Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 մայիսի 2006

 


Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստին մասնակցել են նաև գործընկեր հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Խորհուրդը քննարկել և հաստատել է 2004 թվականին և 2005 թվականի առաջին կիսամյակում ԱՀՌԾ իրականացման հաշվետվությունը, որը ներառում է ՀՀ կառավարության կողմից, սահմանված ժամանակացույցի համաձայն, իրականացված աշխատանքներն ու դրանց արդյունքների վերլուծությունը: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայման ուղղությամբ իրականացվելիք քայլերը, հաստատման է ներկայացվել ԱՀՌԾ իրականացման աշխատանքների ընթացիկ համակարգման աշխատանքային խմբի անհատական կազմը:


Ծրագրի իրագործման ընթաքի հաշվետվությամբ ներկայացվել է աղքատության և անհավասարության ԱՀՌԾ նպատակների և փաստացի արդյունքների համեմատական վերլուծությունը, անդրադարձ է արվել մակրոտնտեսական շրջանակին և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև առանձին ոլորտներում իրականացված քաղաքականությանն ու արդյունքներին՝ ներկայացնելով ինչպես ձեռքբերումները, այնպես էլ այդ բնագավառներում դեռևս առկա խնդիրները: Հարցը զեկուցել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԱՀՌԾ իրականացման աշխատանքների ընթացիկ համակարգման աշխատանքային խմբի ղեկավար Սուրեն Ղարայանը:


Ըստ հաշվետվության, ԱՀՌԾ գործունեության առաջին տարիների արդյունքներն ակնհայտորեն արձանագրել են ինչպես աղքատ բնակչության, այնպես էլ շատ աղքատ բնակչության թվաքանակի կրճատում: Ընդ որում՝ 2003, 2004 և 2005 թվականների զարգացումները և դրանց արդյունքում ձևավորված իրավիճակն, ընդհանուր առմամբ, ավելի բարենպաստ է եղել, քան նախատեսվում էր ԱՀՌԾ զարգացման սցենարով: Մասնավորապես` ՀՆԱ մեկ շնչի հաշվով 2004 թ. փաստացի ցուցանիշը, համապատասխանում է ԱՀՌԾ 2007 թ. կանխատեսումներին, իսկ 2005թ. փաստացի ցուցանիշը` 1524 ԱՄՆ դոլար, համապատասխանում է ԱՀՌԾ 2011 թ. կանխատեսումներին, 2004 թվականին արձանագրված աղքատ բնակչության 39 տոկոս ցուցանիշին նախատեսվում էր հասնել 2006 թվականի ընթացքում, իսկ 2004 թվականին գրանցված շատ աղքատ բնակչության 7.2 տոկոս ցուցանիշին նախատեսվում էր հասնել միայն 2013թ.:


Ներկայացված փաստաթղթի համաձայն, Հայաստանում աղքատության կրճատման հիմնական գործոն են շարունակել մնալ տնտեսական աճով պայմանավորված աղքատ բնակչության աշխատանքային եկամուտների առաջանցիկ աճը, ինչպես նաև պետական ծախսային քաղաքականությունը, որը պայմանավորված է եղել ԱՀՌԾ-ով սահմանված աղքատամետ սոցիալական քաղաքականության իրականացմամբ: Նշվել է, որ «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» իրականացման հաջող ընթացքը մեծապես պայմանավորված է ինչպես քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի, այնպես էլ դոնոր համայնքի գործընթացի ներգրավմամբ և ակտիվ մասնակցությամբ: Քննարկման ընթացքում կարևորվել է հանրության մասնակցությանն առավել կազմակերպված բնույթ հաղորդելու և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով նոր մեխանիզմների մշակումն ու ներդրումը:


Հաշվետվության հրապակայնության ապահովման նպատակով, բավականին ծավալուն այդ փաստաթուղթը տեղադրվել է ԱՀՌԾ իրականացման գործընթացը լուսաբանող ինտերնետային էջում, որին հղումներ են արված ՀՀ կառավարության և ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային էջերում: Հաշվետվությունը նախատեսվում է նաև տպագրել:


Նիստում հավանության են արժանացել նաև ԱՀՌԾ վերանայման գործընթացի կազմակերպման հայեցակարգային մոտեցումները: Վերջինս ներկայացնում է ԱՀՌԾ վերանայման գործընթացի կազմակերպման սկզբունքները, փուլերը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Այն մշակվել է անցած երկու տարիների ընթացքում ԱՀՌԾ ցուցանիշների և միջոցառումների մոնիտորինգի ու գնահատման արդյունքների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Նշվել է, որ մեծ ուշադրություն է դարձվել նաև ԱՀՌԾ վերանայման գործընթացի շուրջ քննարկումների, հանրային, այդ թվում՝ դոնոր հանրության շրջանակներում, իրազեկման ակտիվ գործընթացի կազմակերպմանը: Ըստ հաստատված ժամանակացույցի, ԱՀՌԾ վերանայման աշխատանքները նախատեսում է ավարտել միչև ընթացիկ տարեվերջ:


Համակարգման խորհուրդը հաստատել է նաև Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների ընթացիկ համակարգման աշխատանքային խմբի անհատական կազմը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սուրեն Ղարայանի ղեկավարությամբ: Աշխատանքային խմբում ընդգրկվել են ՀՀ շահագրգիռ նախարարությունների, Արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, հասարակական կազմակերպությունների, ԱՀՌԾ Բաց ֆորումի պատասխանատու ներկայացուցիչներ:




 


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ