Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 ապրիլի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Քննարկվել են Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի Հանրապետությանը ներկայացված երաշխավորությունների, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, այդ ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր:


Առաջին հարցի կապակցությամբ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հաղորդել է, որ GRECO-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը ներկայացված երկու տասնյակից ավելի երաշխավորությունները բաժանվել են ՀՀ բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին և ստացված պատասխանների հիման վրա կազմվել է միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց, որն առաջարկել է ներառել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում: Բագրատ Եսայանը հայտնել է նաև, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան առաքելությունը, վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում, պատրաստակամություն է հայտնել համակողմանի տեխնիկական աջակցություն ցույց տալ GRECO-ի կողմից ՀՀ-ին ներկայացված երաշխավորությունների իրականացմանը:


ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ, մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ 2004-2007թթ. ժամանակահատվածում ծրագրով նախատեսված 98 միջոցառումները՝ ՀՀ օրենսդրության կատարելագործման և այն միջազգային գործող չափանիշներին համապատասխանեցնելու, պետական կառավարման համակարգի, պետական գնումների համակարգի, հակակոռուպցիոն քարոզչության, դատական, բանկային, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում բարեփոխումների ուղղություններով, հիմնականում կատարվել են: Այդ թվում՝ ամբողջությամբ իրականացվել է 2003թ. ընթացքում նախատեսված 9, 2004թ. ընթացքում՝ 18 միջոցառում: 2004-2005թթ. ժամանակահատվածում նախատեսված 48 միջոցառումներից կատարվել է 43-ը, 5 միջոցառում չի կատարվել, կամ կատարվել է մասնակի, 2004-2007թթ. ժամանակահատվածում նախատեսված 3 միջոցառումներն էլ կատարման ընթացքի մեջ են, իսկ 4 միջոցառում, որոնք կրում են քարոզչական կամ ուսուցողական բնույթ, իրականացվում են պարբերաբար:


ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ հակակոռուպցիոն ծրագրի կատարողականն ամբողջությամբ տեղադրել կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում:


Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ Բագրատ Եսայանը հաղորդել է, որ ՀՀ հակակոռուպցիոն ներկայիս ծրագրի 2007 թվականին ավարտի կապակցությամբ, մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվել է վերամշակված ծրագրի նախագիծը: Խորհուրդը որոշել է այն հրապարակել զանգվածային լրատվամիջոցներով և, հաշվի առնելով 6 ամսվա ընթացքում հասարակական քննարկումների ժամանակ արված դիտողություններն ու առաջարկությունները, հանձնարարել ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին՝ մշակելու առաջիկա երեք տարիներին իրականացնելիք ՀՀ հակակոռուպցիոն նոր ծրագիր:


Հանձնարարվել է նաև խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել ամբողջական տեղեկատվություն ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ հանձնաժողովի աշխատանքի առաջիկա խնդիրներն ու անելիքները ճշգրտելու նպատակով:


 


 



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ