Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 7 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդունեց Երևանի քաղաքապետի հրավերով մեր երկրի մայրաքաղաք ժամանած Մոնրեալի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Պիեռ Բուրգի գլխավորությամբ: Վարչապետը շնորհավորեց Մոնրեալի և Երևանի քաղաքապետերին՝ սկիզբ դրված համագործակցության համար և հույս հայտնեց, որ այդ մասին ստորագրված համաձայնագրի պարտավորություններից և ոչ մեկը թղթի վրա չի մնա: Փոխգործակցությունը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կարևոր է նաև կանադահայ համայնքի համար, որը հնարավորություն կունենա ավելի սերտացնելու կապերը հայրենիքի հետ: Մոնրեալի քաղաքապետ պրն Պիեռ Բուրգը նախ վարչապետին ներկայացրեց իր գլխավորած պատվիրակության անդամներին, որոնց գերակշիռ մասը հայեր են, այնուհետև տեղեկացրեց հուլիսի 5-ից ի վեր Երևանում կայացած իրենց հանդիպումների և այցերի մասին՝ դրանք համարելով շատ կարևոր և արդյունավետ: Քաղաքապետի հարցին, թե ո՞ր ոլորտներում ու բնագավառներում կարող է օգնել Հայաստանին, ՀՀ վարչապետը պատասխանեց, թե Հայաստանը ոչ թե օգնության, այլ փոխշահավետ համագործակցության անհրաժեշտություն ունի:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ