Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 ապրիլի 2006

Ապրիլի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի տարածած «Դատախազության պատասխանը ՀՀ ԱԺ նախագահի ուղարկած նյութերին» վերնագրով պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ դատախազության  «ուսումնասիրության արդյունքներով հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին»:
        Իրականում, Ազգային Ժողովի նախագահին դատախազության ուղարկած փաստաթղթում նման ձևակերպում չկա: Ծավալուն այդ փաստաթղթում, որից  մեջբերվել են ընդամենը հատվածներ` չհիշատակելով փաստաթղթում առկա  ձեռնարկված միջոցառումների մասին,  Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված կա ընդամենը հետևյալ ձևակերպումը. «Նկատի ունենալով, որ արձանագրված թերությունները որոշ դեպքերում պայմանավորված են օրենսդրության մեջ առկա թերություններով ու բացթողումներով, ինչն անհարկի չարաշահումների տեղիք է տալիս,  համապատասխան բաելավումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Նշված հաղորդման քննարկման արդյունքները վկայում են այն մասին, որ այդ ոլորտում արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք արդյունավետ քայլեր: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր: Ընդունվել են նաև վերը նշված իրավական ակտերում բացթողումները լրացնող մի շարք ենթաօրենսդրական ակտեր»:
       Հարկ է նշել, որ «համապատասխան բարելավումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը» և «դատախազության հաղորդումը», ըստ էության, տարբեր հասկացություններ են, բացի այդ` ԱԺ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ են գտել որոշ նյութեր, որոնք ՀՀ գլխավոր դատախազի 2005թ. մարտի 9-ի` ՀՀ ԱԺ նախագահին ուղղված գրության մեջ առկա չեն, այդ թվում` մասնավորեցման կոնկրետ դեպքերին արված անդրադարձը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ