Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 մայիսի 2006

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքի 2-րդ հարկի վերանորոգման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի ջրագծերի վերականգնման նախագծա-նախահաշվային և ՀՀ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման աշխատանքների իրականացման ծրագրերը: Հաստատվել են նաև Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Ամառային ճամբարների կազմակերպում» ծրագիրը՝ անապահով ընտանիքների երեխաների համար, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Շիրակի մարզի գյուղական դպրոցների կրթական պայմանների բարելավում» ծրագիրը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից 2006-2007 թվականներին իրականացվող դրամաշնորհային ծրագրերը:

«Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգ Հայաստանին» ծրագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերի գյուղերի անապահով ընտանիքներին հագուստի, սննդի, հիգիենիկ պարագաների տրամադրում, ամառային ճամբարի կազմակերպում:

Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող բարեգործական ծրագրի նպատակն է 1988 թվականից գործող Սպիտակի մանկատան մտավոր և ֆիզիկական արատ ունեցող երեխաների խնամքին ուղղված աշխատանքների իրականացումը, իսկ «Առաջինը երեխաներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անհոգ մանկություն» ծրագրով նախատեսվում է օժանդակել աղքատ, թափառաշրջիկ երեխաներին և ծերերին, աջակցել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ