Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 մայիսի 2006


 


Այսօր տեղի է ունեցել Մոսկվայի և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության աշխատանքային հանձնաժողովի երկրորդ նիստը՝ հանձնաժողովի մոսկովյան մասի ղեկավար, Մոսկվայի կենտրոնական վարչական օկրուգի պրեֆեկտ Սերգեյ Բայդակովի և հանձնաժողովի հայկական մասի ղեկավար, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի համանախագահությամբ:


Քննարկվել են աշխատանքային հանձնաժողովի նախորդ՝ 2005թ. հունիսին կայացած նիստի որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև կողմերի համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերն ու ծրագրերը:


Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցվել է, որ հանձնաժողովի նախորդ նիստում ընդունված որոշումների հիմնական մասը կատարվել է: Մասնավորապես, 2004թ. համեմատությամբ 2005 թվականին զգալիորեն աճել է Մոսկվայի հետ Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության ծավալը՝ կազմելով Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառության ավելի քան 30 տոկոսը: 2005թ. հոկտեմբեր-2006թ. ապրիլ ժամանակահատվածում Հայաստանի ապրանքարտադրողները մասնակցել են Մոսկվայի տարբեր վարչական օկրուգներում անցկացվող տոնավաճառների, իսկ 2005թ. սեպտեմբերի 24-25-ին Պուշկինի հրապարակում հաջողությամբ իրականացվել է հայկական ապրանքների «Ոսկե նուռ» առաջին տոնավաճառը: Հաշվետու շրջանում պատրաստվել են Երևանում Մոսկվայի Տան շինարարության տեխնիկական փաստաթղթերը, տեղի է ունեցել շենքի հիմնարկեքի արարողությունը, որը մոսկովյան շինարարները ծրագրում են ավարտել արդեն այս տարի: Նշվել է, որ ի կատարումն այլ որոշումների, համաձայնություն է ձեռք բերվել Երևանում «Միջտարածաշրջանային մարկետինգային կենտրոնների համակարգ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցչության բացման վերաբերյալ, աշխատանք է տարվում նաև Մոսկվայում Երևանի Տան, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի ներկայացուցչություն բացելու ուղղությամբ: Հաջողությամբ իրականացվել են հումանիտար ոլորտում՝ առողջապահության, կրթության, մշակույթի, երիտասարդության և այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ որոշումները ևս:


Այնուհետև համատեղ հանձնաժողովը քննարկել և որոշումներ է ընդունել կողմերի միջև տարբեր ոլորտներում համագործակցության առաջիկա ծրագրերի ու դրանց իրականացման ժամկետների վերաբերյալ: Նախատեսվել է, մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին Մոսկվայում անցկացնել հայկական ապրանքների «Ոսկե նուռ» հերթական տոնավաճառը, միջոցներ ձեռնարկել Մոսկվայում հայկական ապրանքների մշտական գործող «հանգստյան օրվա» տոնավաճառի տարածքի հատկացման համար, քննարկել և համատեղ իրականացնել որոշակի ներդրումային նախագծեր, Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպել նուրբ օրգանական քիմիայի, տեղեկատվական և կենսատեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն ուղղված միջտարածաշրջանային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կլոր սեղաններ, գործարար համաժողովներ, որոնք կնպաստեն Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ առավել մեծ տեղեկացվածությանը: Աշխատանքներ կտարվեն ՀՀ էներգետիկայի նախարարության և Մոսկվայի կառավարության միջև համատեղ էներգետիկ նախագծերի իրականացման, «Օստանկինո» զբոսայգու տարածքում համատեղ մարզաառողջական համալիրի կառուցման փաստաթղթերի նախապատրաստման, Մոսկվայի փոքր ձեռնարկատիրության տեղեկատվական ապահովման համակարգում միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման, Մոսկվայի շինարարական օբյեկտներում հայկական շինարարական կազմակերպությունների մասնակցությանն աջակցելու նպատակով: Կշարունակվեն նաև աշխատանքները Մոսկվայի և Հայաստանի ստեղծագործական կոլեկտիվների միջև շփումների ակտիվացման, Ռուսաստանի մայրաքաղաքում հայկական դրամատիկ թատրոնի հիմնադրման, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությանը հարող տարածքում մանկական ստեղծագործության պատկերասրահի ստեղծման, Մոսկվայի թատրոններում Հայաստանի երիտասարդ ռեժիսորների ստաժավորումը կազմակերպելու և այլ ուղղություններով:


2006թ. սեպտեմբերին նախատեսվում է անցկացնել Երևանի օրեր Մոսկվայում, որի շրջանակներում տեղի կունենա նաև Արամ Խաչատրյանի հուշարձանի բացումը:


Որոշվել է համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Մոսկվայում, 2007թ. երկրորդ եռամսյակում:


Նիստի ավարտին համանախագահներ Սերգեյ Բայդակովը և Մակար Նահապետյանը ստորագրել են Արձանագրություն՝ Մոսկվայի և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության աշխատանքային հանձնաժողովի երկրորդ նիստի արդյունքների վերաբերյալ: Ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի և Մոսկվայի ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի միջև համագործակցության մասին:


Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ