Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 ապրիլի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ
Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը՝ հայրենիքում և սփյուռքում, գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր բյուրավոր նահատակների հիշատակի առջև: 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված և ըստ էության, քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված այդ ոճիրը ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլև չճանաչվեց ու չդատապարտվեց` այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության:     
Հայաստանն այսօր` երրորդ հազարամյակ թևակոխած աշխարհում, առաջնահերթ խնդիր է դիտում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսևորումը և ողջունում մարդկությանը նետված նման մարտահրավերները միասնական ջանքերով դիմակայելու բազմաթիվ պետությունների ձգտումը: Ողջունելի է, որ տարեցտարի ընդլայնվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների աշխարհագրությունը, քանզի քաղաքակիրթ աշխարհը գիտակցում է, որ այդ ոճրագործության  դատապարտմամբ և պատմական փաստերին իրական գնահատական տալով է հնարավոր միայն հետագայում կանխարգելել այդօրինակ ոճրագործությունները: Ցեղասպանության ժխտումը, փաստերը խեղաթյուրելու, իրողությունը մոռացության մատնելու և սեփական պատմության ամոթալի էջերը վերհանող ու դատապարտող հատուկենտ թուրք մտավորականներին լռեցնելու այսօրվա Թուրքիայի ջանքերը ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, այլև անպատժելիության մթնոլորտում հնարավոր են դարձնում նոր հանցագործությունների իրագործումն աշխարհում:
Անցյալ տարի համայն հայությունը նշեց Հայոց մեծ եղեռի 90-րդ տարելիցը` վերստին ընդգծելով, որ համախմբված ու միակամ է` դատապարտելու մեր անցյալի մեծագույն ողբերգությունը և միանալու առաջադեմ մարդկության ջանքերին` քաղաքակրթությունների երկխոսությունը խթանելու ու միջազգային անվտանգության համակարգն ամրապնդելու: Իսկ այս տարի, երբ  նշում ենք մեր անկախության 15-րդ տարեդարձը, մեզ համար առավել քան ակնհայտ է, որ միայն միջազգային հանրության ջանքերը բավարար չեն կանխելու համար մի ամբողջ ազգի դեմ ուղղված ոճրագործությունը, անհրաժեշտ է նաև  համախմբել ազգի ամբողջ ներուժը` Հայոց պետությունը հզորացնելու և  բարգավաճ ու  ժողովրդավարական արժեքներ դավանող հասարակություն կերտելու համար: Անցած 15 տարիներին մեր ջանքերն ուղղված են եղել այս նպատակին, և տարեցտարի զգալի են դառնում ձեռքբերումներն այս ուղղությամբ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ