Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հուլիսի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով աշխատանքից ազատվել են կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալներ Երվանդ Ուրֆալյանը, Վալերիկ Հարությունյանը և Սամվել Մարգարյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Զարեհ Սարգսյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետի պաշտոնից: Պետական գնումների գործակալության պետ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը: Գագիկ Խաչատրյան Ծնվել է 1952թ. Աշտարակի շրջանի Ավան գյուղում, բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, աշխատել է մի շարք ձեռնարկություններում՝ Երևանի «Բազալտ» գործարանում, իբրև վարպետ, ավագ վարպետ, ինժեներ-կոնստրուկտոր, «Ֆերիտ» գործարանում, իբրև ինժեներ-կոնստրուկտոր, նույն գործարանի Էջմիածնի մասնաճյուղում, իբրև գլխավոր ինժեներ, Երևանի «Պլաստիկ» միավորման Էջմիածնի մասնաճյուղում՝ գլխավոր ինժեներ, Երևանի կիսահաղորդչային տեխնիկայի հատուկ կոնստրուկտուրային բյուրոյում, իբրև բաժնի վարիչ, եղել է Աշտարակի «Տրանզիստոր» գործարանի տնօրենը: 1999թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 3 երեխա :
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ