երեքշաբթի, 26 հունիսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ՝ հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի մշակման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի նախագահությամբ: Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարները, կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, մարզպետներ:
Հանձնաժողովին հանձնարարվել է մինչև 2001 թ. սեպտեմբերի 1-ը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի նախագիծը: