀ 2006թ. պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման նախարարները, ՀՀ ոստիկանության պետը պետք է, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում մշակեն համապատասխան նորմատիվներ՝ պատվիրակված լիազորությունների մասին:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը լուծարել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Հեծանվային սպորտի «Էրեբունի» մարզական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Սահմանվել է, որ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, նշված կազմակերպության մնացած սեփական գույքը, որպես սեփականություն, պետք է հանձնվի «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին: Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի N 2155-Ն և 2003թ. սեպտեմբերի 17-ի N 1277-Ն որոշումներում: Որոշումն ընդունվել է տվյալ մարզաձևի մարզիչների աշխատանքային գործընթացի արդյունավետության բարձրացման, մարզաձևով զբաղվողների համախմբման նպատակով:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի «ՀՀ-ում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման և համագործակցության կարգը հաստատելու մասին» N 1725-Ն որոշման մեջ: Լրացումների և փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (ԻԿԱՕ) «Որոնում և փրկում» հավելվածում ԻԿԱՕ-ի կողմից ընդունված նոր ստանդարտներին համապատասխանության ապահովմամբ:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի բնականոն գործունեությունն ապահովելու՝ մասնավորապես, մարզադպրոցի, արվեստի դպրոցի, մանկապարտեզների ջեռուցման հյամակարգերի, կոյուղագծերի վերանորոգման նպատակով համայնքին տրամադրելու համար:


Լրացում և փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամին և Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրերի (2KR) տնօրինման շրջանականերում գոյացած Գործընկերային հիմադրամին գումար հատկացնելու մասին» N 2409-Ա որոշման մեջ գործադիրը որոշել է Չինաստանի կառավարության կողմից նվիրատվության կարգով ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրած 7,5 մլն յուան արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդային եղանակով դրամայնացումից գոյացած միջոցները ևս փոխանցել «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամին՝ հետագայում գյուղի զարգացման ծրագրերի իրականացման համար:


Նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը: Որոշումն ընդունվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև «Գնահատման միջազգային ստանդարտների» (2005թ.) հիման վրա: Սահմանվել է, որ նշված ստանդարտը ենթակա է պարտադիր կիրառման ՀՀ օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիա-իրավական հարաբերությունների սուբյեկտների կողմից: Նշվել է, որ ՀՀ-ում առաջին անգամ գործարկվող անշարժ գույքի գնահատման ստանդարտի հիմնական նպատակներն են՝ անշարժ գույքի գնահատման ժամանակ կիրառվող հիմնական հասկացությունների նույնականացումը, անշարժ գույքի արժեքի տեսակների սահմանումը, գնահատման գործընթացում կիրառվող ընթացակարգերի և մեթոդների, գնահատման արդյունքների ձևակերպման նկատմամբ միասնական պահանջների, գնահատողի վարքագծի կանոնների սահմանումը: Հանձնարարվել է պետական օրենսդրությամբ սահմանված պարտադիր գնահատման դեպքերում պահանջել անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից օրնեսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից: Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 15-ի N 532 որոշմամբ հաստատված ՀՀ-ում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգի «Անշարժ գույքի գնահատում» գործունեությունը» գլուխը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2006թ. սեպտեմբերի 1-ից:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է պետական սեփականություն հանդիսացող գույքը (այդ թվում՝ տարածքը) վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես ՀՀ-ի կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, հիմնադրամների տնօրինությանը թողնելու ՀՀ կառավարության իրավասությունն իրականացնելու դեպքում հիմնադրամների նկատմամբ կիրառվող չափորոշիչները:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 17-ի «Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 282 որոշման մեջ՝ ՀՀ քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացը կատարելագործելու նպատակով: Որոշմամբ սահմանվել են նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական մարմիններում ՀՀ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված հարաբերությունները:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը սահմանել է գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման կարգը ևս: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի մահվան դեպքում թաղման նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագրի ձևերը:


«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Ոստանիկ Մարուխյանի ընտրության արդյունքները:


Մեկ այլ որոշմամբ «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի:


Նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2006-2007 ուսումնական տարվա ընդունելության տեղերը՝ սահմանելով նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 38 տեղ:


Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագիրը, կառավարությունը Ստեփան Բարսեղյանին ազատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Արսեն Գրիգորյանը:


Կառավարությունը հաստատել է ՀՀ Սյունիք մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող 15614 հա պահուստային ֆոնդի հողերից փոխադրել է գյուղատնտեսական նշանակության, էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիաներ: Մեկ այլ որոշմամբ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության նպատակով էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա են փոխադրվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկի գյուղական համայնքի հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.25 հա այլ հողերը:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքային, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի, Կոտայքի մարզի Գեղաշենի, Արագածոտնի մարզի Արագածի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:


ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում քարաթափումների ազդեցության գոտում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից 103 մլն 680 հազար դրամ հատկացնել Վայոց Ձորի մարզպետարանին՝ Շատին գյուղում քարաթափումների ազդեցության գոտուց առաջնահերթ տարհանման ենթակա 25 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար: Սահմանվել է, որ Շատին գյուղում քարաթափումների ազդեցության գոտուց բնակելի տների բնակիչների տարհանումը՝ բնակարանային խնդիրների լուծումը, իրականացվում է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով՝ ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրված հատկցումների սահմաններում: Որոշման համաձայն, աջակցությունը տրամադրվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու, կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար: Որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված քաղաքացիների կողմից՝ անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու ցանկություն հայտնելու դեպքում, տրամադրվում է աջակցություն՝ որոշմամբ ամրագրված գումարների չափով: Սահմանվել է նաև, որ աջակցությունը տրամադրվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանված կարգով ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացու հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն, քարաթափումների ազդեցության գոտում գտնվող բնակելի տների քանդման պայմանով: Գործադիրը որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման պատասխանատու է ճանաչել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ Տավուշի մարզում 2006թ. գարնանային հեղեղումների հետևանքով քանդված ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման նպատակով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 25 մլն դրամ է հատկացրել նաև Տավուշի մարզպետարանին՝ Հաղարծին գյուղի մոտ Աղստև գետի հունը մաքրելու համար, ևս 313 մլն 100 հազար դրամ է հատկացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների ստորին հենապատերի, հողային պաստառի վերականգման, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Դիլիջան քաղաքի տարածքում հողային պաստառի և ճանապարհի ծածկի, Գոշավանք տանող ավտոճանապարհի Գետիկ գետի կամրջի, Բաղանիս գյուղի համայնքային ճանապարհի, ինչպես նաև Այգեձոր-Չինարի ճանապարհի ջրթող կառուցվածքների, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի Այգեհովիտ գյուղի դպրոցի մոտի հատվածի ստորին հենապատի, ինչպես նաև նույն գյուղի վերջի հատվածի հողային պաստառի և ստորին հենապատի վերականգնաման համար: 13 մլն 500 հազար դրամ է հատկացվել նաև նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով:


2006թ. հունիսի 26-28-ը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի խորհրդի արտագնա նիստը Երևանում անցկացնելու նպատակով կառավարությունը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ նախատատրաստել արտագնա նիստի անցկացման ծրագիրն ու ապահովել դրա կատարումը: Որոշմամբ թույլատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ արտագնա նիստի անցկացման անհրաժեշտ ծախսերը՝ ըստ նախահաշվի (3.5 մլն դրամ) կատարել ՀՀ 2006թ. պետական բյուջեով գիտությանը նախատեսված միջոցներից՝ «Գիտաժողովների, կոնֆերանսների, սիմպոզիումների կազմակերպում» ծրագրի հաշվին:


«Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» ՀՀ կառավարության 2001թ. N 462 որոշման համաձայն, գործադիրը որոշել է շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադային մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներին, մարզիչներին շնորհել դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրին 2,5 մլն դրամի չափով, հավելելով ևս 5-ական միլիոն դրամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ