Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հուլիսի 2001

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 3 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: «Նապատ» քրիստոնյա բարերարների միությունը» հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել 2001-2002 թվականներին իրականացվող «Վասն հայրենյաց և ժողովրդին հայոց» ծրագիրը, որը ներառում է կրթամշակութային, շինարարական, առողջապահական և սոցիալական ոլորտները: «Սակուրա» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով Խարբերդի և Գյումրու մանկատների հաշմանդամ երեխաների համար կպատրաստվեն օրթեզներ, որոնք կնպաստեն հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրացմանը: «ՔԵԸՐ-միջազգային» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կշարունակի Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Հացիկ, Բենիամին և Կառնուտ գյուղերում իրականացնել գյուղատնտեսական ծրագրեր, որոնց շրջանակներում շուրջ 480 ընտանիքների կտրամադրվի նաև պարարտանյութեր և թունաքիմիկատներ: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայակական մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող Երևանի N 43 և Գավառի N 1 միջնակարգ դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման և ինտերնետային կապի տրամադրման ծրագրերը: Նիստում տեղեկատվություն տրվեց 2001 թվականի հունիսի 30-ի Միացյալ հայկական հիմնադրամի 113–րդ չվերթով ստացված մարդասիրական բեռների մասին: Շուրջ 30 կազմակերպությունների հասցեով ստացվել է մոտ 1,8 մլն ԱՄՆ դոլար արժեքով դեղորայք, բուժսարքավորումներ, գրականություն և այլ բեռներ: Բարեգործական ծրագրերի հաստատման հետ մեկտեղ հանձնաժողովը սահմանեց նաև դրանց շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների շրջանակը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ