Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 22 մայիսի 2006

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:


Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացումը դիտարկելով Հայաստանի եվրոպական ինտեգրմանն ուղղված քաղաքականության շրջանակներում, վարչապետը միաժամանակ նշել է, որ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ նաև Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչներից է: Այդ համատեքստում Անդրանիկ Մարգարյանը կարևո՝րել է ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի քաղաքական երկխոսության ընդլայնումն ու պաշտպանության համակարգում բարեփոխումները: Հայաստանի կառավարության ղեկավարը հավաստել է, որ դրանք իրականացվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում անվտանգության ընդհանուր իրավիճակի և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը համընթաց: Վարչապետն ընդգծել է, որ այդ համագործակցությամբ մեր երկիրը երբեք չի հակադրել անվտանգության տարբեր համակարգերը միմյանց և գործել է փոխշահավետության ու փոխադադարձ հետաքրքրությունների դաշտում:


Ներկայացնելով 2004թ. նոյեմբերին ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի գործունեության ընթացքը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ 2005թ. դեկտեմբերի 16-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ծրագրի հաստատումից հետո, այն արդեն անցկացրել է երեք աշխատանքային հանդիպում: Հանձնաժողովի անդամների կողմից նախապատրաստվել են տեղեկանքներ ԱԳԳ ծրագրի հաստատումից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ, ներկայացվել են ծրագրավորված միջոցառումներն ու դրանց իրականացման համար անհրաժեշտ օժանդակության ցանկերը:


Ռոբերտ Սիմոնսը՝ գոհունակություն հայտնելով իրականացվող աշխատանքների ընթացքից, իր հերթին ընդգծել է ՆԱՏՕ-ի շահագրգռվածությունը Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հաջող իրականացմամբ, հատկապես Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ վերջին տարիներին դաշինքի կողմից դրսևորվող մեծ ուշադրության տեսանկյունից: Իր նշանակումը նա ևս համարել է այդ ուշադրության և հետաքրքրության դրսևորումներից մեկը: Դեկտեմբերին հաստատված գործողությունների ծրագիրը, ըստ Ռոբերտ Սիմոնսի, Հայաստանի հետ համագործակցության մեծ քայլ էր դեպի առաջ և արտահայտում է Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները՝ օգնելով ռազմական ոլորտում բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանը: Պարոն Սիմոնսը ևս ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն մշտապես հատուկ նշել է, թե ողջունում է Եվրաատլանտյան համագործակցության ընդլանումն ու այն չի դիտարկում իբրև մրցակցություն այլ համակարգերի հետ: Նա կարևորել է ՆԱՏՕ-ի գործունեության, նպատակների վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու նպատակով առաջիկայում հանրային լայն իրազեկման գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությունը:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության ղեկավարին՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը ուշադրության կենտրոնում պահելու և բարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու համար: Նա դրվատանքով է խոսել նաև Բրյուսելում Հայաստնաի դեսպանի աշխատանքի մասին. «Չնայած այցը դեռ չի ավարտվել, բայց կարող եմ ասել, որ արդյունքները բավականին տպավորիչ են: Անցած վեց ամսում համատեղ աշխատնքում զգալի առաջընթաց է արձանագրվել»,- նշել է Ռոբերտ Սիմոնսը, ընդգծելով, որ սա գործընթաց է ու սահմաված նպատակներին հասնելու համար, որոնք, ըստ նրա, համընկնում են նաև ԵՄ-ի հետ Հայաստանի ծրագրային նպատակներին, մշտական ջանքեր պետք է գործադրվեն:


Հանդիպման ավարտին վարչապետը հավաստել է, որ Հայաստանը շարունակելու է սատարել ՆԱՏՕ-ի բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն Հարավային Կովկասի պետությունների միջև կառուցողական երկխոսության, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Նա վստահեցրել է, որ այսուհետ ևս Հայաստանի կառավարությունն ուշադրությամբ հետևելու է Անհատական գործակցության գործողությունների ծրագրի, ինչպես նաև այդ շրջանակներում շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների կողմից ներկայացվող նպատակային միջոցառումների իրականացմանը, դրանում ակնկալելով նաև ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի և անդամ երկրների փորձագիտական ու տեխնիկական աջակցությունը:


 



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ