Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 մայիսի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենական պատերազմի հարգելի վետերաններ, արցախյան ազատամարտի մասնակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այն ձեռք է բերվել ձեր բոլորիդ անձնվիրության ու սխրանքի, բազմաթիվ զրկանքների ու դժվարությունների դիմակայելու և մեր շատ ու շատ փառապանծ հերոսների կյանքի գնով:

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար: Ինչպես այդ ժամանակ հեռավոր ռազմաճակատներում, այնպես էլ մեր նորօրյա պատմության ընթացքում արցախյան ազատամարտի տարիներին, հայ ժողովուրդը թշնամուց պաշտպանում էր իր տունն ու հայրենիքը, խաղաղ ու ստեղծարար աշխատանքով ապրելու և արարելու իր իրավունքը: Մայիսյան հաղթանակների այդ հերոսական էջերում ամփոփված են մեր ժողովրդի ազատատենչ և անկոտրում ոգու արտահայտության բազմաթիվ դրվագներ: Հավերժ փառք և խոնարհում` հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին:

Այսօր էլ, երբ ողջ մարդկությունը կանգնած է քաղաքակիրթ աշխարհին սպառնացող նոր մարտահրավերների՝ ահաբեկչության, պատերազմների, ազգային ու ռասայական խտրականության, ցեղասպանության, ֆաշիզմի նոր դրսևորումների վտանգի առջև, երբ ամեն օր այս ամենի հետևանքով աշխարհում դեռևս հարյուրավոր մարդիկ են զոհվում, ծայրահեղական ու հակամարդկային այդ դրսևորումների դեմ կրկին միասնաբար պայքարելու` Երկրորդ աշխարհամարտի գլխավոր դասը հրատապ է ու արդիական:

Այս տարի մենք նշում ենք մեր պետության անկախության հռչակման 15-ամյակը: Մեր ժողովրդի համար այնքան թանկ ու մեծ զոհաբերությունների գնով ձեռք բերված անկախությունը պահպանելը, մեր պետականության հիմքերը շարունակաբար ամրացնելն ու պետությունը հզորացնելը մեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրումն է պահանջում:

Հաղթանակի ու խաղաղության այս գեղեցիկ օրը տոնական տրամադրություն, առողջություն և հարատև խաղաղություն եմ ցանկանում բոլորիդ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ