Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հունիսի 2001

Այսօր Երևանում բացվեց ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում էին համակարգի հրատապ և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նիստի բացմանը ներկա էր և մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. «Անկախության հռչակումից հետո, - նշեց վարչապետը, - ինչպես ԱՊՀ անդամ մյուս երկրները, Հայաստանի Հանրապետությունը ևս ընթանում է իրավական, ժողովրդավարական հասարակության կառուցման ուղիով և այդ ճանապարհին առանձնահատուկ դեր է վերապահվում իրավապաշտպան, մասնավորապես ներքին գործերի մարմիններին: ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ Համագործակցության պետություններում ձևավորվում են հասարակական, քաղաքական ու սոցիալ-տնտեսական նոր հարաբերություններ, ստեղծվում է նոր իրավական դաշտ և իրավապաշտպան մարմինների առջև ծառանում են այնպիսի համապարփակ խնդիրներ, ինչպիսիք են պայքարը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ»: Այս ամենը, ըստ վարչապետի, առավել քան հրատապ է դարձնում նման երևույթների դեմ պայքարի համաձայնեցված ռազմավարության մշակման, համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Նշելով, որ ահաբեկչությունն այսօր դարձել է սոցիալական ու քաղաքական կայունության լուրջ սպառնալիքներից մեկը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ դրա դեմ պայքարը ձեռք է բերել ոչ միայն ներպետական, այլև միջազգային մասշտաբներ: Այդ պատճառով էլ ս.թ. մայիսի 25-ին Երևանում անցկացված ԱՊՀ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում շատ լուրջ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և էքստրեմիզմի այլ դրսևորումների դեմ պայքարի խնդիրներին: Կարևորելով համատեղ պայքարը կոռուպցիայի դեմ, որը հետևանք է նաև անցման շրջանի դժվարությունների, տնտեսական անկման, օրենսդրական անկատարության, վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը վճռականորեն է տրամադրված կոռուպցիայի, հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարում և հանրապետության ներքին գործերի նախարարության հետ մշակել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» պետական ծրագիր: Կառուցողական և բեղմնավոր աշխատանք մաղթելով խորհրդի նիստի մասնակիցներին՝ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ այդ աշխատանքի արդյունքները կնպաստեն ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ