Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, միջազգային զարգացման ամերիկյան գործակալության և Իռլանդիայի զարգացման գործակալության ներկայացուցիչների պատվիրակությանը՝ փոխդեսպան Պատրիսիա Մոլլերի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր կառավարության ղեկավարի հետ քննարկել Հայաստանին հետաքրքրող փոխշահավետ որոշակի ծրագրեր, հստակեցնել հնարավոր համագործակցության եզրերը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կարևորելով Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ մինչ այժմ իրագործած ծրագրերը և գործակալության դերը, իբրև խոշոր դոնոր կազմակերպություններից մեկը, ողջունելի համարեց նրա գործունեությունը ոչ միայն Հայաստանում, այլ մեր տարածաշրջանում, ընդհանրապես, ինչն ուղղված է խաղաղության, կայունության հաստատմանն ու երկրների զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց փոխգործակցության հարցում ընտրված ներկայիս աշխատաոճի արդյունավետությունը, երբ միջազգային կազմակերպությունների կողմից ծրագրերը չեն պարտադրվում երկրին, այլ նախօրոք քննարկվում նրա ղեկավարության հետ, հարկ եղած դեպքում՝ համատեղ աշխատանքի արդյունքում, որոշակի փոփոխությունների ենթարկվում: ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Պատրիսիա Մոլլերը ևս Հայաստանի կառավարության հետ գործակցությունը համարելով արդյունավետ՝ անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում առաջարկվելիք ծրագրերին: Նա, այս ոլորտի զարգացման համար, հետաքրքիր և ուսանելի համարեց Իռլանդիայի զարգացման գործակալության փորձը, որը հանդիպման ժամանակ համառոտ ներկայացրին գործակալության ներկայացուցիչներ Պադրայիկ Մուրրեյը և Ֆինն Գալլենը: Ըստ նրանց, Հայաստանին առաջարկվելիք ծրագրի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող աշխատուժի ստեղծումն է և երկրի տնտեսության զարգացման համար այն ծառայեցնելը: Նշելով, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման առումով Իռլանդիան այսօր աշխարհում առաջատար դիրք ունի՝ գործակալության ներկայացուցիչները նմանություններ են տեսնում Հայաստանի և Իռլանդիայի հնարավորությունների միջև՝ բնական սակավ ռեսուրսներ, սակայն մտավոր մեծ ներուժ: Այդ առումով մեր երկրի համար նշված ոլորտի զարգացումը նրանք համարում են հեռանկարային: ՀՀ վարչապետը պատվիրակության անդամներին ներկայացրեց կառավարության մոտեցումներն այս հարցում՝ նշելով, որ արդեն իսկ ոլորտը ճանաչվել է մեր երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը: Նա ավելացրեց, որ առաջիկա նիստում կառավարության որոշմամբ կստեղծվի տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցման խորհուրդ, իսկ ՀԲ-ի հետ սկսվել են ոլորտի զարգացման ծրագրի մշակման աշխատանքներ: Վարչապետը կարևորեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Իռլանդիայի գործակալության և շահագրգիռ այլ կազմակերպությունների ջանքերի և հնարավորությունների համատեղումը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ