Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 հուլիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադրի որոշմամբ ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային կոմիտե, որը կիրականացնի պետական եկամուտների նախարարության համապատասխան ստորաբաժանման գործառույթները: Պետեկամուտների նախարարությանը հանձնարարվեց 10-օրյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել մաքսային կոմիտեի կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը, ինչպես նաև պետական եկամուտների նախարարության կանոնադրությունում և կառուցվածքում փոփոխությունների առաջարկներ: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին սոցիալական վճարումների կատարման արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վերջինով նախատեսվում է հիշյալ ընկերություններին ազատել 2001 թ. ապրիլի 1-ի դրությամբ սոցիալական ապահովության վճարների գծով հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից, իսկ նույն օրվա դրությամբ սոցապ վճարների գծով ունեցած չվճարված հաշվարկային պարտքերը հետաձգել մինչև 2006 թվականը՝ մարումը նախատեսելով 2006-2009 թթ.՝ ըստ տարիների հավասարաչափ կտրվածքով: Մեկ այլ որոշմամբ, «Գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների արտահանման ծավալների ավելացման միջոցառումների մասին» 2000 թ. հուլիսի 27-ի որոշման մեջ սահմանված ժամկետները փոփոխվեցին՝ 2001 թ. հուլիսի 1-ից մինչև 2002 թ. մարտի 15-ը, ինչը թույլ կտա գյուղմթերքների արտահանումն այս տարի ևս կազմակերպել հեշտացված եղանակով: Կառավարությունը հաստատեց «ՀՀ ընդերքի պահպանության և օգտագործման բարելավման ոլորտում առաջնահերթ միջոցառումների ծրագիրը»: Փաստաթղթում ներառված են ոլորտում առկա վիճակի ուսումնասիրությանը և վերլուծյանն ուղղված ավելի քան երկու տասնյակ միջոցառում, նշված են դրանց կատարման ժամկետներն ու պատասխանատուները: Գործադիրը հավանություն տվեց «Քաղաքացիական ապաստանի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում է ՀՀ-ում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու հիմքերը, կարգը, դիմումի մերժման, տրված իրավունքի դադարեցման պայմանները, դրանց հետ առնչվող այլ հարաբերություններ: Նիստում հաստատվեց փախստականի կարագավիճակ տալու ընթացակարգը: Վերջինով սահմանվում է, որ ՀՀ տարածք մուտք գործած անձը, եթե մտադիր է հայցել փախստականի կարգավիճակ, ապա այդ մասին 10-օրյա ժամկետում պետք է գրավոր դիմում է ներկայացնի վարչություն: Վերջինս որոշում է ընդունում փախստականի կարգավիճակ հայցողին այդպիսի կարգավիճակ տալու կամ մերժելու վերաբերյալ, որի մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է նրան: Փախստականի կարգավիճակ տալու մասին որոշումը կայացվում է վարչության պետի կողմից ոչ ուշ, քան դիմումը գրանցելուց հետո մեկամսյա, իսկ լրացուցիչ ուսումնասիրության պահանջի դեպքում՝ երեքամսյա ժամկետում: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը համաձայնություն տվեց մի շարք հանրակացարաններ որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու՝ Երևանի քաղաքապետի առաջարկություններին: Շիրակի մարզկենտրոնի բնակչության սոցիալական սպասարկման արդյունավետության բարձրացման և այն ավելի մատչելի դարձնելու նպատակով, նիստում որոշում ընդունվեց սոցիալական ծառայությունների Գյումրիի տարածքային կենտրոնը վերակազմակերպել երկու կենտրոնների: Այլ որոշումներով գործադիրը հաստատեց ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը, իրացման ժամանակ ավելացված արժեքի հարկից ազատվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, ինչպես նաև ՀՀ միջին մասնագիտական կրթության 2001 թ. ընդունելության անվճար ուսուցման տեղերը: Վերջինով հաստատված ընդհանուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների, կազմում է 2018: Նիստում ընդունվեց ՀՀ տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովելու միջոցառումների մասին որոշում: Իրականացվելիք միջոցառումներում, մասնավորապես, նախատեսվում է գործող ռադիոռելեային կայաններում տեղադրել 50-1000 Վտ հզորության 17 ռադիոհաղորդակ, իսկ ընդհանուր ծրագիրը կատարել 3 փուլով՝ այն ավարտելով 2004 թվականին: ՌԴ Սախա (Յակուտիա) Հանրապետության՝ գարնանային հեղեղումներից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 10 մլն դրամ:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ