Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 մայիսի 2006

 


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստին հրավիրված էին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համալսարանական կրթությամբ կանանց միություն» ՀԿ-ի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, ««Ասպարեզ» լրագրողների ակումբ» ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը:


Հոգաբարձուների խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանի ներկայացրած տեղեկատվությունը:


Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան ծրագրի ֆինանսական գործակալի ընտրության նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում ստացված տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները: Զեկուցվել է, որ նախաորակավորման հանձնաժողովը կատարել է գնահատում՝ համաձայն «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից տրամադրված նախաորակավորման չափանիշների: Արդյունքում՝ մրցութային ցանկում ընդգրկվել է թվով երեք կազմակերպություն: Դրանցից մեկը հավաքած միավորներով չի հաղթահարել որակավորման նվազագույն շեմը: Մնացած երկու կազմակերպությունների նախաորակավորման արդյունքները հոգաբարձունների խորհուրդը հաստատել է: Այն այնուհետու կներկայացվի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հավանությանը: Հիշյալ կազմակերպությունների ֆինանսական առաջարկները բացելուց և գնահատելուց հետո միայն կհայտարարվի հաղթող ընկերությունը:


Խորհրդի այսօրվա նիտում քննարկվել են նաև կազմակերպչական այլ հարցեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ