Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 հունիսի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ մաթեմատիկոս, պատվավոր պրոֆեսոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա լաբորատորիայի» ղեկավար Սեյմուր Փափերթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Դոկտոր Փափերթը նպատակ ունի Հայաստան կատարած իր կարճատև այցի ընթացքում քննարկել «Մեդիա լաբորատորիայի» հնարավոր մասնակցությունը մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դպրոցի ստեղծման ծրագրին և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ուսումնական նոր մեթոդների ներդրման հնարավորությունը: Ուսումնական գործընթացը համակարգիչների օգնությամբ վերափոխելու՝ Սեյմուր Փափերթի գաղափարները միջազգային լայն ճանաչում են ձեռք բերել, նա ստեղծողն է «Լոգո» համակարգչային լեզվի, որը երեխաներին նոր տեխնոլոգիաների կառավարման հնարավորություն տրամադրելու առաջին և ամենամեծ փորձն է աշխարհում: Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի տարբեր երկրների իշխանությունները բազմիցս դիմել են դոկտոր Փափերթին՝ տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական մեթոդների վերաբերյալ հեղինակավոր խորհրդատվություն ստանալու համար:

ՀՀ վարչապետը պատիվ է համարել աշխարհահռչակ գիտնականին հյուրընկալելը և նշել, որ անցյալ տարեվերջին Թունիսում, Տեղեկատվական համաշխարհային գագաթաժողովում առիթ է ունեցել լսելու պարոն Փափերթի գործընկերոջ ելույթը՝ «Տեղեկատվական լափթոփ համակարգիչ՝ յուրաքանչյուր երեխային» ծրագրի վերաբերյալ, որի հիմնադիր նախաձեռնողներից է դոկտոր Փափերթը: Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանում դպրոցները համակարգիչներով ապահովելու, կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների միջոցով նոր ծրագրերի և մեթոդների օգնությամբ երեխաների ինետելեկտուալ զարգացմանը խթանելուն միտված կառավարության նախաձեռնությունները և կարևորել է աշխարհահռչակ գիտնականի՝ արդեն իսկ լայն ճանաչում ձեռք բերած ծրագրերի իրագործման շուրջ համագործակցությունը:

Դոկտոր Սեյմուր Փափերթը նշել է, թե վաղուց էր ծրագրել այցելել Հայաստան, որի մասին, իբրև մտավոր մեծ պոտենցիալ ու ավանդույթներ ունեցող երկիր, շատ էր լսել և ուրախ է, որ վաղեմի երազանքն իրականացավ: Ըստ գիտնականի, իր շփումներն ու դաշտի ուսումնասիրությունը վերահաստատել են կանխակալ մոտեցումները Հայաստանի մասին և այժմ ավելի քան համոզված է, որ մեր երկիրը կարող է նոր գաղափարների ներդրման ու տարածման առաջնորդողի դեր ստանձնել:

Կրթական համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրումից, Սեյմուր Փափերթի հավաստմամբ, կշահի ոչ միայն այդ համակարգը, այլ, ընդհանուր առմամբ, երկրի տնտեսությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածը: Նոր դպրոցի ստեղծման, կրթության բնագավառում նոր մեթոդների ներդրման ծրագրով, ըստ դոկտոր Փափերթի, խանդավառ են մի շարք զարգացող երկրներ, սակայն անչափ դժվար է ծրագիրն իրագործել մի երկրում, որտեղ չկան անհրաժեշտ նախադրյալներ՝ մտավոր ներուժ, կրթության, գիտության բնագավառում որոշակի ավանդույթներ, այն՝ ինչը Հայաստանում արդեն իսկ առկա է:

Հյուրին ուղեկցող ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, «Վեմ» ռադիոկայանի և «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի նախագահ ՄԵսրոպ քահանա Արամյանը վարչապետին ներկայացրել են մինչ այս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ՝ «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» ծրագրի շրջանակում Ֆիզիկամաթեմատիկական դպրոցի շրջանավարտների հետ հիմնած կրթական ակումբի համագործակցության մանրամասները և ընդգծել, որ ՀՀ կառավարության ու վարչապետի աջակցությամբ, առկա ծրագրերն առաջիկայում ավելի շոշափելի արդյունքներ կարող են ապահովել: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել կառավարության ծրագրերին միանգամայն համահունչ այդ առաջարկները կյանքի կոչելու գործում հնարավորինս սատարել նախաձեռնության հեղինակներին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ