Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահներին: Վարչապետը նախ շնորհավորեց այդ ծանր ու պատասխանատու աշխատանքն ստանձնելու կապակցությամբ և վստահեցրեց, որ հանձնաժողովի նախագահները, հարկ եղած դեպքում, կստանան անհրաժեշտ աջակցություն և պաշտպանված կլինեն ցանկացած ճնշումներից: Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին խստորեն զգուշացվել է զերծ մնալ միջնորդություններից և հանձնաժողովների անդամների վրա ճնշումներ բանեցնելուց, հակառակ դեպքում՝ անմիջապես կպատժվեն, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Վարչապետն ընդգծել է քննությունների ընթացքն ամբողջությամբ հրապարակային, վերահսկելի անցկացնելու, այդ գործընթացում դիմորդների ծնողներին, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներգրավելու անհրաժեշտությունը: Միանգամայն հասկանալի ու բնական համարելով առաջիկա մեկ-երկու ամիսներին քնությունների նկատմամբ հասարակական անընդհատ ուշադրությունը՝ Անդրանիկ Մարգարյանը հանձնաժողովների նախագահներից պահանջել է բարձր պատասխանատվությամբ վերաբերել իրենց աշխատանքին, նկատի առնելով, որ դրանով է պայմանավորվում գործընթացի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, գնահատականը, ինչը ոչ միայն հանձնաժողովի, նաև տվյալ ԲՈՒՀ-ի, կրթության և գիտության նախարարության, կառավարության և վերջին հաշվով, պետության հեղինակության խնդիրն է: Ըստ վարչապետի, մի փոքր միջադեպն անգամ կարող է ստվեր գցել ամբողջ աշխատանքի վրա: Անդրանիկ Մարգարյանը խոստացավ քննությունների ավարտին կրկին հանդիպել հանձնաժողովների նախագահներին՝ արդյունքներն ամփոփելու և անհրաժեշտ եզրակացություն անելու համար: Ընդունելության քննությունների կենտրոնական հանձնաժողովի նախագահ, կրթության և գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին հանդիպման նախաձեռնության և հարկ եղած դեպքում, սատարելու պատրաստակամության համար, այնուհետև ներկայացրեց հանձնաժողովների նախագահներին՝ նշելով, որ ձևավորված 20 հանձնաժողովներից 12-ի նախագահներն այս տարի փոխվել են, մյուսները, ինչպես անցյալ տարի, այս ընդունելության քննություններին էլ կշարունակեն իրենց վստահված ծանր և պատասխանատու աշխատանքը պատվով կատարել: Նախարարի բնորոշմամբ, հանձնաժողովների բոլոր նախագահներն էլ ճանաչված, հարգված և որակյալ մասնագետներ են, ինչը հույս է ներշնչում, որ քննությունները կանցկացվեն բարձր մակարդակով և անաչառ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ