Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հունիսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով սահմանվում են ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղությունները, իրավական հիմքերը, սկզբունքները, լիազորությունները, ուժերն ու միջոցները, ինչպես նաև աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման, նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը: Նիստում հավանություն տրվեց «Բանկերի անվճարունակության և սնանկացման վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կանոնակարգվում են ՀՀ տարածքում գործող բանկերի անվճարունակության և սնանկության հասկացություններն ու հատկանիշները, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգը և պայմանները, բանկերի սնանկության հետևանքով նրանց լուծարման ընթացակարգի առանձնահատկությունները: Սահմանվում է, որ բանկի սնանկությունը Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է, որի դեպքում բանկը ենթակա է լուծարման: Կառավարության ընդունած որոշումներով հավանություն տրվեցին մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին, այդ թվում՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», «Պետական տուրքի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում: Գործադիրը հաստատեց ՀՀ ճանապարհների վթարավտանգ տեխնիկական վիճակում գտնվող կամրջային կառուցվածքների առաջնահերթ վերականգնման-ուժեղացման համալիր ծրագիրը: Այն նպատակամղված է կարգավորել և մոտակա հինգ տարիներին իրականացնել այն կամրջային կառուցվածքներում վերականգնման-ուժեղացման աշխատանքները, որոնց տեխնիկական վիճակը թելադրում է առաջնահերթ միջոցառումների ձեռնարկում: Ծրագրով նախատեսվում է 2002-2006 թթ. կատարել 85 կամրջային կառուցվածքների վերականգնման-ուժեղացման աշխատանքներ, այդ թվում՝ մայրուղային ավտոճանապարհային՝ 23, երկաթուղային՝ 8, մարզային (տեղական) նշանակության՝ 47, Երևանում՝ 7: Ծրագրով նախատեսված աշխատանքների համար պահանջվում է 3,844 մլրդ դրամ: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արագածոտնի մարզի հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագրին, որը թվով երրորդն է՝ Մեղրիի ու Տավուշի մարզերի համանման ծրագրերից հետո: Փաստաթղթում ներառված են տարբեր ոլորտներում՝ արդյունբերության, քաղաքաշինության, բնակարանաշինության, խմելու ջրի մատակարարման, բնակավայրերի կառուցապատման, տրնասպորտի, կապի, ճանապարհաշինության, սոցիալական, առողջապահական և այլ բնագավառներում առկա հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, նշված են դրանց իրականացման ժամկետները, պատասխանատուները, ֆինանսավորման աղբյուրները: Ընդունված որոշմամբ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվեց յուրաքանչյուր ամիսը մեկ՝ վարչապետին և եռամսյակը մեկ՝ կառավարություն ներկայացնել ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն: Մեկ այլ որոշմամբ Վայոց Ձորի մարզում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման լիազորությունները ս.թ. հուլիսի 1-ից փորձնական կարգով վերապահվեցին հարկային մարմիններին: Գործադիրը հաստատեց ՀՀ-ում 2001 թ. անցկացվելիք մարդահամարի ծրագիրը, որի հման վրա ազգային վիճականգրական ծառայությանն առաջարկվեց մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթիկը: Մեկ այլ որոշմամբ, հաստատվեց ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձանց փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգը: Երեք հազար դպրոցահասակ երեխաների 2001 թ. ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդի հաշվին կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 60,972 մլն դրամ՝ մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումը կատարելով սոցիալական ապահովության պետական հիմնադրամի միջոցով:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ